Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Կարիմ Բենզեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիմ Բենզեմա
ֆր.՝ Karim Benzema
Բենզեման Ռեալ Մադրիդի մարզաշապիկով 2021 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Մականուն KB9[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Լիոն, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 1.85 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սաուդյան Արաբիա Ալ Իթիհադ
Համար 9
Պատանեկան կարիերա
1993-1996 Ֆրանսիա Բյուեր Վիլորբան
1996-1997 Ֆրանսիա Բրոն Տերայլոն
1997-2005 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Ֆրանսիա Լիոն Բ 20 (15)
2004-2009 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 112 (43)
2009-2023 Իսպանիա Ռեալ Մադրիդ 439 (238)
2023-ներկա Սաուդյան Արաբիա Ալ Իթիհադ 22 (9)
Ազգային հավաքական
2004 Ֆրանսիա Ֆրանսիայի ՖԱՀ (Մ17) 4 (1)
2004-2005 Ֆրանսիա Ֆրանսիայի ՖԱՀ (Մ18) 17 (14)
2005-2006 Ֆրանսիա Ֆրանսիայի ՖԱՀ (Մ19) 9 (5)
2006 Ֆրանսիա Ֆրանսիայի ՖԱՀ (Մ21) 5 (0)
2007-2022 Ֆրանսիա Ֆրանսիայի ՖԱՀ 97 (37)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիմ Բենզեմա (ֆր.՝ Karim Benzema, արաբ․՝ كريم بن زيما‎‎, դեկտեմբերի 19, 1987(1987-12-19)[3][4][5], Լիոն[6][7]), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս որպես հարձակվող Սաուդյան Արաբիայի Ալ Իթիհադ ակումբում, իսկ մինչև 2023 թվականը՝ իսպանական «Ռեալում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Կարիմ Բենզեման ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 27-ին Լիոնի մերձքաղաքային շրջաններից մեկում[8][9]։ Նրա պապը ապրել է Ալժիրի հյուսիսում գտնվող Տիգզիրտ գյուղում, իսկ Լիոն գաղթել և հաստատվել է 1950-ականներին[10]։ Բենզեմայի հայրը ՝ Հաֆիդը, ծնվել է Տիգզիրտում, իսկ մայրը՝ Վահիդա Ջեբարան, ում ընտանիքը արմատներով Ալժիրի Օրան քաղաքից է, ծնվել և մեծացել է Լիոնում[10]։ Բենզեման ընտանիքի երրորդ ամենաերիտասարդ երեխան է և ունի հինգ քույր և երեք եղբայր[10]։ Բենզեմայի ընտանիքը բնակվում էր չափազանց համեստ մի փոքրիկ տանը Բրոն Տեռալիոնի կենտրոնում՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ «Բրոն Տեռալիոնի» ակումբում, որտեղ նրան արագ նկատեցին՝ շնորհիվ իր ունակությունների, որոնք, ակնհայտ էր, որ բարձր էին միջին մակարդակից։ Նրա առաջին մարզիչը՝ Սերժ Պատրիարկը, նկատել էր. «Կարիմը հեռու կգնա։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ նա մարդկության մեջ է դուրս եկել այնպիսի համայնքից, որտեղից նույնիսկ ողջ դուրս գալն է դժվար»։ Ապա Կարիմին սպասվում էր անցնել այն ճանապարհը որ անցնում է յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ Ֆրանսիայում. շաբաթը 5 անգամ մարզումներ, ինչպես նաև սուրբ Բրունո քոլեջ հաճախումներ։ Սակայն գիտության նկատմամբ տղան առանձնահատուկ ունակություններ չէր ցուցաբերում։ Երբ նա մանուկ էր, նրա կուռքերն էին Ռոնալդոն և Զինեդին Զիդանն։

Ակումբային կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզեման 9 տարեկան էր, երբ հայտնվեց Լիոն ֆուտբոլային ակումբի վերապատրաստման համակարգում և 17 տարեկանում արդեն դարձավ այդ թիմի լավագույն խաղացողներից մեկը՝ խաղաշրջանում խփելով 30-ից ավել գնդակ։ 2004 թվականի դեկտեմբերին Կարիմը սկսեց խաղալ Օլիմպիկի հիմնական կազմում, 2005 թվականի հունվարի 15-ին Ֆրանսիայի առաջնության ժամանակ սեփական Ժերլան մարզադաշտում դարձավ դուբլի հեղինակ։ Այդ խաղում Բենզեման կատարեց գոլային փոխանցում Բրիան Բերգունիոյին, որն այդ պահին համարվում էր Կարիմից նախընտրելի երիտասարդ խաղացող։ Կա մի պատմություն, ըստ որի՝ երբ Կարիմը մտել է հանդերձարան, այնտեղ նստած են եղել Էրիկ Աբիդալը, Ջովանի Էլբերը, Սիլվեն Վիլտորը, Մայքլ Էսսյենը, Ֆլորան Մալուդան և Մամադու Դիարան։ Ըստ լիոնական մի բարի ավանդույթի՝ թիմի յուրաքանչյուր նոր խաղացող պետք է մի քանի խոսք ասի իր նոր խաղընկերներին։ Երբ հերթը հասավ Կարիմին, փոխարենը նեղանալու Էլբերի, Վիլտորի և Դիարայի կատակներից՝ նա սահմանափակվեց այս խոսքերով. «Մի՛ ծիծաղեք։ Ես այստեղ եմ, որպեսզի զբաղեցնեմ ձեր տեղը»[11]։ Չնայած Բենզեման Եվրոպայի սկսնակ խաղացողների չեմպիոնն էր՝ ակումբը չէր շտապում նրան ընդգրկել հիմնական կազմ, և նա այդ խաղաշրջանում խաղաց ընդամենը 6 խաղ։

Բենզեման Լիոնի մարզումների ժամանակ

Իր կարիերայի սկզբում Բենզեմային համեմատում էին Դավիդ Տրեզեգեի հետ պաշտպանությունը շրջանցելու իր ունակության համար, սակայն շուտով Բենզեման արժանացավ Զինեդին Զիդանի հետ համեմատմանը[12]։

2005-2006 մրցաշրջանում Բենզեման Ֆրանսիայի առաջնությանը բացեց հաշիվը իր գնդակով։ Խաղի վերջին րոպեներին նա վշտացրեց «Այաչոյի» դարպասապահին։ Այս խաղաշրջանում նա խաղաց 13 խաղ և խփեց մեկ գնդակ։ Կարիմի դեբյուտը եղավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի ժամանակ ընդդեմ Ռուսենբուրգի։ Այդ խաղում Բենզեման բացեց հաշիվն իր եվրոգնդակով։

