Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Իրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրականությունը (լատին․՝ realis — իրային, իրական), փիլիսոփայական տերմին է, որն օգտագործվում է տարբեր իմաստներով, նշանակում է այն ամենը, ինչ իրոք գոյություն ունի՝ օբյեկտիվ աշխարհի հայտնվելը՝ աշխարհի մի մասնիկը, որը կազմում է գիտության համապատասխան առարկայական ոլորտը, գոյություն ունեցող օբյեկտիվ երևույթները, փաստերը, այսինքն գոյություն ունեցող իրականությունը[1]։ Այս իմաստով իրական է ոչ միայն բնությունը, այլև ողջ մարդկայինը, այդ թվում նաև հոգևոր մշակույթը։ «Իրականություն» հասկացությունը նույնական է «ռեալությանը»։ «Իրականություն»-ից տարբերվում է «օբյեկտիվ իրականություն» («օբյեկտիվ ռեալություն») հասկացությունը, որը վերաբերում է մարդկային գիտակցությունից դուրս գոյություն ունեցողին և անկախ է իդեալականի բոլոր ձևերից։ Փոքր-ինչ այլ նշանակություն է ձեռք բերում «Իրականություն» հասկացությունը «հնարավորություն» հասկացության հետ համադրելիս։ Բնագիտության, փիլիսոփայական հարցերի շրջանակներում գործածվում է նաև «ֆիզիկական իրականություն» հասկացությունը, որը նշանակում է օբյեկտիվ իրականություն և արտացոլվում է գիտական տեսությունում[2]։ Տարբերում են օբյեկտիվ և սուբյետիվ իրականություն[3]։

Դիալեկտիկական մատերիալիզմում «փիլիոսոփայություն» տերմինն օգտագործում են երկու իմաստով[4]՝

  • բոլոր գոյություն ունեցողները, այսինքն ամբողջ նյութական աշխարհը, ներառյալ նրա ամբողջ կատարյալ նյութերը
  • օբյեկտիվ իրականություն, այսինքն մատերիայի տարբեր տեսակների ամբողջությունը։ Իրականությունը հակադրության մեջ է մտնում օբյեկտիվ իրականության հետ, այսինքն գիտակցության երևույթը նույնացվում է մատերիա հասկացության հետ։

Գոյություն և իրականություն հասկացությունները ուսումնասիրում է փիլիսոփայության գոյաբանություն բաժինը։

Կապված հասկացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշմարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմացաբանական բնութագրիչ է, որն արտահայտում է առարկայի մասին վերաբերմունք[5]։ Գիտության բաժիններում (ֆիզիկա, քիմիա, պատմություն, հասարակագիտություն և ուրիշներ) ճշմարտության կատեգորիան ունի երկակի բնույթ։ Մի կողմից գիտության ավանդական ճանաչման նպատակի մեջ կա ճշմարտություն, իսկ մյուս կողմից դա ինքնուրույն արժեք է, որն ապահովում է գիտական գիտելիքների համընկնումը օբյեկտիվ իրականության հետ, տալով սկզբունքային հնարավորություն լինել նվազագույնը՝ տեսական և գործնական առաջադրանքների լուծման համար հիմքային կոմպլեքս։

Այս տերմինը լայն իմաստ ունի և կարող է հանդես գալ որպես ճշմարտության հոմանիշ, իրադարձություն կամ արդյունք, իրական, այլ ոչ մտածած։ Գիտակցության ամուր հաստատված պարունակություն։ Փիլիսոփայության մեջ փաստը հատուկ առաջարկ է, որը հաստատված է փորձով։ Համոզմունք կամ պահանջ, որը կարող է ստուգվել։ Փաստը հակադրվում է թեորեմի կամ հիպոթեզի հետ։ Գիտական թեորեմը նկարագրում և բացատրում է փաստը, ինչպես նաև կարող է կանխագուշակել նորերը[6]։ Պնդումը, որը չի կարող լինել անմիջապես հաստատված կամ հերքված, կոչվում է ենթադրություն կամ կարծիք։

Հայացքների, գնահատականներ, սկզբունքների և պատկերացումների ամբողջությունն է, որոնք որոշում են ընդհանուր պատկերացումը, աշխարհընկալումը, մարդու տեղը[7]։ Աշխարհայացքը մարդկային գործունեությանը տալիս է կազմակերպված, հիմնավորված և ուղղորդված բնույթ։

Գոյություն և իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականություն հասկացությունը դժվար հարաբերությունների մեջ է մտնում գոյություն հասկացության հետ

