Իրավունքի և ազատության շարժում (բուլղար․՝ Движение за права и свободи, թուրքերեն՝ Hak ve Özgürlükler Hareketi), բուլղարական քաղաքական կուսակցություն։ Հիմնականում ներկայացնում է Բուլղարիայիթուրքական համայնքի շահերը։ Կուսակցության հիմնադիրը և պատվավոր նախագահը համարվում է դոկտոր Ահմեդ Դողանը։ Սակայն 2013 թվականին տեղի ունեցած հարձակումից հետո, նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը։ 2013 թվականին կուսակցությունը սկսել է ղեկավարել Լյութվի Մեսթանը։ Սակայն, 2015 թվականի դեկտեմբերի իր ելույթից հետո, Մեսթանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Նրա տեղը զբաղեցրել է Մուստաֆա Քարադայըն։ Կուսակցությունը անդամակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» ալյանսին։
2012 թվականին կուսակցության հիմնական դեմքեր Քասիմ Դալը և Քորման Իսմայիլովը դուրս եկան կուսակցությունից և հայտարարեցին, որ կհիմնեն նոր կուսակցություն[1]։ Տեսաբաններ կարծում են, որ որ նոր կուսակցությունը կհիմնվի Բուլղարիայի մուսուլման բնակչության և Թուրքիայում բնակվող բուլղարացիների ձայների վրա[2]։
Բուլղարիայի ազգային ժողովում կուսակցության պատգամավորների քանակը
↑„Корман Исмаилов и Касим Дал казват, че партията, която правят, няма да бъде етническа. Не вярвам. Най-вероятно го казват, за да спазят нормите на конституцията“ // „Труд“Արխիվացված 2012-08-25 Wayback Machine