2006-2007 մրցաշրջանում Բենզեման դարձավ «Լիոնի» հիմնական հարձակվողը։ Նա խաղաց 21 խաղ և խբեց 5 գնդակ։ Ֆրանսիայի առաջնության հաջորդ մրցաշրջանում խփեց 20 գնդակ, դարձավ լավագույն ռմբարկու և իր թիմի առաջնորդներից մեկը։ Մամուլում հայտնվեց տեղեկություն Բենզեմայի նկատմամբ հետաքրքրվածության մասին Ռեալ Մադրիդի, Յուվենտուսի, և Չելսիի կողմից, բայց Կարիմը հայտարարեց, որ չի ցանկանում լքել Լիոնը, որի հետ նախատեսում էր հաղթել Չեմպիոնների լիգան[13][14]։ Ֆրանսիայի առաջնության 2008-2009 մրցաշրջանում Կարիմը 36 խաղում խփեց 17 գնդակ։ «Լիոնի» կազմում Բենզեման 146 խաղում խփեց 66 գնդակ։

Ռեալ Մադրիդում

Այնուամենայնիվ, 2009 թվականի հուլիսի 1-ին Բենզեման 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իսպանական Ռեալ Մադրիդ ակումբ՝ կնքելով 6 տարի ժամկետով պայմանագիր[15]։ Ֆրանսիացին պիտի ստանար տարեկան 6.5 միլիոն եվրո։ Եթե հանենք 24% հարկերը, կստացվի 5 միլիոն եվրո։ «Ռեալ Մադրիդը» ֆուտբոլիստի գործակալին վճարեց տրանսֆերի գումարի 10%-ը։ Սա առավելագույն թույլատրելի տոկոսադրույքն էր եվրոպական ֆուտբոլում։ Նախկին ակումբը կարող է ստանալ նաև 6 միլիոն եվրո։ Դրա համար «Ռեալը» պետք է ամեն տարի՝ սկսած 2013 թվականից մասնակցի Չեմպիոնների Լիգային, իսկ Բենզեման պետք է արժանանա Ոսկե գնդակի «France Football» ամսագրի կողմից և դառնա լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկանիշով։ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի 4-րդ ձեռքբերումը բրազիլացի Կակայից, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից և իսպանացի Ռաուլ Ալբիոլից հետո։ Հուլիսի 9-ին նա պաշտոնապես հանդես եկավ «Ռեալի» կազմում։ Հարձակվողի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես[16]։ Կարիմ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի պատմության մեջ 15-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Ֆրանսիացի հարձակվողը թիմում ստացավ 11 համարը[17]։

2009-10 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենզեման նշում է իր խփած գնդակը

Նոր ակումբում առաջին խաղը Բենզեման անցկացրեց «Դեպորտիվոյի» հետ հանդիպման ժամանակ։ Ռեալը հաղթանակ տարավ 3-2 հաշվով, իսկ Բենզեման այդպես էլ չկարողացավ առանձնանալ և 73-րդ րոպեին փոխարինվեց։ Իր առաջին պաշտոնական գնդակը Բենզեման խփել է 3-րդ տուրում, «Խերեսայի» հետ խաղում։ Իր առաջին մրցաշրջանի ժամանակ Բենզեման միշտ չէր, որ հայտնվում էր հիմնական կազմում։ 26 խաղերից միայն 14-ում է նա ներկայացել հիմնական կազմում և միայն 4-ում մնացել ամբողջ խաղի ընթացքում։ Ամբողջ մրցաշրջանում Բենզեման խաղացել է 33 խաղ, խփել 9 գնդակ, որոնցից 8-ը Իսպանիայի առաջնության ժամանակ։

2010-11 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլ Գոնսալեսի հեռանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն իրեն է վերցնում 7-րդ համարը, իսկ Կարիմը՝ 9-ը։ Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո իրավիճակը չի փոխվում։ Մրցաշրջանի առաջին կեսում Բենզեման չէր հայտնվում հիմնական կազմում և հայտնվում էր դաշտում միայն որպես փոխարինող։ Իրավիճակը անմիջապես փոխվում է, երբ հարձակվող Գոնսալո Իգուաինը լուրջ վնասվածք է ստանում և չի կարողանում խաղալ երկար ժամանակ։ Բենզեման ստացավ հիանալի հնարավորություն դառնալու հիմնական կազմի ֆուտբոլիստ և սկսեց հայտնվել դաշտում խաղի առաջին րոպեներից։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Բենզեման Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ ընդդեմ «Օսերայի» հանդես եկավ իր առաջին հեթ-տրիկով։ Երկրորդ հեթ-տրիկը Բենզեման խփեց Իսպանիայի գավաթի ժամանակ 1/8 եզրափակչում «Լևանտեի» դեմ հանդիպմանը։ Բենզեման վերջիվերջո ձեռք բերեց Մոուրինյոյի վստահությունը՝ խփելով 10 գնդակ 10 խաղում (այդ թվում 3 դուբլ՝ «Մալագայի», «Ռասինգի» և «Էրկուլեսայի» դարպասներին)։ Ամբողջ մրցաշրջանում Բենզեման անցկացրեց 48 հանդիպում և խփեց 26 գնդակ։

2011-12 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզեման մրցաշրջանը սկսեց շատ տպավորիչ՝ խփելով 8 գնդակ 7 խաղում։ Առաջին գնդակը նոր մրցաշրջանում խփեց 3-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղի ժամանակ։ Դրանից հետո Բենզեման գրավեց «Ռայո Վալեկանոյի», «Վիլյառեալի», «Վալենսիայի» դարպասները և դարձավ դուբլի հեղինակ «Օսասունայի» հետ խաղում։ Առաջին Էլ Կլասիկոյի ժամանակ Բենզեման առաջին իսկ րոպեներին գրավեց Վիկտոր Վալդեսի դարպասը, սակայն այս գնդակը չփրկեց «Ռեալին», ով պարտվեց 3։1 հաշվով։ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի ժամանակ Բենզեման գրավել է «Այաքսի» և «Օլիմպիկի» դարպասները և դուբլի հեղինակ է դարձել «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ։

«Բարսելոնային» պարտվելուց հետո «Ռեալը» 11 խաղում անընդմեջ հաղթանակ տարավ, որոնց ժամանակ Բենզեման աչքի ընկավ «Լևանտեյի» դարպասին խփած գնդակով և դուբլով Գրանադայի և Ռասինգի դարպասներին։ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում Մալագայի դեմ 2 խաղում Բենզեման խփեց մեկական գնդակ։ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման ժամանակ 1/4 եզրափակչում Բենզեման հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով, սակայն երկու խաղի արդյունքում Բարսելոնան դուրս եկավ եզրափակիչ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «ԲԿՄԱ»-ի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Բեզնեման 70-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և մեկ րոպե անց խփեց «Ռեալի» 3-րդ գոլը։ «Ռեալը» հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ հանդիպեց «Ապոելի» հետ։ Կիպրոսում Բենզեման խփեց 2 գնդակ։

28-րդ տուրում «Մալագայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալը» 11 խաղի ընթացքում առաջին անգամ կորցրեց միավորներ։ Բենզեման գնդակ խփեց 35-րդ րոպեին, սակայն 92-րդ րոպեին Սանտի Կասորլան տուգանային հարվածից գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը։ Իսպանիայի առաջնության ժամանակ Բենզեման խփեց ևս 7 գնդակ 10 խաղում և օգնեց Ռեալին դառնալ չեմպիոն։ Այդ նույն մրցաշրջանում Ռեալի եռյակը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեման և Գոնսալո Իգուաինը դարձան 118 գոլի հեղինակ, որը Իսպանիայի առաջնության պատմության մեջ դարձավ լավագույն արդյունքը։

