Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Լիլլիան Ռենդոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլլիան Ռենդոլֆ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1898(1898-12-14)
ԾննդավայրՆոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
 Lillian Randolph Վիքիպահեստում

Լիլլիան Ռենդոլֆ (անգլ.՝ Lillian Randolph, դեկտեմբերի 14, 1898(1898-12-14), Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[1], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, նաև ռադիոհաղորդավարուհի։

Հայրը հոգևորական էր, մայրը ուսուցչուհի[2][3]։ Ավագ քույրը Ամանդա Ռենդոլֆը նույնպես դարձավ դերասանուհի, իսկ եղբայրը` Սթիվ Գիբսոնը երաժիշտ։

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Քլիվլենդում և Դետրոյտում[4], ապա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ 1930-ական թթ. վերջում դարձել է ճանաչված ռադիոհաղորդավար։ Միաժամանակ նաև սկսել է հանդես գալ ֆիլմերում, խաղալով փոքր դերեր, որոնցից առավել նշանավորը «Այս հրաշալի կյանքը» (1946) ֆիլմն էր[5]։

1940-1952 թվականներին «Թոմն ու Ջերին» մուլտսերիալում հնչունավորել է սևամորթ աղախնի կերպարը։

Արդեն 1951 թվականից սկսած առավել հաճախ հանդես է գալիս հեռուստատեսությունում, փոքրիկ դերեր ունենալով հեռուսասերիալներում և տարբեր շոուներում։ Քիչ թե շատ մեկ այլ նշանավոր դեր է ունեցել «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» (1964) ֆիլմում, վերջին դերը կինոյում խաղացել է 1979 թվականի «Սոխի դաշտ» ֆիլմում։ Մահացել է քաղցկեղից[6] և հուղարկավորվել է Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը, որտեղ նաև հուղարկավորված է քույրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Radio Actress Lillian Randolph Seeks Divorce. — Jet, 1953.
  3. Rea, E. B. (1948 թ․ հունվարի 10). «Does Radio Give Our Performers a Square Deal?». The Afro American. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Witbeck, Charles (1969 թ․ սեպտեմբերի 1). «Madame Queen Joins Cosby». The Evening Independent. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. «Lillian Randolph, a film and television jewel». African-American Registry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «People and Places». Star-News. 1980 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլլիան Ռենդոլֆ» հոդվածին։