Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Լեռնային դրախտապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային դրախտապան
Լեռնային դրախտապան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Դրախտապաններ
Ցեղ Իսկական դրախտապաններ
Տեսակ Լեռնային դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza cia Linnaeus, 1766
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559875
NCBI 504296

Լեռնային դրախտապան (լատին․՝ Emberiza cia), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 16 սմ է, թևերի բացվածքը՝ 21, 5-27 սմ, կենդանի զանգվածը՝ 22-25 գ։ Հասուն արուի մարմինը դարչնագույն-նարնջագույն է, վերևից՝ սև խայտերով։ Գլուխը և վիզը բաց մոխրագույն են, դիմային մասի և գագաթի շերտերը՝ սև, հոնքը՝ սպիտակ։ Էգն ավելի խամրած է, գլուխը և կուրծքը՝ մանր սև խայտերով։ Երիտասարդը խամրած դարչնագույն է՝ մանր խիտ խայտերով, դիմային մասը՝ նեղ սևավուն շերտով։ Հաճախ կերակրվում է ճամփեզրերին, նստում է քարերին կամ թփուտներին։ Բնակվում է չոր լեռնալանջերին, գիհու նոսրանտառներում, կիսաանապատներում։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-հունիսի վերջին (կրկնակի բնադրման դեպքում)։ Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են ապրիլից հունիս, նաև հուլիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին, հազվադեպ՝ թփուտներում։ Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի առաջին կեսը։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 21 մմ տրամագծով, մոխրավուն-սպիտակ՝ դարչնագույն սև գծերով 5-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։ Նորելուկ ձագերը Խոսրովի անտառ արգելոցում գրանցվել են մայիսի 1-ին կեսի վերջից, բնից հեռանում են 8-11 օրականում, ևս 10-15 օր ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն և ընտանեկան խմբեր են կազմում օգոստոս-սեպտեմբերին։ Դաշտային պայմաններում հեշտ ճանաչելի է և առանձնապես աչքի չի ընկնում զգուշությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային դրախտապան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային դրախտապան» հոդվածին։