2013-14 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանը դարձավ լավագույններից մեկը ֆրանսիացի հարձակվողի կարիերայում. Իսպանիայի առանջնության ժամանակ խաղացել է 35 խաղ և խփել 17 գնդակ։ Այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի հարձակման գիծը ձևավորվում էր «փունջ-եռաժանիի» կողմից՝ Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ և Բենզեմա, որը խփել է ակումբի գնդակների 66%-ը։ Կարիմը դարձել է մադրիդյան ակումբի հիմնական խաղացողներից մեկը, իսկ հաստատուն խաղային պրակտիկան թույլ տվեց ֆրանսիացուն ամրապնդել իր դիրքերը ազգային թիմում՝ մասնակցելով 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։ Կարիմ Բենզեման նշանավորվեց Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ 45-րդ րոպեին խփած գնդակով. Բենզեման խփեց իր 100-րդ գնդակը մադրիդյան ակումբում։

2014–15 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 6–ին «Ռեալ Մադիդը» հայտարարեց, որ Բենզեման կնքել է նոր հնգամյա պայմանագիր, որի շնորհիվ նա ակումբում կմնա մինչև 2019 թվականը[18]։ 2014 թվականի օգոստոսի 12–ին Բենզեման «Սևիլյայի» դեմ խաղում անցկացրեց 90 րոպե, որտեղ «Ռեալը» հաղթանակ տարավ 2–0 հաշվով ՈՒԵՖԱ–ի Սուպեր գավաթի եզրափակչում։

Առաջին գոլը 2014-2015 մրցաշրջանում ֆրանսիացին խփեց 2-րդ տուրում «Բետիսի» դարպասը։ Այդ մրցաշրջանում Կարիմ Բենզեման այլ բաներից զատ դարձավ 2 հեթ-տրիկի հեղինակ։ Առաջինը նա հեղինակեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Մալմյոի»[19] հետ խաղում, իսկ երկրորդը Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» դարպասը՝ այդ խաղը ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով 10։2[20]։

2014 թվականի սեպտեմբերի 16–ին Բենզեման դարձավ «Ռեալի Մադրիդի» 1,000–րդ գոլը եվրոպական մրցությունների ընթացքում, Չեմպիոնների լիգայի «Բազելի» դեմ տարած 5–1 հաղթանակի ժամանակ[21]։ Նա խփեց «Ռեալ Մադրիդի» հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի «Լուդոգորեցի» դեմ խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսում[22]։ Հաջորդ հանգստյան օրերին նա գոլի հեղինակ դարձավ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում․ այստեղ «Ռեալը» հաղթեց 5-0 հաշվով[23]։

Բենզեման ընտրվեց 2014 թվականի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա ֆուտբոլիստ։ Մեկ ամսում նա «Ռեալ Մադրիդի» 13 գոլերից 3–ի հեղինակը դարձավ․ այս խաղում թիմը երեք հաղթանակ տարավ և բաց թողեց ընդամենը մեկ գոլ[24]։

Բենզեման շարունակում էր գոլեր խփել նոյեմբեր ամսվա ընթացքում, որոնցից մեկը նա հեղինակեց Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղում։

2016-17 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենզեման 2015 թվականին

2016 թվականի դեկտեմբերին Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցեց աշխարհի ակումբային առաջնության, որը կայացավ Ճապոնիայում[25]։ Դեկտեմբերի 15-ին կայացած Մեքսիկական «Ամերիկայի» դեմ կիսաեզրափակիչ խաղում Բենզեման գոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում, որը հնարավորություն տվեց «սերուցքայիններին» դուրս գալ եզրափակիչ[26]։ Երեք օր անց ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբի հետ կայացած եզրափակիչ խաղի 9-րդ րոպեին Բենզեման բացեց խաղի հաշիվը։ «Ռեալ Մադրիդը» հաղթեց 4։2 հաշվով լրացուցիչ ժամանակի արդյունքում, քանի որ հիմնական ժամանակում հաղթողին որոշել չհաջողվեց։ Այդ առաջնությունում հաղթելու շնորհիվ Կարիմը մադրիդյան ակումբի կազմում իր 10-րդ տիտղոսը նվաճեց։

2017 թվականի փետրվարի 15-ին Չեմպիոնների լիգայի 2016-2017 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ընդդեմ «Նապոլիի» Բենզեման խփեց մադրիդյան ակումբի առաջին գոլը, խաղը ավարտվեց 3։1 հաշվով։ Խփած գնդակը դարձավ 51-րդը հարձակվողի համար այդ մրցաշրջանում, որ նրան հնարավորություն տվեց շրջանցելու Թիերի Անրիին, Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆրանսիացի հարձակվողների ցուցակում։ Իր ելույթի համար Բենզեման ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող[27]։

2016-2017 մրցաշրջանի արդյունքում «Ռեալ Մադրիդը» հաղթեց Լա Լիգայում[28][29] և Չեմպիոնների լիգայում[30]։

2017-18 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Բենզեման երկարացրեց ակումբի հետ իրպայմանագիրը մինչև 2021 թվականը[31]։ Հաջորդ տարվա մարտի 6-ին Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Պարի Սեն-Ժերմենի» հետ (2-1) Բենզեման անցկացրեց իր 100-րդ հանդիպումը այդ մրցաշարում, «արքայական» ակումբ այդ խաղում կարողացավ անցնել հաջորդ փուլ[32][33]։ Մարտի 31-ին ֆրանսիացին անցկացրեց իր 400-րդ հանդիպում «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում։ Կարիմ դուրս գալով խաղադաշտ թիմի ավագի կարգավիճակով, օգնեց թիմին վստահ հաղթանակ տանել «Լաս Պալմասի» նկատմամբ 3։0 հաշվով, հեղինակելով 2-րդ գոլը տասնմեկ մետրանոց հարվածից[34]։

2018 թվականի մայիսի 26-ին Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ խաղում «Լիվերպուլի» դեմ դարձավ գոլի հեղինակ, գնդակը հափշտակելով անգլիական ակումբի դարպասապահ Լորիս Կարիուսի խաղի մեջ մցնելու ժամանակ և գրավեց դատարկ դարպասը։ «Ռեալը» կարողացավ հաղթել 3։1 հաշվով և նվաճեց իր 3-րդ անընդմեջ ու 13-րդ ընդհանուր առմամբ Չեմպիոնների լիգայի գավաթը[35][36]։

2018-19 և 2019-20 մրցաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենզեման 2020 թվականին։

