Կապույտ լեռներ (Ավստրալիա)
Կաղապար:PAGENAMEBASEԿապույտ լեռներ | |
---|---|
անգլ.՝ Blue Mountains | |
Տեսակ | լեռնաշղթա, տարածաշրջան և climbing area? |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածքային միավոր | Նոր Հարավային Ուելս |
Լեռնաշղթա | Մեծ Ջրբաժան լեռնաշղթա |
Բարձրություն (ԲԾՄ) | 1190-1360 |
Երկարություն | մոտավորապես 50 |
Մակերես | 1436 |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 917 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կապույտ լեռներ (անգլ.՝ Blue Mountains), լեռներ Նոր Հարավային Ուելս նահանգում, Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի մի մասը։ Իր անունը ստացել է գորշակապտավուն ծխի հետևանքով, որը հետևանք է նվենիներից գոլորշացումների, որոնք հեռվից նայելիս լեռներին հաղորդում են գորշ կապույտ երանգներ։
Կապույտ լեռները գտնվում են Սիդնեյի քաղաքային սահմանի մոտ և ձգվում են դեպի արևմուտք մոտավորապես 50 կմ[1]։
Բարձրությունը ծովի մակարդակից 1190-1360 մետր է[2]։ Լեռները բաժանված են 300-800 մ խորությամբ կիրճերով[3]։
Երկրաբանորեն Կապույտ լեռները բաժանված են Քոքս գետով (անգլ.՝ Coxs River) արևմտյան կարստերով կրաքարային և արևելյան ավազաքարային մասերի[2]։
Կլիման մերձարևադարձային է, տեղումների քանակը՝ տարեկան 1000-1800 մմ։
Բուսականությունը ներկայացված է հիմնականում Նվենիներով և հնագույն պտերով, ավելի չորային արևմտյան մասերը՝ սավաննաներով[2]։ Օդում բարձր պարունակության եթերային յուղերի կախույթների պատճառով, որոնք առանձնանում են ավելի քան 90 տեսակի նվենիներից, լեռները կոչվել են Կապույտ[4]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապույտ լեռների արևմտյան մասում գտնվում է համանուն ազգային պարկը։ Շրջանի տարածքում տեղակայված է մեկ այլ ազգային պարկի՝ Ուոլեմիի մի մասը։ Մեծ Կապույտ լեռների շրջանը (անգլ.՝ Greater Blue Mountains Area) շրջանը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[5]։ Այդ օբյեկտը ներառում է ութ տարբեր պահպանվող տարածքներ, որոնց գլխավոր արժեքն այն է, որ դրանք ցույց են տալիս Ավստրալիայի նվենու անտառների էվոլյուցիոն զարգացումն ու բազմազանությունը։
Կապույտ լեռները զբոսաշրջիկների հաճախ այցելվող տեղերից է, սակայն որոշ պահպանվող տարածքներ մուտքը սահմանափակված է։
Տարածքի գլխավոր բնակավայր համարվում է Կատումբա ավանը՝ այս երկրամասի նախկին հանքափորային մայրաքաղաքը։ Նրա մերձակայքում են գտնվում հիմնական զբոսաշրջային օբյեկտները՝ լեռներ, քարանձավներ, ջրվեժներ։ Ոչ շատ հեռու է գտնվում աշխարհի ամենակոր (երկաթգծի թեքվածության աստիճանով) լեռնային երկաթուղին (Katoomba Scenic Railway (անգլ.): Երկաթգծի թեքվածությունը հասնում է 122 %-ի (50,7°)։ Ի սկզբանե այս ճանապարհը, որի երկարությունը ընդամենը 415 մետր է, կառուցվել է այստեղ արդյունահանվող ածուխը և թերթաքարը բարձրացնելու համար։ Բայց հիմա ճանապարհ վերանորոգվել է և օգտագործվում է բացառապես որպես զբոսաշրջային օբյեկտ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երեք քույրեր
-
Կիրճ Կապույտ լեռներում
-
Լանդշաֆտ Կապույտ լեռների
-
Ջրվեժ Կապույտ լեռներում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gregory’s New South Wales State Road Map, Map 220, 11th Edition, Gregory’s Publishing Company
- ↑ 2,0 2,1 2,2 Голубые горы — статья из Большой советской энциклопедии.
- ↑ Голубые горы // Словарь современных географических названий
- ↑ «WORLD HERITAGE» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ UNESCO World Heritage Centre.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ լեռներ (Ավստրալիա)» հոդվածին։ |
|