Կոստանդիանոսիհաղթակամար (լատին․՝ Arcus Constantini, իտալ.՝ Arco di Costantino) — եռաթռիչք կամար՝ տեղադրված Հռոմում՝ Կոլիզեումի և հնագույն Via Triumphalis-ի վրայի Պալատինի միջև։ Հինհռոմեական հաղթակամարներից ամենամեծն է՝ ունենալով հետևյալ չափերը. 21 մետր բարձրություն, 25,9 մետր լայնություն, 7,4 մետր խորություն[1]։ Հինհռոմեական միակ հաղթակամարն է, որ բարձրացվել է ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ քաղաքացիական պատերազմում ձեռք բերված հաղթանակի պատվին։ Կառուցվել է 315 թվականին՝ ի նշանավորումն Մաքսենցիուսի նկատմամբ Կոնստանտին Մեծի տարած հաղթանակի՝ Տիբր գետի ափին՝ Մուլվիուսի կամրջի մոտ 312 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ճակատամարտում[2] (այդ մասին արձանագրություն կա հաղթակամարի պատին)։ Հաղթանակած կայսրը հաջորդ օրը մուտք է գործել Հռոմ՝ քաղաքացիների ցնծագին աղաղակների ներքո։ Սենատը հաղթակամարը կառուցելու որոշում է կայացրել և միջոցներ հատկացրել[3][4]։ Դրանից երկու ամիս անց Կոստանդիանոսը լքել է Հռոմը և մինչև 326 թվականը այլևս չի վերադարձել այնտեղ[5]։
Bonamente, Giorgio (ed.) 1992. Costantino il Grande dall'Antichità all'Umanesimo; Atti del 2. colloquio sul Cristianesimo nel mondo antico, Università di Macerata, 18-20 dicembre 1990
Ryberg, Inez Scott (1967). Panel Reliefs of Marcus Aurelius(Monographs on archaeology and the fine arts, 14. ASIN: B0006BQ1JW). NY: Archaeological Institute of America. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.