2018 թվականի նոյեմբերի 7-ին Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում չեխական «Վիկտորիա Պլզենի» (5։0) հետ խաղում, մադրիդյան ակումբի կազմում հասնելով 200 գոլի սահմանին[37]։ Ֆրանսիացին դարձավ ակումբի պատմության մեջ 7-րդ խաղացողը, որը կարողացել է հասնել այդ արդյունքին[38]։ Հաջորդ տարվա փետրվարի 13-ին Բենզեման դարձավ գոլի հեղինակ այդ մրցաշարի 1/8 եզրափակիչի «Այաքսի» դեմ առաջին խաղում (2։1), որը հնարավորություն տվեց ֆրանսիացում հասնել Չեմպիոնների լիգայում 60 գոլի սահմանին[39]։ Նա դարձավ միայն 4-րդ ֆուտբոլիստը ում հաջողվեց հասնել այդ արդյունքին[40]։

2019 թվականի օգոստոսի 17-ին Բենզեման առաջին գոլը հեղինակեց Իսպանիայի առաջնության 2019-2020 մրցաշրջանում, որը օգնեց հաղթել «Սելտային» 3։1 հաշվով[41]։ Նոյեմբերի 6-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց մադրիդյան ակումբի կազմում թուրքական «Գալաթասարայի» հետ խաղում, որը օգնեց ջախջախիչ հաղթանակ տոնել 6։0 հաշվով, որի շնորհիվ կարողացավ հասնել միանգամից երկու ցուցանիշի՝ նա դարձավ Լիոնել Մեսսից հետո երկրորդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ, և «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որը հեղինակել է 50 գոլ այդ մրցաշարում[42][43]։ Բենզեմայի ելույթները բարձր են գնահատվել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից, որը նրան անվանել է լեգենդ և համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ[44]։ Երեք օր անց Բենզեման դուբլ ձևակերպես «Էյբարի» հետ խաղում (4։0), որով շրջանցեց Ֆերենց Պուշկաշին և դարձավ Իսպանիայի առաջնությունում ակումբի պատմության 6-րդ ռմբարկուն[45]։

Բենզեման 2021 թվականին։

2020 թվականի փետրվարին Բենզեման երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ միչև 2022 թվականը[46]։ Մարտի 1-ին ֆրանսիացին անցկացրեց իր 500-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում, դառնալով ակումբի պատմության մեջ 14-րդ ֆուտբոլիստը ում հաջողվել է հասնել այդ արդյունքին[47][48]։

2020 թվականի հունիսի 18-ին Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (3։0) Կարիմ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ, որի շնորհիվ շրջանցեց Ֆերենց Պուշկաշին և դարձավ ակումբի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն[49]։

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[50] Եվրոպայի գավաթ[51] Այլ[52] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիոն 2004/05 0 0 0 0 0 0 0 0 6 0
2005/06 13 1 2 2 1 1 0 0 16 4
2006/07 21 5 2 0 3 2 1 1 27 8
2007/08 36 20 8 7 7 4 1 0 52 31
2008/09 36 17 2 1 8 5 1 0 47 23
Ընդամենը 112 43 14 10 19 12 3 1 148 66
Լիոն B 2004/05 11 10 - - - - 0 0 11 10
2005/06 9 5 - - - - 0 0 9 5
2006/07 1 0 - - - - 0 0 1 0
Ընդամենը 21 15 0 0 0 0 0 0 21 15
Ռեալ Մադրիդ 2009/10 27 8 1 0 5 1 0 0 33 9
2010/11 33 15 7 5 8 6 0 0 48 26
2011/12 34 21 5 3 11 7 2 1 52 32
2012/13 30 11 8 4 10 5 2 0 50 20
2013/14 35 17 6 2 11 5 0 0 52 24
2014/15 29 15 6 0 11 7 0 0 46 22
2015/16 27 24 0 0 9 4 0 0 36 28
2016/17 29 11 3 1 13 5 3 2 48 19
2017/18 32 5 1 1 9 5 5 1 47 12
2018/19 36 21 6 4 8 4 3 1 53 30
2019/20 37 21 3 1 8 5 0 0 48 27
2020/21 34 23 1 0 10 6 1 1 46 30
2021/22 30 26 0 0 10 14 2 2 42 42
Ընդամենը 413 218 44 21 121 73 22 8 601 321
Ընդամենը կարիերայում 546 276 58 31 140 85 26 10 770 402

Միջազգային կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիմ Բենզեման Եվրոպայի 2012-թվականի առաջնության ժամանակ

2004 թվականին 17-ամյա Բենզեման Ֆրանսիայի հավաքականի խաղացող էր, որի հետ առաջին անգամ հավաքականի պատմության մեջ նա հաղթել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը (մինչև 17 տարեկան երիտասարդներ)։ Մրցաշարում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայում, Բենզեման խփել է մեկ գնդակ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում։ Ավելի ուշ խաղացել է մինչև 18 տարեկանների հավաքականում։ 2005 թվական ին հավաքականի հետ հաղթել է Մերիդանայի առաջնությունը։ Նա խաղացել է բոլոր 4 խաղերում և շնորհիվ իր 5 գնդակի՝ Ֆրանսիան հաղթել է մրցաշարը։ 2005-2006 թվականներին խաղացել է հավաքականի մինչև 19 տարեկանների խմբում, որի հետ անկացրել է 8 հանդիպում և խփել է 4 գնդակ։ Ավելի ուշ հրավեր ստացավ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականից, որի կազմում խաղաց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ Վերջին խաղերում Ֆրանսիայի հավաքականը 2 խաղերի արդյունքում զիջեց Իսրայելի հավաքականին։ Այդ մրցաշարում Բենզեման մասնակցեց բոլոր 5 խաղերին, սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ գոլի հեղինակ։

2006 թվականի դեկտեմբերին Բենզեման հրավեր ստացավ Ֆրանսիայի հավաքականից մասնակցելու Հունաստանի հավաքականի դեմ խաղին, սակայն վնասվածքի պատճառով այդպես էլ չհայտնվեց դաշտում։ Այդ ժամանակ Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկը ներկայանակու Ալժիրի ֆուտբոլի հավաքականում Բենզեման մերժեց։

Իմ ծնողները Ալժիրից են, այդ երկիրն իմ սրտում է, բայց ֆուտբոլ ես կխաղամ Ֆրանսիայում[53]։

Ամբողջական դեբյուտը կայացավ 2007 թվականի մարտի 28-ին Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, որում Բենզեման, մտնելով դաշտ 2-րդ խաղակեսում, դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ բերեց Ֆրանսիային։

