Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Մարիենբուրգ (դղյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տևտոնյան օրդենի դղյակը Մալբորկում
Castle of the Teutonic Order in Malbork*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տեսքը գետի կողմից
Երկիր  Լեհաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997[1]  (21 նստաշրջան)
Համար 847
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 847
ռուս..անգլ..ֆր.

Մարիենբուրգ դղյակը (գերմ.՝ Ordensburg Marienburg) Տևտոնյան միաբանության մեծ մագիստրոսների նստավայրի դերն էր կատարում 1309 թ.-ից մինչև 1456 թվականները։ Գտնվում է Լեհաստանի Մալբորք քաղաքում։ Դա աշխարհի ամենախոշոր միջնադարյան դղյակն է, աղյուսային գոթիկայի, պատմական հուշարձանի, Համաշխարհային ժառանգության լավագույն նմուշներից մեկն է[2]։

Դղյակը ի պատիվ Մարիամ Աստվածածնի հիմնադրել են տևտոնական ասպետները Նոգատի ափին (Վիսլայի գետաբերանին) 1274 թվականին։ Շինարարության նախապատրաստությունը սկսվել է 1278 թվականին, երբ շինարարները սկսել են կտրել անտառը և հավաքել շինանյութեր (աղյուս, բնափայտ և հիմքի համար քար)։ Ամենամեծ ջանքերը պահանջեց աղյուսների և կղմինդրների արտադրությունը։ 1278-1280 թվականներին օգտագործվել է ավելի քան 4 480 000 միավոր որոնցից 1 280 000 ծախսվել է պատերի կառուցման համար իսկ 3 200 000-ը՝ դղյակի շինարարության համար։

Պատրաստման առաջին փուլը կարելի է թվագրել 1278-1281 թվականներին (կառուցումը սկսելուց մինչև մոտակա Զանտիրյայից վանքի միացումը)։ Այդ ժամանակամիջոցում դղյակը հանդիսանում էր ասպետական միաբանության ամենափոքր վարչական միավոր։ Այն կազմված էր գլխավոր դղյակից (ավելի ուշ կոչվել է «բարձրադիր դղյակ») և ամրոցից (ավելի ուշ՝ «միջին դղյակ»)։

Սկզբում կառուցվել է հյուսիսային թևը, որտեղ տեղակայվել են ամենակարևոր տարածքները՝ կապելլա, ժողովների դահլիճը, բնակելի տներ։ Այնուհետև կառուցվել է արևմտյան թևը, որտեղ տեղակայված է ղեկավար սենյակը և սեղանատունը։ Հարավային և արևելյան մասերը եզրափակում են փայտյա դամբարաններ, արհեստանոցներ և ախոռներ։

Դղյակի հաջորդ կարևոր մասը դղյակի տանիքի հարավ-արևմուտքում պաշտպանողական աշտարակն է, որը միացվածել է դղյակին և կոչվում է դանսկեր։ Այն պետք է խաղար Մալբոռկա քաղաքի սանիտարական աշտարակի, պաշտպանության կետի և դիտակետի դեր։ Մյուս աշտարակը, որը անվանվել է «զանգաձև», կառուցվել է մինչև 13-րդ դարի վերջը, գտնվել է դանսկերի հակառակ անկյունում։ Սկզբնապես աշտարակը ունեցել է պաշտպանողական նշանակություն, բայց դղյակի ընդլայնումից հետո կորցրել է իր նշանակությունը։ 1309 թվականին Վենետիկից դղյակ տեղափոխվել է մեծ մագիստրոս միաբանությունը։ 14-րդ դարի ընթացքում ամրոցը շատ անգամներ ընդարձակվել և վերակառուցվել է։ Ամրոցի պատերի ներքո տարածքը կազմել է 210 հազար մ³, իսկ դղյակի բնակչության թվի վերաբերյալ առավելագույն տարիներին մոտեցել է 3000-ին։

1309 թվականին որոշվել է Վենետիկից Մալբոռկ տեղափոխել մեծ մագիստրոսի միաբանության աթոռը, որը այդ ժամանակից ի վեր դարձել է Տևտոնական միաբանության մայրաքաղաքը։ Մեծ մագիստրոսի հետ ամրոցում եղել են բազմաթիվ եղբայրներ, որոնք պահանջում էին ընդլայնել և վերակառուցել համալիրը[3]։ «Բարձր ամրոցում» ամենից շատ տեղեր գրավել են բնակելի տարածքները։ Բացի այդ, այստեղ գտնվում էր կապելլան։ Նշանակալի չափով ընդլայնվել է դղյակի սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին. այն ընդլարձակվել է արևելքից, այդտեղ տեղադրել են սուրբ Աննայի մատուռը, որը նախատեսված է մեծ մագիստրոսների թաղման համար։ Արևելյան ճակատի պատուհանին տեղադրված է Մայր Աստվածածնի և Հիսուսի նկարը, որն էլ ավելի ուշ ծածկվել է եղել խճանկարով (որը 1945 թվականին ավերվել է եկեղեցու արևելյան մասի հետ միասին)։ Հին ամրոցում («միջին ամրոցում») եղել է մեծ մագիստրոսների նստավայրը։

Մայլբորքը 1410 թվականին Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ եղել է պաշարված լեհ-լիտվական զորքերի կողմից, որոնց առաջնորդում էր թագավոր Վլադիսլավ 2-րդ Յագայլոն։