  1. Գոյությունը համարվում է իրականության տեսակների ամբողջություն (երբ իրականություն հասկացությունը լայնորեն տարածված է և ներառում է իր մեջ այնպիսի հասկացություններ, ինչպիսին օրինակ սուբյեկտիվ իրականությունն է)
  2. Իրականությունը կազմում է գոյության հիմնական մասը (երբ իրականությունը հակադրված է անիրականության կամ սյուռեալիզմի հետ)
  3. Իրականությունը պարունակում է իր մեջ կյանք (էկզիստենցիալիզմ, որտեղ կյանքով օժտված է միայն մարդը)

Իրականություն և վիրտուալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտուալություն և իրականություն հասկացությունները ուսումնասիրվում են գոյաբանական և իմացաբանական փիլիսոփայության, ինչպես նաև սոցիալական փիլիսոփայության, հասարակագիտության, հոգեբանության, ինֆորմատիկայի կողմից։ Այս դեպքում իրականություն հասկացությունը դիտարկվում է անէություն հասկացության հետ, վիրտուալ օբյեկտ գոյություն ունի, չնայած ոչ սուբստացիոնալ, բայց լիովին իրական, միևնույն ժամանակ ոչ պոտենցիալ, այլ՝ արդիական։ Վիրտուալությունը չի համընկնում ժամանակակից համակարգչային ծրագրային արտեֆակտերի հետ, նրան վերաբերում են օրինակ, երազները, հարուցինացիաները, անբնական ներշնչումները, փսիխոզները, գիտակցության մթագնած վիճակները, որոնք համարվում են վիրտուալության նույնպիսի ձևեր, ինչպիսին են կերպարանքերը։ Վիրտուալ իրականությունը, ինչպես աստիճանական իրականության կատեգորիա ունի «չծագած իրադարձություն», «չծնված կյանք»։ Հաճախ «վիրտուալություն» հասկացությունը փսիխոլոգիզացվում է, իսկ «վիրտուալիզացիա» ֆենոմենի ուսումնասիրումը տեղափոխվում է անձնական տարածք[8]։ Մինչդեռ դա սոցիալական գործընթաց է, որը փոխում է ոչ միայն մտածելակերպը, այլ նաև անհատականությունը։ Ժամանակակից տենդենցիան այնպիսին է, որ վիրտուալությունը ոչ միայն փսիխոլոգիզացվում և ինֆորմացվում է, այլ նաև սոցիալականացվում է, իսկ սոցիալականացումը՝ վիրտուալիզացվում։ Վիրտուալիզացվում է ոչ միայն հասարակությունը, այլ նաև նրանից ծնված անձը։ Ժամանակակից տեղեկատվական հասարակությունը շարժվում է դեպի վիրտուալություն։

Իրականության տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքի մատերիալ աշխարհը ըստ էության համարվում է բնական գիտությունների ուսումնասիրման հիմնական օբյեկտ։ Ներկա պահին կյանք հասկացության վերաբերյալ չկա մեկ կարծիք, միայն թե գիտնականները խոստովանում են, որ կենսաբանական կյանքի հայտնվելը բնութագրվում է նյութափոխանակությամբ, աճով, հարմարողականությամբ, գրգռին պատասխան տալու ռեակցիայով[9]։ Ինչպես նաև կարելի է ասել, որ կյանքը համարվում է օրգանիզմի բնութագրական վիճակը։ Ցամաքային օրգանիզմների (բույսեր, կենդանիներ, սնկեր, միաբջիջներ, արքիաներ և բակտերիաներ) համար բնութագրական են հետևյալ հատկությունները՝ նրանք կազմված են ածխաջրածնային բարդ շղթայից, ունեն նյութափոխանակություն, աճելու հատկություն, գրգռին պատասխանելու հատկություն և վերարտադրողականություն։ Ըստ էության, այդպիսի հատկություններով օժտվածը որպես կանոն համարվում է կյանք։ Սակայն ոչ բոլոր հատկությունների առկայությունն է պարտադիր կյանքի գոյության ապացուցման համար։