Բենզեման հավաքականի հետ միասին մասնակցեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Ֆրանսիան այդ ժամանակ զբաղեցրեց վերջին տեղը և լքեց մրացաշարը։ Բենզեման խաղաց 2 խաղ ու չխփեց և ոչ մի գնդակ։ Եվրո 2008-ից հետո Կարիմը խաղաշապիկի 9 համարը փոխարինեց 10-ով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում մասնակցեց 8 խաղի և միայն դրանցից 3-ում մտավ խաղադաշտ առաջին րոպեից։ Նախքան եզրափակիչ մրցաշարը, հավաքականի մարզիչ Ռայմոնդ Դոմենեկը Բենզեմային չէր ներառել ՀԱՀ-ի նախնական ցուցակում[54]։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Ֆրանսիայի հավաքականը հաջող ներկայացավ. Բենզեման խփեց մեկ գնդակ Ֆինլանդիայի հետ պատասխան խաղում, արդյունքում խաղն ավարտվեց 3։0 հաշվով։ Ֆրանսիան հայտնվեց երկրորդ հորիզանականում՝ զիջելով Իսպանիային, և խաղաց Ուկրաինայի դեմ՝ սկզբում պարտվելով 2։0 հաշվով, սակայն պատասխան խաղի ժամանակ ջախջախեց 3։0 հաշվով։ Բենզեման առանձնացավ գոլով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի E խմբում, որտեղ մրցակիցներն էին Շվեյցարիան, Էկվադորը և Գոնդուրասը, ֆրանսիացիները գրավեցին առաջին հորիզոնականը, իսկ Կարիմը դարձավ 3 գոլի հեղինակ՝ 2-ը Հոնդուրասի դարպասին, իսկ 1-ը՝ շվեյցարիացիների։ Նաև կատարեց 3 գոլային փոխանցում։ 1/8 եզրափակչում հաղթանակ տարան Նիգերիայի հետ խաղում 2։0 հաշվով, այդ թվում Բենզեման կատարեց գոլային փոխանցում Անտուան Գրիզմանին։ 1/4 եզրափակչի Գերմանիայի դեմ խաղում Բենզեման չառանձնացավ, Ֆրանսիան պարտվեց 1։0 հաշվով։ Այդուհանդերձ, Կարիմը դարձավ այդ խաղաշրջանի ֆրանսիայի հավաքականի լավագույն խաղացող և ռմբարկու։

2015 թվականին Բնեզեման հեռացվել է ազգային հավաքականից սկանդալի պատճառով, որը կապված էր Մաթյո Վալբուենայի հետ և այդ պահից սկսված չի հրավիրվել հավաքական, այդ թվում 2016 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը[55]։ 2018 թվականին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ Բենզեման երբեք չի հրավիրվելու հավաքական[56]։

2021 թվականի մայիսի 18-ին Բենզեման հրավեր ստացավ հավաքայան 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակցելու համար[57]։ Առաջնության ընթացքում Բենզեման դարձավ հավաքականի լավագույն ռմբարկուն հեղինակելով 4 գնդակ, դառնալով դուբլի հեղինակ Շվեյցարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերում։

Բենզեման հավաքականի կազմում մասնակցեց 2021 թվականին տեղի ունեցած Ուեֆայի ազգերի լիգայի խաղարկությանը եզրափակիչ փուլին, որը ավարտվեց Ֆրանսիացիների հաղթանոակով, իսկ Բենզեման գոլի հեղինակ դարձավ ինչպես կիսաեզրաֆակիչում Բելգիայի, այնպես էլ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի դեմ խաղերում[58][59]։ Բենզեման ճանաչվել է եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ[60]։

2021 թվականի նոյոմբերի 13-ին Բենզեման իր առաջին գնդակը հեղինակեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, դառնալով դուբլի հեղինակ Ղազախստանի հետ խաղում (8-0)[61]։ Այդ խաղից հետո Բենզեման հավաքականի պատմության ընթացքում հեղինակած 35 գոլով դարձավ 5-րդ լավագույն ռմբարկուն[62]։

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլեր
Ֆրանսիա 2007 8 3
2008 11 2
2009 8 3
2010 5 3
2011 10 2
2012 12 2
2013 10 2
2014 13 8
2015 4 2
2021 13 9
Ընդհանուր 94 36

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենզեման Ադիդաս ընկերության երաժշտական (վերևում) և գովազդային (ներքևում) հոլովակներում` համապատասխանաբար 2019 և 2018 թվականներին։

Բենզեման ունի մեկ որդի և մեկ դուստր։ 2014 թվականի փետրվարին ծնվել է նրա դուստրը` Մելիան[63], իսկ 2017 թվականի մայիսին որդին` Իբրահիմը[64]։ Բենզեման մուսուլման է և իսլամական Ռամադան ամսին պահք է պահում[65]։ Խոսելով իր հավատքի մասին նա ասել է. «Իմ հավատքն օգնում է ինձ կենտրոնանալ ամեն օր։ Այն ինձ օգուտ է բերում և ուժ է ինձ համար, իմ ընտանիքի, ինչպես նաև իմ աշխատանքի համար` բառացիորեն ամեն ինչի համար»[66]։

Միջազգային ճանաչում ստանալուց ի վեր Բենզեման մասնակցել է բազմաթիվ գովազդային արշավների։ Նա ընտրվել է որպես դեսպան` ամերիկյան Electronic Arts ընկերության կողմից թողարկվող ՖԻՖԱ տեսախաղերի շարքի համար։ Նա նաև հովանավորչական պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, մասնավորապես կորեական Hyundai ավտոարտադրողի, ֆրանսիական SFR բջջային օպերատորի և նրա դուստր BuzzMobile-ի, ֆրանսիական LCL բանկի և bwin բուքմեյքերական ընկերության հետ։ Բենզեման հովանավորվում է Ադիդաս մարզահագուստ արտադրող ընկերության կողմից[67]։ 2017 թվականին թողարկվեց նրա վավերագրական ֆիլմը` «Le K Benzema»[68]: 2020 թվականին Բենզեման ստեղծեց իր սեփական ՅուԹյուբի ալիքը, որտեղ տեղադրում է հոլովակներ իր առօրյա կյանքից, ինչպես նաև հարցազրույցներ և երկրպագուների հետ հարց ու պատասխաններ[69][70]։

հակասություններ և իրավական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերին խոսելով Ալժիրի հավաքականի իր հնարավոր ընտրության մասին Բենզեման ասել է. «Դա իմ ծնողների երկիրն է և այն իմ սրտում է։ Բայց դե, սպորտային տեսանկյունից, ճիշտ է, ես կխաղամ Ֆրանսիայի հավաքականում։ Միշտ հասանելի կլինեմ Ֆրանսիայի հավաքականի համար [...] Դա ավելի շատ սպորտային կողմի համար է, քանի որ Ալժիրն իմ երկիրն է և ինչպես գիտեք իմ ծնողներն այնտեղից են։ Մյուս կողմից Ֆրանսիան` դա ավելի շատ սպորտային բան է։ Այդքան բան»[71]։ Բենզեման որոշ քննադատությունների արժանացավ այս մեկնաբանության, ինչպես նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ խաղերից առաջ երկրի օրհներգը` «Մարսելյեզը» երգելու իր դժկամության համար[72][73]։