Հաջորդ պարտությունը ասպետները կրել են Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ, մեծ մագիստրոսների աթոռանիստը ենթարկվել է երկար պաշարման։ Մարիենբուրգ քաղաքը ոչնչացվել է, բայց ամրոցը վերացնել չի հաջողվել։ 1456 թվականին մագիստրոսը հանձնել է ամրոցը՝ բոհեմյան վարձակալներին պարտքը վճարելու համար և տեղափոխվել է Քենինգսբերգ[4], իսկ վարձկանները այն վաճառել են Լեհաստանի թագավոր Կազիմիր VI-ին։ Այսպես ամրոցը Լեհաստանի Թագավորության կազմում է հայտնվել։

Տասներեքամյա պատերազմի ընթացքում ամրոցը 1457 թվականին վաճառվել է Լեհաստանի թագավոր Կազիմիր Յագելոյին 190 հազար ֆլորինով չեխ առևտրական վարձկան Ուլրիխ Կիրվոնկուի միջոցով, որն ստացել էր ամրոցը գրավի փոխարեն, որով վճարել էր միաբանությունը։ Լեհ թագավորը հաղթական կերպով մտել է ամրոց 1457 թվականի հունիսի 7-ին։ Այդ ժամանակից մինչև 1772 թվականը այն լեհ թագավորների նստավայրերից էր։ Բարձր ամրոցը ծառայում էր նաև որպես արհեստանոց, իսկ խոշոր սեղանատունը, որտեղ տեղի էին ունենում թագավորի ընդունելությունները։ Թագավորի նստավայրը գտնվել է Մեծ մագիստրոսների պալատում։ 16-րդ դարի երկրորդ կեսին գլխավոր աշտարակի վրա տեղադրվել է ժամացույցից։ 1618 թվականին ամրոցի լեհական կաթոլիկ եկեղեցին վերակառուցվել է բարոկկո ոճով։ 1626 թվականի հուլիսի 17-ին ամրոցը Գուստավ Ադոլֆի գլխավորությամբ գրավել են շվեդական զորքերը։

17-րդ դարում շվեդական արշավանքների ժամանակ ամրոցը քանդվել է։ Այնուամենայնիվ, այդտեղ է ստորագրվել Մարիենբուրգյան պայմանագիրը, ըստ որի Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը Կառլ 10-րդ Գուստավից անցել է վասալային կախվածության[5]։

Նապոլեոնյան պատերազմի ժամանակ Մարիենբուրգում տեղակայվել են զինանոցը և զորանոց։ Լեհաստանի բաժանումներից հետո ուշադրություն են դարձրել պրուսական ճարտարապետ Դավիդ Ժիլի վրա, որն իր որդու՝ Ֆրիդրիխի հետ հրատարակել են իրենց էսքիզները։ Բեռլինի գոթական ոճի սիրահարները հավաքել են միջոցներ ամրոցի վերակառուցման համար, որն սկսվել է 1816 թվականին։

1930-ական թվականների սկզբին՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գլուխ կանգնելու ժամանակ, նացիստները օգտագործել են ամրոցը Հիտլերյուգենդի և Գերմանացի աղջիկների միության համար։ Մարիենբուրգի Տևտոնական դղյակը ծառայել է որպես նացիստների կողմից ստեղծած միաբանության ամրոցների նախատիպ[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ամրոցի տեղում թողել է փլատակներ, սակայն լեհական իշխանությունը որոշել է վերակառուցել ամրոցը նախապատերազմյան ձևով։ Մինչև 2016 թվականը մայր տաճար պահպանվել է ավերակների տեսքով։ Այժմ վերականգնումը, որը կատարվում է Նորվեգիայի և Լիխտենշտեյնի հաշվին, ամբողջությամբ ավարտվել է։ Ամրոցի թանգարանը ընդգրկված է Լեհաստանի թանգարանների պետական ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Castle of the Teutonic Order in Malbork, World Heritage Site. ID 847. Year 1997 UNESCO, Europe and North America
  2. Malbork Castle (with an area of 143,591 square meters), the largest castle in the world by KML Area Calculator. Touropia, the Travel List Website: "10 Largest Castles in the World." Accessed 6 April 2011.
  3. Emery 2007, էջ. 143
  4. http://www.poniec.net/index.php?option=com_content&task=view&id=26&Itemid=45, As per Antoni Eckstein, History of Poniec, published in "Roczniki Historyczne", v.II, p.92 of IH PAN (Institute of History, Polish Academy of Science), 1926
  5. William Young. International Politics and Warfare in the Age of Louis XIV and Peter the Great: A Guide to the Historical Literature. — iUniverse, 2004-09. — 541 с. — ISBN 9780595329922..
  6. Shier, William: The Rise and Fall of the Third Reich, p. 255—256, ASIN B000EA3XL4

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Knox, Brian (1971), The Architecture of Poland, Barrie & Jenkins, ISBN 978-0-214-65211-0
  • Turnbull, Stephen (2003), Crusader Castles of the Teutonic Knights, Osprey, ISBN 978-1-84176-557-0
  • Boockmann, Hartmut (1992), «Deutsche Geschichte im Osten Europas», Ostpreußen und Westpreußen (German), Berlin, ISBN 3-88680-212-4{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Emery, Anthony (2007), «Malbork Castle – Poland» (PDF), The Castle Studies Group Journal, 21: 138–156
  • Shirer, William (1960), The Rise and Fall of the Third Reich, Simon & Schuster, ASIN B000EA3XL4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիենբուրգ (դղյակ)» հոդվածին։