Կարկասոն ամրոց
Կարկասոն ամրոց ֆր.՝ Cité de Carcassonne, ville fortifiée de Carcassonne | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց, fortified town? և միջնաբերդ |
Վարչական միավոր | Կարկասոն[1] և Լանգեդոկ-Ռուսիլիոն |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Կայք | carcassonne.culture.fr և remparts-carcassonne.fr |
Historic fortified city of Carcassonne Վիքիպահեստում |
Կարկասոն ամրոց (ֆր.՝ Cité de Carcassonne, ville fortifiée de Carcassonne), միջնադարյան ճարտարապետական համալիր ֆրանսիական Օդ դեպարտամենտի Կարկասոն քաղաքում։ Ամրոցը տեղակայված է Օդ գետի աջ ափին` ժամանակակից քաղաքից հարավ-արևելք։
Միջնադարյան այս քաղաքի պատմությունն սկսվում է ֆրանսիական պատմության գալիական շրջանից։ Քաղաքը շրջապատված է եղել ամրոցային երկու շարք պատերով, որոնց երկարությունը կազմում է շուրջ 3 կմ։ Պատերից վեր են խոյանում 52 աշտարակներ։ Քաղաքի տարածքում գտնվում են իշխանական ամրոցը և Սուրբ Նազարոսի բազիլիկը։
19-րդ դարում աշտարակը տարերային ձևով վերակառուցվել է Էժեն Վիոլե լե Դյուկայի գլխավորությամբ։ Վերակառուցման աշխատանքները խիստ քննադատության են ենթարկվում։ Դյուկայի մահից հետո վերականգնողական աշխատանքները գլխավորում է Պոլ Բոեսվիլվալդը, ավելի ուշ` Նոդեն[2]։ 1997 թվականից Սիտեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[3]։ Ամրոցը, դրան կից շինությունները և աշտարակները Ֆրանսիայի պատմական հուշարձաններ են։ Քաղաքի մի մասը գտնվում է տեղի իշխանությունների ենթակայության տակ։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարկասոն ամրոցը գտնվում է Օդ գետի աջ ափին։ Այն խոյանում է ժամանակակից Կարկասոն քաղաքի մերձակայքում։ Միջնադարյան քաղաքը գտնվում է Սև լեռան և Պիրենեյների միջև` Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի ճանապարհին։ Այդպիսով` միջնադարյան քաղաքը ռազմավարական կարևոր դեր է զբաղեցրել Ֆրանսիայի հարավում։
Սիտեն կառուցված է եղել ոչ մեծ բարձրավանդակի եզրին` ժամանակակից Կարկասոնից 150 մ բարձրության վրա։ Այն բանից հետո, երբ վեստգոթերը կառուցել են ամրությունների առաջին շարքը, հողը այդ տեղանքում փոքր-ինչ նստել է, քանի որ բարձրավանդակը, սկսվելով Կորբյեր լեռան ստորոտից, Սիտեի տարածքում ցածրանում է մինչև 148 մ, իսկ Օդ գետի մոտ ծովի մակարդակից բարձր է ընդամենը 100 մ։ Արևմտյան մասը զառիթափ է, ինչը բնական արգելք է հանդիսացել թշնամու` ամրոց ներխուժելուն։ Առևտրականների մուտքը և թշնամու հարձակումները եղել են արևելյան մասից. այդ պատճառով էլ պաշտպանական ամենակարևոր կառույցները գտնվել են հենց այդ կողմում։
2500-ամյա պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարկասոն ամրոցը պատմության մի քանի փուլեր է ունեցել։ Սկզբնական շրջանում այն նախնադարյան բնակավայր է եղել։ Հետագայում գալլահռոմեական շրջանում այստեղ հիմնադրվել են քաղաք, վեստգոթյան ամրոց, կոմսություն։ Պատմական այս փուլերից յուրաքանչյուրը իր դրոշմն է թողել Սիտեի ճարտարապետության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Carcassonne, A61 world heritage fortified city – Abelard Public Education Site.
- ↑ Historic Fortified City of Carcassonne at the World Heritage Convention.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարկասոն ամրոց» հոդվածին։ |
|