2010 թվականի ապրիլի 18-ին ֆրանսիական M6 հեռուստաալիքը հաղորդեց, որ Ֆրանսիայի հավաքականի չորս անդամներ հետաքննվում են Փարիզի գիշերային ակումբներից մեկում գործող մարմնավաճառների ցանցից օգտվելու մեղադրանքով, ընդ որում՝ որոշ մարմնավառաճներ, հավանաբար, անչափահաս են եղել։ Ի վերջո, պարզվեց, որ ֆուտբոլիստները եղեն են Ֆրանկ Ռիբերին, Սիդնի Գովուն, Հատեմ Բեն Արֆան և Բենզեման[74][75]։ Ենթադրվում էր, որ Բենզեման սեռական հարաբերություն է ունեցել մարմնավաճառի հետ, ով 16 տարեկան է եղել, ինչը Բենզեման հերքել է իր փաստաբանի միջոցով[76]։ Հուլիսի 20-ին Բենզեման հարցաքննվեց Փարիզի ոստիկանության կողմից և մեղադրվեց անչափահաս մարմնավաճառին սեռական հարաբերության մեջ ներքաշելու մեղադրանքով[77][78]։ 2011 թվականի նոյեմբերին դատախազները խնդրեցին Ռիբերիի և Բենզեմայի դեմ գործերը կարճել՝ ասելով, որ ֆուտբոլիստները տեղյակ չեն եղել, որ մարմնավաճառը, ում անունը Զահիա Դեհար է, 16 տարեկան է[79]։ Այնուամենայնիվ, գործն անցավ դատաքննության։ 2014 թվականի հունվարին գործով դատավորը հանեց երկու ֆուտբոլիստների դեմ մեղադրանքը՝ ասելով, որ բավարար ապացույցներ չկան, որ նրանք իմացել են, որ մարմնավաճառները անչափահաս են եղել.[80]։

2015 թվականի նոյեմբերի 4-ին Բենզեման ձերբակալվեց ֆրանսիական ոստիկանության կողմից՝ ֆրանսիացի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային ենթադրաբար շանտաժի ենթարկելու համար՝ կապված բջջային հեռախոսով սեքս-տեսագրության ենթադրյալ ձայնագրման հետ[81]։ Շանտաժի դավադրության հետաքննության ընթացքում Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարեց. «Մեծ մարզիկը պետք է օրինակելի լինի։ Եթե նա այդպես չէ, նա տեղ չունի Ֆրանսիայի հավաքականում։ Մեր արվարձաններում այնքան երեխաներ, այնքան երիտասարդներ կան, ովքեր հետևում են մեծ մարզիկներին։ Նրանք կրում են կապույտ մարզաշապիկը, Ֆրանսիայի գույները, որոնք այնքան կարևոր են այս պահերին»[82][83]։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՖՖՖ-ի նախագահ Նոել Լե Գրեյը հայտարարեց հարձակվողին ֆրանսիական թիմից ժամանակավորապես հեռացնելու մասին՝ մինչև գործի նոր զարգացումը[84]։ 2016 թվականի փետրվարի 17-ին հետաքննող դատավորը չեղարկեց դատական վերանայումը և թույլ տվեց Բենզեմային նորից կապ հաստատել Վալբուենայի հետ։ 2017 թվականի հուլիսի 11-ին Վճռաբեկ դատարանը անվավեր ճանաչեց Վերսալի վերաքննիչ դատարանի որոշումը, որը վավերացրել էր այն ընթացակարգը, որով Բենզեմային մեղադրել են շանտաժի փորձի համար։ Այս որոշումը կայացվեց ոստիկանության կողմից հեռախոսազանգերի ձայնագրման օրինականությունը վիճարկելու հիման վրա, և վճիռը չի հերքել Բենզեմայի կողմից Վալբուենայի նկատմամբ շանտաժի փորձի իսկությունը[85]։ 2021 թվականի հունվարի 7-ին Վերսալի դատախազությունը հայտարարեց, որ Բենզեման կկանգնի դատարանի առաջ՝ շանտաժի փորձին իր ենթադրյալ մասնակցության համար[86]։ 2021 թվականի նոյեմբերի 24-ին Բենզեման մեղավոր ճանաչվեց Վալբուենային սեքս-տեսանյութով շանտաժի ենթարկելու դավադրության մեջ[87][88]։ Դատավորը նրան դատապարտեց մեկ տարվա պայմանական ազատազրկման և տուգանեց 75 հազար եվրո[87][88]։ Նրա փաստաբաններն ասացին, որ բողոքարկելու են նրա դատավճիռը[87]։ 2022 թվականի հունիսին նա դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման և 63,000 ֆունտ ստեռլինգ տուգանքի՝ բողոքարկման ընթացակարգից հրաժարվելուց պատճառով։ Բենզեմայի փաստաբանը նշեց, որ նրանք մտադիր են բողոքարկել դատավճիռը[89][90]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենզեման 2022 թվականին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում Ռեալ Մադրիդի հաղթանակից հետո։

Ֆրանսիա «Լիոն»

  • Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն (4). Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2004/2005, Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2005/06, Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2006/07, Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2007/08
  • Ֆրանսիայի գավաթակիր. Ֆրանսիայի գավաթ 2007/2008
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր (2). Ֆրանսիայի սուպերգավաթ 2006, Ֆրանսիայի սուպերգավաթ 2007

Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

Ֆրանսիա Ֆրանսիայի հավաքական

  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան երիտասարդներ). 2004
  • Մերիդանայի գավաթակիր. 2005
  • ՈՒԵՖԱ ազգերի լիգայի գավաթակիր. 2020/21[91]
  • Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ (4). 2011, 2012, 2014, 2021
  • Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու. Ֆրանսիայի առաջնություն 2007/2008[92]
  • «Բրավո» տիտղոսի տիտղոսակիր. 2008[93]
  • Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» 300-րդ գոլի հեղինակ
  • ՊՖԱՄ Ֆրանսիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ Հունվար 2008, Ապրիլ 2008
  • ՊՖԱՄ Ֆրանսիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2007/2008[94][95]
  • ՊՖԱՄ Ֆրանսիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքական․ 2007/2008[95]
  • ՊՖԱՄ Ֆրանսիայից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ․ 2018–19, 2020–21[96] 2021[97]
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը․ 2020/2021[98], 2021/2022[99]
  • Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ Հոկտեմբեր 2014[100], Հունիս 2020[101], Մարտ 2021[102], Սեպտեմբեր 2021[103]
  • Լա Լիգայի տարվա խորհրդանշական հավաքական․ 2019/2020[104]
  • Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակ․ 2019/2020[105], 2021-2022
  • Marca տարվա լավագույն խաղացող (երկրպագուների քվեարկությամբ)․ 2019-2020[105], 2020-2021, 2021-2022
  • L'Équipe տարվա լավագույն խաղացող (երկրպագուների քվեարկությամբ)․ 2020[106]
  • Onze d’Or․ 2020/2021[107], 2021–22[108]
  • European Sports Media տարվա խորհրդանշական հավաքական․ 2020/2021[109]
  • ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության բրոնզե խաղակոշիկ․ 2020[110]
  • ՈՒԵՖՍ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի բրոնզե խաղակոշիկ․ 2021[111]
  • ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ խաղի լավագույն խաղացող․ 2021
  • ՈՒԵՖՍ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի լավագույն գոլի հեղինակ․ 2021[112]
  • ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ 2021/22[113]
  • ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ 2021/22[114]
  • ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու 2021/22 (15 գնդակ)[115]
  • Լա Լիգա-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ 2019-2020, 2021-2022
  • Պիչիչի մրցանակ 2021-2022 (27 գնդակ)
  • «Ոսկե գնդակ» (France Football) 2021-2022

