Մաուրո Կամորանեզի
Մաուրո Կամորանեզի իսպ.՝ Mauro Camoranesi | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա և Արգենտինա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1976[1][2][3] (48 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տանդիլ, Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
[4] և | |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մաուրո Խերման Կամորանեզի Սերրա (իտալ.՝ Mauro Germán Camoranesi Serra, հոկտեմբերի 4, 1976[1][2][3], Տանդիլ, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ և մարզիչ, կիսապաշտպան։ 2006 թվականի աշխարհի չեմպիոն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաուրոն միշտ եղել է «Ռիվեր Փլեյթի» մեծ երկրպագու, սակայն նա սկսել է խաղալ Ալդոսիվիի թիմում։ Ալդոսիվին գտնվում է Մար դել Պլատայում՝ իր հայրենի Թանդիլ քաղաքից 160 կմ հեռավորության վրա։
1995 թվականին տեղափոխվել է Մեքսիկա՝ պրոֆեսիոնալ կարիերան սկսելու «Սանտոս Լագունա» ակումբում։ 1996 թվականի մրցաշրջանի ընթացքում ակումբը հաղթել Է Մեքսիկայի առաջնությունում, Կամորանեզին 13 խաղում խփել է 1 գոլ։ Դա ակումբի համար առաջին չեմպիոնական տիտղոսն էր։
Հաջորդ տարի Մաուրոն տեղափոխվել է Ուրուգվայի «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբ։ Չգտնելով իր տեղը թիմում՝ նա վերադարձել է հայրենիք։ «Բանֆիլդում» անցկացրած մեկ մրցաշրջանում Կամորանեզին մասնակցել է 38 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ։
Հաջորդ երկու մրցաշրջանները Մաուրոն կրկին անցկացրել է Մեքսիկայում՝ «Կրուս Ազուլ» ակումբում։ Իր խաղով նա արժանացել է իտալական «Վերոնայի» ուշադրությանը։ «Վերոնայում» երկու մրցաշրջան անցկացնելուց հետո «Յուվենտուսը» ձեռք է բերել ֆուտբոլիստի իրավունքների 50 %-ը։ 2003 թվականի հունիսի 26-ին «Յուվեն» գնել է խաղացողի նկատմամբ իրավունքների մնացած մասը։
«Յուվենտուսի» հետ Կամորանեզին հաղթել է սկուդետտոն 2002/03 մրցաշրջանում, ինչպես նաև Իտալիայի սուպերգավաթը՝ 2002 և 2003 թվականներին։ Իտալական ֆուտբոլում տեղի ունեցած սկանդալից հետո նրա ապագայի մասին տարբեր խոսակցություններ են պտտվել։ Որպես տեղափոխության հիմնական տարբերակ նշվել են «Օլիմպիկ Լիոն», «Վալենսիա» և «Լիվերպուլ» ակումբները։ Սակայն Մաուրոն որոշել է մնալ՝ հայտարարելով, որ երջանիկ է «Յուվեում» և ոչ մի տեղ չի ցանկանում հեռանալ։
Մաուրոն հսկայական ներդրում է ունեցել «Յուվենտուսի» Բ սերիայից իտալական էլիտա վերադառնալու գործում
2010 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքել գերմանական «Շտուտգարտ» ակումբի հետ 1 տարի ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու իրավունքով[5]։ 2011 թվականի հունվարի 26-ին, ակումբի կազմում կես տարվա խաղից հետո, ակումբը խզել է պայմանագիրը Կամորանեզիի հետ[6]։
2011 թվականի փետրվարի 2-ին ազատ գործակալի կարգավիճակով երկու տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Լանուս» ակումբի հետ[7]։ 2011 թվականի փետրվարի 14-ին նշել է իր նորամուտը «Լանուսի» կազմում Արգենտինայի առաջնության 1-ին տուրի Torneo Clausura-2011 տնային խաղում «Արսենալի» դեմ (82-րդ րոպեին դուրս է եկել հանդիպման առաջին գոլի հեղինակ Դիեգո Վալերիի փոխարեն)[8]։
2012 թվականի հուլիսի 21-ին տեղափոխվել է Ավելյանեդի «Ռասինգ»[9], որտեղ 2 տարի անց ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[10]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Մաուրոն ծնվել է Արգենտինայում, նա իտալական ծագում ունի իր տատիկի և պապիկի կողմից, ովքեր իտալացի էին և գաղթել էին Արգենտինա։ Լուիջիի նախապապը ծնվել է 1877 թվականին Պոտենցա Պիչենա քաղաքում, իսկ մահացել է 1953 թվականին արգենտինական Վիլլա Միտրայում։ Արգենտինայի հավաքականի մարզիչները նրա նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերել, ի տարբերություն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատտոնիի։ 2003 թվականի փետրվարի 12-ին նշել է իր նորամուտը Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում, որը Իտալիան հաղթել է 1:0 հաշվով։ Ընդհանուր առմամբ, հավաքականի կազմում նա անցկացրել է 54 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ 2006 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում նա հիմնական կազմի խաղացող է եղել և ամբողջ մրցաշարն անցկացրել է բարձր մակարդակով։ Մաուրոն խաղացել է նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ Իտալիան դուրս չի եկել խմբից։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յուվենտուս»
- Իտալիայի չեմպիոն (3) - 2002/03, 2004/05, 2005/06
- Սերիա Բ-Ի չեմպիոն - 2006/07
- Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2003/04
- Իտալիայի սուպերգավաթակիր (2) - 2002, 2003
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2002/03
- Ընդհանուր՝ 6 տիտղոս
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի տարվա ֆուտբոլիստ Guerin Sportivo]-ի վարկածով - 2008
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպա (2006 թվականի դեկտեմբերի 12)
- Ոսկե շղթա սպորտային վաստակի համար (հոկտեմբերի 23, 2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198446
- ↑ «Каморанези подписал контракт со "Штутгартом"». Чемпионат.com. 31.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ ««Штутгарт» расторг контракт с Каморанези». Sports.ru. 26.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Каморанези подписал контракт с "Ланусом"». Чемпионат.com. 3.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Lanús - Arsenal - 3:1» (իսպաներեն). Asociación del Fútbol Argentino. 14.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Каморанези перешёл в «Расинг Авельянеда»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Мауро Каморанези завершил карьеру». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրո Կամորանեզի» հոդվածին։ |
|