Կերճանիս
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Կերճանիս | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կերճանիսի գավառակ | |
Այլ անվանումներ | Ռեփահիե | |
ԲԾՄ | 1500 մ | |
Բնակչություն | 12 456 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | refahiye.bel.tr | |
| ||
Կերճանիս, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կերճանիսի գավառակում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Կամախ քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք, սարավանդի վրա, փոքրիկ գետակի ափին։
Տարածքն անտառապատ էր։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերճանիսն ունեցել է հետևյալ անվանումները. Գարջանիս, Գարսագիս, Գարսանա, Գարսանիս, Գարսատ, Գերջանիս, Կարսատ, Հուքումեթ-Ռիֆայե, Շեռիան, Շեռյան, Շիռյան, Ռեֆահիե, Ռուֆաե, Ռուգահիե, Ռուֆայե[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 225 (38 ընտանիք) հայ բնակիչ, ովքեր բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 105
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 393, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 393)։ |
|