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.leparisien.fr/sports/football/kb9-emmanuel-macron-felicite-karim-benzema-apres-son-ballon-dor-17-10-2022-JVEH5FJPLVGSXPQMZ35ZOYMTY4.php
  2. Karim Benzema sacré Ballon d'Or France Football 2022 (ֆր.)
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Roglo — 1997. — ed. size: 10000000
  5. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  6. 6,0 6,1 Benzema, l’arme fatale de l’OL (ֆր.)
  7. 7,0 7,1 magazine L. P. Le Point – Actualité Politique, Monde, France, Économie, High-Tech, Culture (ֆր.)
  8. «Benzema, le phénomène qui réveille le foot». Le Point. 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ Մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  9. «Benzema, l'arme fatale de l'OL». Maxifoot. 2007 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Sur les traces de Karim Benzema». DjaZairess. 2008 թ․ մայիսի 13. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Benzema, 20 ans et déjà tout d'un grand». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  12. «The People: Կարիմ Բենզեման դարձավ «Չելսիի» առաջնային նպատակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  13. Benzema veut gagner la Ligue des Champions avec l’OL. (ֆր.) Lyon Capitale: Հոկտեմբերի 30, 2007 թվական
  14. Բենզեման չի լքում «Լիոնը», Soccer.ru, նոյեմբերի 9, 2007 թվական
  15. Բենզեման տեղափոխվեց «Ռեալ»
  16. Բենզեմայի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես
  17. «Բենզեման «Ռեալում» ստացավ 11 համարը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  18. «Official statement: Benzema». realmadrid.com. 2014 թ․ օգոստոսի 6.
  19. «Ronaldo rampant as Madrid put eight past Malmö». UEFA. 2015 թ․ դեկտեմբերի 8.
  20. «Real Madrid 10–2 Rayo Vallecano». bbc.com. 2015 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. «Real Madrid 5 - 1 FC Basel». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  22. «Ludogorets 1-2 Real Madrid: Karim Benzema delivers winner from the bench as Cristiano Ronaldo and Co survive scare in Sofia». Daily Mail. 2014 թ․ հոկտեմբերի 1.
  23. «Real Madrid 5-0 Athletic Bilbao: Cristiano Ronaldo hits yet another hat-trick and Karim Benzema bags a brace in BBC production also starring Gareth Bale». Daily Mail. 2014 թ․ հոկտեմբերի 5.
  24. «Benzema nets Player of the Month gong». Marca. 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  25. «Real Madrid prepare for FIFA Club World Cup». UEFA.com. 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. Joe Wright (2016 թ․ դեկտեմբերի 15). «Club America 0–2 Real Madrid: Benzema and Ronaldo fire Blancos to final». Goal.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  27. «Karim Benzema ends drought with a record breaking goal». The Indian Express. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  28. «El Real Madrid, campeón de LaLiga Santander 2016/17». laliga.es. 2017 թ․ մայիսի 21.
  29. «Real Madrid win La Liga title with victory at Malaga». bbc.com. 2017 թ․ մայիսի 21.
  30. «Majestic Real Madrid win Champions League in Cardiff». uefa.com. 2017 թ․ հունիսի 3.
  31. «Ceremony to mark Benzema's contract renewal». realmadrid.com. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  32. Pablo Polo, Patricia Terroba (2018 թ․ մարտի 6). «Benzema is set for his 100th Champions League appearance». Marca. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  33. Michael Emons (2018 թ․ մարտի 6). «Paris St-Germain 1–2 Real Madrid (2–5 on aggregate)». BBC Sport. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  34. Manu de Juan (2018 թ․ մարտի 31). «Karim Benzema's 400th game overshadowed by goal drought». AS. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  35. «Madrid beat Liverpool to complete hat-trick». uefa.com. 2018 թ․ մայիսի 26.
  36. «Shocker Why was Karim Benzema's goal allowed to stand?». Dream Team FC. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  37. «Benzema scores 200th Real Madrid goal with Viktoria Plzen strike». Goal.com. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  38. «Benzema reaches 200 Real Madrid goals». AS.com. 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  39. Joe Wright (2019 թ․ փետրվարի 13). «Ajax 1 Real Madrid 2: Asensio strikes late after VAR controversy». Goal.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  40. «Benzema reaches Champions League milestone as Real Madrid squeeze past Ajax». Goal.com. 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  41. «Celta Vigo 1-3 Real Madrid: Gareth Bale inspires Zinedine Zidane's side to victory». Sky Sports. 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  42. Daniel Sandford (2019 թ․ նոյեմբերի 7). «GOAL GETTER Real Madrid ace Karim Benzema equals incredible Lionel Messi record of scoring in 15 consecutive Champions League seasons». talkSport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  43. Arch Bell (2019 թ․ նոյեմբերի 6). «Rodrygo takes flight for Real Madrid». Marca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  44. Chris Burton (2019 թ․ նոյեմբերի 7). «'Benzema is like Ronaldo for Real Madrid' – Zidane hails French forward after 50th Champions League goal». Goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  45. «Karim Benzema Passes Puskas on All-Time Real Madrid LaLiga list». Bein Sports. 2019 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  46. «Benzema renews with Real Madrid to 2022». AS. 2020 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  47. «Real Madrid: Karim Benzema reaches 500 game milestone». AS. 2020 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  48. Roberts, Mike (2020 թ․ մարտի 1). «Real Madrid 2-0 FC Barcelona: Beaten at the Bernabéu». FC Barcelona. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  49. Бензема забил 243-й гол за «Реал» и вышел на 5-е место в истории, обойдя Пушкаша
  50. Ֆրանսիայի առաջնություն, Ֆրանսիական լիգայի գավաթ, Իսպանիայի ֆուտբոլի գավաթ։
  51. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա։
  52. Ֆրանսիայի սուպերգավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն։
  53. Բենզեման Ֆրանսիան նախընտրեց Ալժիրից
  54. «Կարիմ Բենզմենան Ֆրանսիայի հավաքականի հետ չի մասնակցի աշխարհի առաջնությանը» (rus). Սովետական Սպորտ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. Карим Бензема: Почему меня не берут в сборную? Пусть скажут прямо в лицо!(ռուս.)
  56. Президент Федерации футбола Франции заявил, что дорога в сборную для Бензема навсегда закрыта(ռուս.)
