Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Մայքլ Մուկասեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Մուկասեյ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1941(1941-07-28)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Եյլի իրավունքի դպրոց և Ramaz School?
Մասնագիտությունդատավոր և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ գլխավոր դատախազ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Michael B. Mukasey Վիքիպահեստում

Մայքլ Բեռնարդ Մուկասեյ, անգլերեն տառադարձությամբ՝ Մյուքեյզի (/mjuːˈkzi/), (անգլ.՝ Michael Bernard Mukasey, հուլիսի 28, 1941(1941-07-28)[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և փիլիսոփա։ ԱՄՆ գլխավոր դատախազ (2007—2009)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականի հուլիսի 28-ին Նյու Յորք քաղաքի Բրոնքս շրջանում։ 1959 թվականին ավարտել է եշիվա Նյու Յորքում։ 1963 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ 1967 թվականին Եյլի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ 1967-1972 թվականներին մասնավոր իրավաբանական պրակտիկա է ունեցել Նյու Յորքում։ Այնուհետև Մանհեթենում ստացել է դաշնային դատախազի օգնականի պաշտոնը։ 1976 թվականին վերադարձել է փաստաբանական պրակտիկային (այս անգամ Patterson Belknap Webb & Tyler-ում), որտեղ մեկ տարի անց տեղավորվել է Նյու Յորքի ապագա քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որի հետ նրանք հանդիպել են դատախազությունում աշխատելիս[3]։

1987 թվականի հուլիսի 27-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը Նյու Յորքի Հարավային օկրուգում դաշնային դատավորի պաշտունում առաջարկել է Մուկասեյի թեկնածությունը։ 1987 թվականի նոյեմբերի 6-ին Սենատը նրան հաստատել է։ Նոյեմբերի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը և զբաղեցրել մինչև 2006 թվականը՝ նրա հրաժարական տալը։ 2000-2006 թվականներին եղել է օկրուգի գլխավոր դատավոր[4]։ Նյու Յորքի դաշնային դատավոր լինելով՝ Մուկասեյը մի քանի կարևոր գործընթացներ է վարել։ 1996 թվականին մեղադրական դատավճիռ է կայացրել Օմար Ռահմանին (1993 թվականի փետրվարի 26-ին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով), իսկ 2003 թվականին նախնական դատական լսումներ է վարել Խոսե Պադիլիայի գործով (Հետագայում դատապարտվել է նրան «կեղտոտ ռումբի» պայթյունի նախապատրաստման համար)։ Քննվող գործերի հատուկ վտանգի պատճառով Մուկասեյը ստացել է ԱՄՆ մարշալների ծառայության շուրջօրյա անվտանգություն[5]։

2007 թվականին նախագահ Ջորջ Ու. Բուշը ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում Սենատին առաջարկել է Մուկասեյի թեկնածությունը՝ սեպտեմբերին Ալբերտո Գոնսալեսի պաշտոնաթողությունից հետո։ Նոյեմբերի 8-ին 53 ձայնի մեծամասնությամբ հաստատվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ։ Որոշումը հաջողվել է ընդունել միայն երկար բանավեճերից հետո, որոնք կապված են եղել ջրով խոշտանգման խնդրի նկատմամբ թեկնածուի վերաբերմունքի հետ։ Լսումների ընթացքում Մուկասեյը ջրահեղձման իմիտացիայի պրակտիկան «զզվելի» է անվանել, բայց միաժամանակ հայտարարել է, որ վստահ չէ, թե կարելի է արդյոք նրան խոշտանգել[4]։ Նոյեմբերի 9-ին երդում է տվել և ստանձնել այդ պաշտոնը[6]։ Դեռևս Մուկասեյի թեկնածության քննարկման ժամանակ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Սենատի կողմից իր նոր պաշտոնում հաստատվելու դեպքում պետք է հրաժարվի իր հին ընկերոջ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ռուդոլֆ Ջուլիանիի, ինչպես նաև նրանց ընդհանուր ծանոթ, Նյու Յորքի ոստիկանության նախկին կոմիսար Ջուլիանիի քաղաքապետ Բեռնար Քերիկին վերաբերող գործերին մասնակցելուց, որն այդ ժամանակ հետաքննության տակ էր գտնվում կոռուպցիայի կասկածանքով[7]։ 2009 թվականի փետրվարին՝ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնը ստանձնելուց հետո, նոր գլխավոր դատախազ է նշանակվել Էրիկ Հոլդերը[8]։

2014 թվականին Մուկասեյը հոդված է հրապարակել, որում քննադատել է Գուանտանամոյի բանտը փակելու մասին նախագահ Բարաք Օբամայի խոստումը և հիմնավորել, որ այն անհրաժեշտ է պահպանել՝ որպես միջազգային ահաբեկչությունը զսպելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը[9]։

Նյու Յորքի Հարավային օկրուգի դատարանի նախկին թարգմանիչ Վալերի Շչուկինը, որն աշխատել է Մայքլ Մուկասեյի հետ (Բրայթոն Բիչի ռուսալեզու շրջանը մտել է այդ դատարանի իրավասության մեջ), պնդել է, որ Մուկասեյի հայրը ծնվել է Ռուսական կայսրությունում՝ Բարանովիչ բնակավայրում, որը ներկայումս գտնվում է Բելառուսի տարածքում և հետագայում արտագաղթել է ԱՄՆ[10]։ 1974 թվականին Մայքլ Մուկասեյն ամուսնացել է Սյուզան Բերնսթոկի հետ։ Ամուսիններն ունեցել են դուստր՝ Ջեսիկա Մուկասեյ-Բարկոֆը և Սյուզանի առաջին ամուսնությունից ունեցած որդի՝ Մարկ Սարոֆ-Մուկասեյը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Philip Shanon, Benjamin Weiser (2007 թ․ սեպտեմբերի 18). «A Washington Outsider With Many Sides» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 «Michael Mukasey confirmed as attorney general» (անգլերեն). CNN. 2007 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Jennifer L. O'Shea (2007 թ․ սեպտեմբերի 17). «10 Things You Didn't Know About Michael Mukasey» (անգլերեն). US News & World Report. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Mukasey sworn in as attorney general» (անգլերեն). CNN. 2007 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. William K. Rashbaum (2007 թ․ սեպտեմբերի 29). «White House Says Mukasey Would Skip Giuliani Issues» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Evan Perez (2015 թ․ ապրիլի 24). «Eric Holder's legacy stretches from Guantanamo to Ferguson» (անգլերեն). CNN. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. Michael B. Mukasey (2014 թ․ հունիսի 5). «Michael B. Mukasey: The ghastly transaction that freed Sgt. Bowe Bergdahl» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Елена Спасюк (2007 թ․ սեպտեմբերի 20). «Министром юстиции США может стать человек с белорусскими корнями». naviny.by. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  11. «Little known facts on attorney general» (անգլերեն). USA Today. 2008 թ․ մայիսի 4. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Anthony G. Craine. «Michael Mukasey» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Մուկասեյ» հոդվածին։