Սոցիալական իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական աշխարհի իրականություն։ Սոցիալական իրականությունը տարբերվում է ճանաչողական, կենսաբանական կամ յուրահատուկ իրականությունից և կազմված է սոցիալական միտումներից ընդունված հասարակության կողմից։ Որոշ հետազոտողներ, այդ թվում նաև Ջոն Սերլը, համարում են, որ սոցիալական իրականությունը կարող է ընդունվել ճանաչողական իրականությունից և շրջապատող միջավայրից զատ (ի տարբերություն զգայական հոգեբանության, այդ թվում Ջ.Ջ. Գիբսոնի, և ավելի շատ բնութագրական էկոլոգիական տնտեսական թեորեմների)։

Վիրտուալ իրականությունը ինֆորմատիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական սարքավորումներով ստեղծված աշխարհ է (օբյեկտներ և սուբյեկտներ), որը մարդուն փոխանցվում է նրա զգայության միջոցով՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, գիտակցություն և այլն։ Վիրտուալ իրականությունը նմանակում է ինչպես ազդեցությունը, այնպես էլ ազդեցության վրա ռեակցիան։ Իրականության զգայարանների համոզիչ համակարգչային սինթեզի համալիրի հատկությունների ստեղծումը և վիրտուալ իրականության ռեակցիան ստեղծվում է իրական ժամանակում։ Վիրտուալ իրականության օբյեկտները սովորաբար մոտիկ են մատերիալ իրականության վարվելակերպի անալոգ օբյեկտներին։ Օգտատերը կարող է ազդել այդ օբյեկտների վրա համաձայն ֆիզիկայի իրական օրենքների (ձգողականություն, ջրի հատկություններ, առարկաների հետ շփում, արտացոլում և այլն)։ Սակայն հաճախ զվարճալի նկատառումներից ելնելով վիրտուալ աշխարհի օգտատերերին թույլատրվում է ավելին, քան հնարավոր է իրական կյանքում (օրինակ, թռչել, ստեղծել տարբեր առարկաներ և այլն)։

Համակարգչային խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերակտիվ համակարգչային խաղերը հիմնված են խաղացողի փոխհարաբերությունից ստեղծված կամ վիրտուալ աշխարհի միջև։ Դրանցից շատերը հիմնված են խաղի գործող անձին նմանացնելով խաղացողին։ Գոյություն ունի հաստատված կարծիք, որ եռաչափ պատկերը ավելի որակով ստանալու համար այն մոտեցնում և նմանեցնում են իրական աշխարհին։ Եթե խաղի վիրտուալ աշխարհը չի տարբերվում գրաֆիկական գեղեցկությամբ, սխեմայով և նույնիսկ երկկողմանի է, օգտատիրոջ խորասուզումը այդ աշխարհ կարող է տեղի ունենալ ի հաշիվ ներգրավող խաղի ընթացքի, որի բնութագիրը ինդիվիդուալ է յուրաքանչյուր մարդու համար։ Գոյություն ունի մի ամբողջ դասարան խաղ-սիմուլյատորների՝ տարբեր գործեր կատարելու համար։ Կան ավիասիմուլյատորներ, ավտոսիմուլյատորներ, տարբեր տնտեսական և սպորտային սիմուլյատորներ, որոնք խաղային աշխարհը նմանեցնում և ստեղծում են իրական աշխարհի նման։ Հատուկ սարքավորումները, մարզասարքերը և խաղային ավտոմատների որոշակի տեսակների նկարները և ձայները համակարգչային խաղին տալիս են այլ զգացողություն։ Նմանատիպ պրոֆեսիոնալ մարզասարքերը համապատասխան իրական կառավարման սարքերով օգտագործվում են օդաչուներին սովորեցնելու համար։

Լրացուցիչ իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը վերաբերվում է բոլոր ծրագրերին, որոնք ուղղված են իրականության լրացմանը ցանկացած վիրտուալ տարրերով։ Լրացուցիչ իրականությունը, որը մասն է կազմում խառնված իրականության (անգլ.՝ mixed reality), կազմի մեջ է մտցնում նաև «լրացուցիչ իրականությունը» (երբ իրական օբյեկտները ներգրավվում են վիրտուալ միջավայր)։ Լրացուցիչ իրականության ամենատարածված օրինակներն են դեմքերի զուգահեռ գունային գիծը, որը ցույց է տալիս դաշտում խաղացողին, որն ամենամոտն է գտնվում դարպասներին, ֆուտբոլի հեռուստատեսային հեռարձակման ժամանակ սլաքներով կարող է ցույց տալ տուգանային հարվածի վայրից մինչև դարպասներ։ Տերմինը ըստ հավանականության առաջարկվել է 1990 թվականին Թոմ Կոդելի կողմից, ով աշխատում էր Boeing հետազոտական ընկերությունում (անգլ.՝ Tom Caudell)[10]։ Լրացված իրականությունը ունի մի քանի պարզաբանում․ 1997 թվականին հետազոտող Ռոնալդ Ազումը (անգլ.՝ Ronald Azuma) լրացուցիչ իրականությունը սահմանեց ինչպես համակարգ, որը[11]

