Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Մատաղիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մատաղիս
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքԹարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան
ԲԾՄ434 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն404 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմատաղիսցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ5900
Ավտոմոբիլային կոդ14
Մատաղիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մատաղիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 81 կմ հեռավորության վրա։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1291,88 հա տարածք, որից 1103,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1268,06 հա անտառային հողեր։ Մատաղիս համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը դեպի Մատաղիսի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Կոլին դռիգ» և «Հոռի»։

Համայնքի տարածքում առկա են բարիտի, կոպալի և կրաքարի հանքային պաշարներ։

Արցախյան հակամարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված լինելով արցախա-ադրբեջանական շփման գծին շատ մոտ՝ Արցախյան հակամարտության նորագույն շրջանում մշտապես գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի թիրախում։ Համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Մատաղիսը հանդիսանում է Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակավայր։

Արցախյան պատերազմ 1991-1994

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1992 թվականներին Մատաղիս գյուղի ուղղությամբ կատաղի մարտեր են տեղի ունեցել։ 1992 թվականին ադրբեջանական զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել բնակավայի նկատմամբ, ինչի պատճառով այնտեղի բնակչությունը տարհանվել է դեպի հայկական այլ բնակավայրեր։

1992 թվականին Ստեփանակերտում կազմավորվել է մատաղիսցիների կամավորական ջոկատը։ Ռ. Պետրոսյանի և Ռ. Հայրիյանի հրամանատարությամբ այն պատերազմական գործողությունների է մասնակցել առանձին ջոկատների, այնուհետև Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում։

1994 թվականի ապրիլին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մատաղիսը, իսկ նույն թվականի օգոստոսից սկսվել է գյուղի վերաբնակեցումը։

Քառօրյա պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են Մատաղիս գյուղի ուղղությամբ` նպատակ ունենալով գրավել այն։ Հարձակման փորձը ձախողվել է։

Հայ-ադրբեջանական պատերազմ 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՆատաղիս բնակավայրն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Մատաղիսի գրավման մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը[3][4][5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մատաղիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 665 մարդ, կար 201 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 413 430 522

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Եղիշե եկեղեցի (1892-1898 թթ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), Եղիշե Առաքյալի վանք (XII-XVIII դդ.), Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարան (1286թ.), կրկնահարկ դահլիճ (1552թ.), խաչքար (XII-XIIIդդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 30 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 109 աշակերտներ, համայնքն ուներ 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 25 երեխա[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. Оперативная сводка Министерства Обороны
  4. sputniknews.ru
  5. Новые видео
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 175.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատաղիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։