Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (անգլ.՝ Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West), հանքարդյունաբերական լանդշաֆտ Մեծ Բրիտանիայի տարածքում, որն արտացոլում է 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական հեղափոխության ընթացքում Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերության և պղնձի, անագի արդյունահանման մեթոդների զարգացումը։ Պահպանված հանքերը, մեքենասրահները, հալման վառարանները և բազմաբնույթ օժանդակ շինությունները թույլ են տալիս պատկերացում կազմել լեռնահարստացման բնակավայրերի Կոռնուոլի ավանդույթների ծագման մասին, որոնք 1860-ականներից հետո տարածվել են ամբողջ աշխարհում և գործում են մինչև օրս[1]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նիք Ջոնսոնը նկատել է, որ ամբողջ աշխարհում շուրջ 175 օբյեկտներ կազմավորվել են Կորնուոլի լեռնարդյունաբերական լանդշաֆտի ազդեցության ներքո՝ տարածաշրջանի բնակիչների կողմից[2]։
19-րդ դարի սկզբին Կոռնուոլում և արևմտյան Դևոնշիրում արտադրվել է ամբողջ համաշխարհային պղնձի երկու երրորդ մասը։ 2006 թվականին հանքարդյունաբերական լանդշաֆտն ընդգրկվել է Մեծ ԲրիտանիայիՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությանօբյեկտների ցանկում[1]։ Ներառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է արքայազն Չարլզը, տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 10-ին Կոռնուոլի Cotehele House-ում[3]։ Փորձագետների կարծիքի համաձայն՝ համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը տարեկան 60 000 մարդով։
Օբյեկտը պաշտպանում է 10 հանքարդյունաբերական շրջաններ, որոնք ձևավորվել են 1700-1914 թվականների ընթացքում և հանդիսանում են առավել նշանակալի և լավ պահպանված։ Ստորև ներկայացված շրջաններն այնպիսի կարգով, ինչպես գտնվում են օբյեկտի կայքում՝ նշելով համարը և տարածքը[4]՝