Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Միխայիլ Կուտուզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Կուտուզով
ռուս.՝ Михаил Илларионович Голенищев‐Кутузов‐Смоленский
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5 (16), 1745[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 16 (28), 1813 (67 տարեկան)
Մահվան վայրԲոլեսլավեց, Լեհաստան
ԳերեզմանԿազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս և Ստրասբուրգի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և սպա
ԱմուսինԵկատերինա Իլինիչնա Գոլենիշևա-Կուտուզովա
Ծնողներհայր՝ Իլլարիոն Մատվեևիչ Գոլենիշև-Կուտուզով, մայր՝ Anna Golenishcheva-Kutuzova?
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության դեսպան և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սև արծվի շքանշան Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
ԵրեխաներԵլիզավետա Խիտրովա, Praskovya Kutuzova?[3], Darya Golenishcheva-Kutuzova?[3], Anna Golenishcheva-Kutuzova? և Ekaterina Mikhaylovna Golenishcheva-Kutuzova?
Ստորագրություն
Изображение автографа
 Mikhail Kutuzov Վիքիպահեստում

Միխայիլ Իլլարիոնովիչ Գոլենիշև-Կուտուզով (ռուս.՝ Михаил Илларионович Голенищев-Кутузов, սեպտեմբերի 5 (16), 1745[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 16 (28), 1813, Բոլեսլավեց, Լեհաստան), ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ (1812)։ Մի­խա­յիլ Կու­տու­զովը ակա­նա­վոր զո­րահրամա­նա­տար Ալեք­սանդր Սու­վո­րո­վի աշա­կերտն էր։ Մաս­նակ­ցել է 1768-1774 թվականների և 1787-1791 թվականների ռուս-­թուր­քա­կան պա­տե­րազմ­նե­րին, աչ­քի է ըն­կել 1790 թվականի դեկտեմբերի Իզ­մա­յիլի բեր­դի գրավ­ման ժա­մա­նակ։ 1805 թվականի ռուս­-ավստ­րո-ֆ­րան­սի­ա­կան պա­տե­րազ­մում ե­ղել է ռու­սա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1768-1774 թվականների և 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1792-1794 թվականներին ղեկավարել է Կոստանդնուպոլսի ռուսական արտակարգ դեսպանությունը։ 1805 թվականի ռուս-ավստրո-ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատար։ Աուստերլիցի ճակատամարտից հետո Կուտուզովին հաջողվել է ռուսական բանակը զերծ պահել թշնամու գերազանցող ուժերի ջախջախիչ հարվածից։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմում նշանակվել է (1811 թվականին) մոլդավական բանակի գլխավոր հրամանատար։ Հու­նի­սին Ահ­մեդ փա­շա­յի 60 հազարանոց բա­նա­կը հար­ձակ­վել է Ռուս­չու­կի վրա, բայց Կու­տու­զովն իր 15 հազարանոց զոր­քով հետ է մղել հար­վա­ծը, ապա նո­յեմ­բե­րի 23-ին Սլո­բո­ձե­ա­յի մեր­ձա­կայ­քում շրջա­պա­տել ու պար­տու­թյան է մատ­նել։ Հոկ­տեմ­բե­րին սկսված հաշ­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը Կու­տու­զո­վի դի­վա­նա­գի­տա­կան հմտու­թյան շնոր­հիվ ավարտ­վել են 1812 թվականի մա­յի­սի 16-ի Բու­խա­րես­տի պայ­մա­նագ­րով, որով Բե­սա­րա­բի­ան ան­ցել է Ռու­սաս­տա­նին։

1812 թվականի հու­նի­սին ֆրան­սի­ա­կան բա­նա­կը Նա­պո­լե­ո­նի գլխա­վո­րու­թյամբ ներ­խու­ժել է Ռու­սաս­տան («Հայրենական պատերազմ»Օգոս­տո­սի 8-ին, երբ ար­դեն ռու­սա­կան զոր­քե­րը հանձ­նել էին Սմո­լենս­կը, ռու­սաց Ալեք­սանդր կայսրը Կու­տու­զո­վին նշա­նա­կել է գլխա­վոր հրա­մա­նա­տար։ 1812 թվականի օգոս­տո­սի 26-ին Մոսկ­վա­յից 124 կմ արևմուտք գտնվող Բո­րո­դի­նո գյու­ղի մոտ տե­ղի է ու­նե­ցել վճռո­րոշ ճա­կա­տա­մար­տ (տևել է 15 ժամ, գոր­ծի են դրել ավե­լի քան 1200 հրա­նոթ)։