  57. Павел Прохоров. «Не был 6 лет в сборной из-за скандала, но едет на Евро. Вот это поворот в карьере Бензема!». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  58. «Theo Hernandez caps France's fightback to stun Belgium in semi-final thriller». The Guardian. 2021 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  59. «Spain vs. France – Football Match Report». ESPN. 2021 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  60. «Spain-France UEFA Nations League». UEFA. 2021 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  61. «France 8–0 Kazakhstan: Kylian Mbappe scores four times for world champions to book Qatar place». Eurosport. 2021 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  62. «Benzema "proud" to have overtaken Trezeguet in number of goals». yrtnews.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  63. «Karim Benzema le footballeur est devenu papa». Public. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  64. à 11h14, Par Anne-Charlotte Dancourt Le 26 mai 2017 (2017 թ․ մայիսի 26). «Karim Benzema est papa pour la deuxième fois». leparisien.fr.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  65. «Ramadan Fasting For Real Madrid Trio Lassana, Benzema and Diarra». Dadyal Online. 2009 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  66. «Real Madrid's Algerian-French Striker Karim Benzema Stars on the Cover of Vogue Man Arabia's Fall/Winter 2019 Issue». Vogue. 2019 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  67. «Benzema privé d'équipe de France : doit-il craindre pour ses sponsors ?». Capital. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  68. «5 Things We Learned from Karim Benzema's Netflix Documentary». Mille World. 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  69. «Benzema crée sa chaîne YouTube et publie une première vidéo». Mouv'. 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  70. «Benzema's interesting response when asked about coaching Real Madrid one day». Marca. 2020 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 2-ին.
  71. «Les citations déformées de Karim Benzema sur l'équipe de France et l'Algérie». Le Monde (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  72. «Karim Benzema : "On ne va pas me forcer à chanter La Marseillaise"». Le Monde (ֆրանսերեն). 2013 թ․ մարտի 19. ISSN 1950-6244. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  73. Boudet, Alexandre (2018 թ․ ապրիլի 17). «Karim Benzema explique pourquoi il ne chantait pas la Marseillaise». HuffPost (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  74. «Quatre Bleus impliqués dans une affaire de moeurs?» (ֆրանսերեն). RMC. 2010 թ․ ապրիլի 18. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  75. «Ribéry parmi les témoins entendus» (ֆրանսերեն). L'Equipe. 2010 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  76. «Lawyer denies Benzema used prostitute» (ֆրանսերեն). ESPN. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  77. Davies, Lizzy (2010 թ․ հուլիսի 20). «Franck Ribéry and Karim Benzema held in prostitution investigation». The Guardian. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  78. «Ribéry et Benzema mis en examen» (ֆրանսերեն). France Football. 2010 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  79. «French prosecutors accept that Ribery did not know prostitute was a minor». France 24. 2011 թ․ նոյեմբերի 19.
  80. «French court drops Ribery and Benzema prostitution case». BBC News. 2014 թ․ հունվարի 30.
  81. Willsher, Kim (2015 թ․ նոյեմբերի 4). «Karim Benzema arrested by police in sex-tape blackmail case». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  82. «No place for Benzema – French PM». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  83. «Manuel Valls : "Un sportif doit être exemplaire"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  84. Schneider, Romain (2015 թ․ դեկտեմբերի 10). «Benzema n'est plus sélectionnable en équipe de France». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  85. «Affaire de la " sextape " de Valbuena : une victoire judiciaire pour Karim Benzema». Le Monde (ֆրանսերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  86. «Real Madrid star Karim Benzema to stand trial in sex tape case». Al Jazeera. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  87. 87,0 87,1 87,2 «Karim Benzema: French footballer guilty in sex tape blackmail case». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  88. 88,0 88,1 Sage, Adam (2021 թ․ նոյեմբերի 24). «Real Madrid star Karim Benzema convicted over sex tape blackmail plot». The Times. ISSN 0140-0460. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  89. «France's Benzema drops appeal in sex-tape case – DW – 06/04/2022» (անգլերեն). Deutsche Welle. Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.
  90. «Affaire de la " sextape " : Karim Benzema se désiste de son appel, épilogue après six ans de procédure». Le Monde (ֆրանսերեն). 2022 թ․ հունիսի 4. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  91. «France beat Spain to win Nations League». UEFA. 2021 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ Հոկտեմբերի 11-ին.
  92. Tom Pilcher (2009 թ․ հուլիսի 1). «FACTBOX-Soccer-Real Madrid signing Karim Benzema». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  93. José Luis Pierrend (2015 թ․ հունվարի 8). «The "Bravo" Award». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  94. «Hotshot Benzema wins award». Eurosport. 2008 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  95. 95,0 95,1 Erik Garin (2009 թ․ փետրվարի 20). «France – Les Oscars du Football». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  96. «Trophées UNFP: Benzema meilleur joueur français de l'étranger» (ֆրանսերեն). Sports.fr. 2019 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  97. «Karim Benzema élu meilleur joueur français de l'étranger aux trophées UNFP» (ֆրանսերեն). lequipe.fr. 2021 թ․ մայիսի 16. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  98. «UEFA Champions League Squad of the Season». UEFA. 2021 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
  99. «2021/22 UEFA Champions League Team of the Season». UEFA.com. 2022 թ․ մայիսի 31. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  100. BBVA Awards for the best of October; LFP.es 12 November 2014
  101. «Karim Benzema, LaLiga Santander Player of the Month for June». La Liga. 2020 թ․ հուլիսի 10.
  102. «Karim Benzema named LaLiga Santander Player of the Month for March». La Liga. 2021 թ․ ապրիլի 2.
  103. «Karim Benzema named LaLiga Santander Player of the Month for September». La Liga. 2021 թ․ հոկտեմբերի 8.
  104. «La UEFA se olvida de Oblak en sus equipo ideal de la Liga». Mundo Deportivo (իսպաներեն). 2020 թ․ հուլիսի 22.
  105. 105,0 105,1 «Benzema, winner of the Alfredo Di Stéfano 'Marca' Award». 2020 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  106. «Sergio Ramos, in the L'Equipe team of the year». Real Madrid. 2021 թ․ հունվարի 4.
  107. «KARIM BENZEMA REMPORTE LE ONZE D'OR DU MEILLEUR JOUEUR DE LA SAISON !» (ֆրանսերեն). Onze Mondial. 2021 թ․ մայիսի 21.
  108. «Onze d'Or 2022 : Karim Benzema remporte le trophée de meilleur joueur et réalise le doublé !». Onze Mondial (ֆրանսերեն). 2022 թ․ հունիսի 1.
  109. «ESM Team of the Season – 2020-21». World Soccer. 2021 թ․ հունիսի 7.
  110. «Cristiano Ronaldo wins EURO 2020 Alipay Top Scorer award». UEFA. 2021 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  111. «UEFA Nations League finals top scorer: Kylian Mbappé». UEFA.com. Union of European Football Associations. 2021 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  112. Mose, Dickson (2021 թ․ հոկտեմբերի 14). «⚽ Revealed: UEFA Nations League goal of the tournament | Futaa.com». futaa.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  113. «Karim Benzema wins UEFA Men's Player of the Year award». UEFA.com. Union of European Football Associations. 2022 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  114. «Karim Benzema named 2021/22 UEFA Champions League Player of the Season». UEFA.com. 2022 թ․ մայիսի 31. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  115. «UEFA Champions League – Top Scorers». UEFA. 2022 թ․ մայիսի 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիմ Բենզեմա» հոդվածին։