Բո­րո­դի­նո­յի ճա­կա­տա­մար­տում ֆրան­սի­ա­ցի­նե­րը կորց­րել են 58 հազար մարդ, այդ թվում՝ 47 գե­նե­րալ, ռուս­նե­րը՝ 44 հազար մարդ, այդ թվում՝ 23 գե­նե­րալ։ Ֆրան­սի­ա­յի կայս­րը հե­տա­գա­յում վկա­յել է, որ իր ճա­կա­տա­մար­տե­րից «Մոսկ­վա­յի մոտ ճա­կա­տա­մար­տում դրսևոր­վեց առա­վել քա­ջու­թյուն, անձն­վի­րու­թյուն, սակայն ձեռք բեր­վեց նվա­զա­գույն հա­ջո­ղու­թյուն»։

Մեծ կո­րուստ­նե­րը և անհ­րա­ժեշտ պա­հես­տա­զո­րի պա­կա­սը Կու­տու­զո­վին հար­կադ­րել են նա­հան­ջել դե­պի Մոսկ­վա։ Ֆրան­սի­ա­ցի­նե­րը զի­նու­ժի առա­վե­լու­թյուն ու­նե­ին։ Ժա­մա­նակ շա­հե­լու և բա­նա­կը հա­մալ­րե­լու նպա­տա­կով Կու­տու­զո­վը որո­շել է Մոսկ­վան հանձ­նել։

Մոսկ­վան հրդեհ­վել ու կո­ղոպտ­վել է։ Ծա­վալ­վել է պար­տի­զա­նա­կան շար­ժում։ Կու­տու­զովն այդ ըն­թաց­քում հա­մալ­րել է բա­նակը և, անց­նե­լով հա­կա­հար­ձակ­ման, Տա­րու­տի­նա­յի մա­տույց­նե­րում ջախ­ջա­խիչ հար­ված հասց­րել Հո­վա­կիմ Մյու­րա­տի կոր­պու­սին, իսկ Բե­րե­զի­նա­յի ափին՝ ֆրան­սի­ա­կան հիմ­նա­կան ու­ժե­րին։

1813 թվականին շա­րու­նա­կվել է նա­պո­լե­ո­նյան բա­նա­կի մնա­ցորդ­նե­րի ջախ­ջա­խու­մը Լե­հաս­տա­նի և Պրու­սի­ա­յի տա­րած­քում։ Գար­նան սկզբին ռու­սական բա­նա­կի առա­ջա­պահ հե­ծե­լա­զո­րա­յին գունդը հա­սել է Էլ­բա գե­տը։ Ապ­րի­լի 28-ին Կու­տու­զո­վը վախ­ճան­վել է։ Նրան փո­խա­րի­նել է Պյոտր Վիտ­գենշ­տեյ­նը, ապա Մի­խա­յիլ Բարկլայ դը Տո­լին։

Կուտուզովը պարգևատրվել է Գեորգիևյան I աստիճանի մարտական բարձրագույն շքանշանով (1812 թվականին)։ Ստացել է կոմսի (1811 թվականին), պայծառափայլ իշխանի և Սմոլենսկի իշխանի (1812 թվականին) տիտղոսներ։ Ժամանակակիցներն ընդգծել են Կուտուզովի բացառիկ խելքը, զորավարի և դիվանագետի փայլուն տաղանդը, հայրենիքին անսահման նվիրվածությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում սահմանվեցին Կուտուզովի I, II (1942 թվականին) և III (1943 թվականին) աստիճանի շքանշաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 25
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կուտուզով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կուտուզով» հոդվածին։