  1. համատեղում է վիրտուալը և իրականությունը
  2. փոխներգործում է իրական ժամանակում
  3. աշխատում է 3D֊ում

1994 թվականին Փոլ Միլգրոմը (անգլ.՝ Paul Milgram) և Ֆումինո Կիսինոն (անգլ.՝ Fumio Kishino) նկարագրել են շարունակական վիրտուալություն֊իրականությունը (անգլ.՝ Milgram's Reality-Virtuality Continuum)[12], որը իրականության և վիրտուալության միջև տարածություն է, որոնց միջև գտնվում է լրացուցիչ իրականությունը (մոտ է իրականությանը) և լրացուցիչ վիրտուալությունը (մոտ է վիրտուալին)։ Եվս մեկ պարզաբանում՝ լրացուցիչ իրականությունը իրական աշխարհից եկող երևակայական օբյեկտների զգացումների ավելացումն է։ Հաճախ օգտագործում են որպես «տարածված իրականություն», «բարելավված իրականություն», «հարստացված իրականություն» անվանումների հոմանիշ։

Կոնսենսուալ իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական տերմին է, որը նշանակում է իրականության այնպիսի նկարագրություն, որի հարաբերությունը մարդկանց միջև հասել է ընդհանուր համաձայնության (գիտակցված կամ չգիտակցված)։ «Կենդանացում» գրքի մեջ Չարլզ Տարտը առաջարկել է ալտերնատիվ տերմին՝ «պայմանական իրականություն» (conditioned կամ conditional reality), որը է ցույց տալիս ոչ հստակ լինելը «կոնսենսուս իրականություն» տերմինի, քանի որ ոչ ոք չի հարցնում անհատին համաձայնությունը,․ ուզու՞մ է նա ապրել «ընդունված իրականությունում», չէ որ նրան սովորեցնում են «պայմանավորվածության» ճանապարհով, որը կազմում է պայմանական ռեֆլեքսները՝ դաստիարակման և սոցիալականացման գործընթացում[13]։

Օբյեկտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր իրական երևույթների հետազոտությունների գիտական մոտեցում է, հիմնական սկզբունքներից մեկը մատերիալիստական դիալեկտիկան է, որը իրեն հակադրել է օբյեկտիվությանը։ Իմացաբանական տեսանկյունից «օբյեկտիվություն» նշանակում է օբյեկտային ճշմարտության ճանաչման հնարավորություն, որը բնութագրում է գիտելիքների պարունակությունը։ Տրամաբանական տեսանկյունից դիտարկվում է առկա տրամաբանական հնարավորությունները, առարկայի մասին ճանաչողական օբյեկտիվ ուսումնասիրության համար։

Մեդիաիրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականություն է, որը ստեղծում, ներկայացնում և առանձնացնում են լրատվամիջոցները[14]։ Հետազոտվում է մեդիափիլիսոփայության կողմից։ Մեդիաիրականության կառուցվածքը․

  • Վիզուալ կերպար՝ ոճ, մեդիավիրուս
  • մեդիասուբյեկտ՝ մեդիաիրականության մասնակից՝ մեդիամագնատ, լրագրող, նպատակային խումբ
  • մեդիատեխնոլոգիաներ՝ PR, գովազդ, զեպինգ։

Օբյետիվ իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գոյությունն է անկախ մարդու գիտակցությունից (այսինքն սուբյեկտի)։ Աշխարհընկալումը սուբյեկտի տեսանկյունից դուրս, այսինքն իրականությունը շրջապատող աշխարհը կախված չէ նրա վերաբերյալ մարդու պատկերացնումներից , այլ այն տեսանկյունից, որ ամեն ինչ գոյություն ունի մեր գիտակությունից դուրս և այն արտացոլվում է նրանց վրա (գիտակցության վրա)։ «Շարժումը, տարածությունը, ժամանակը և այլն, այդ ամբողջը հատկությունն է կամ հատկության դրսևուրումն է և մատերիաների տեսակների տարբեր աստիճանի բարդության փոխներգործությունն է, որոնք ամբողջություն են և ձևավորում են ամբողջական աշխարհը կամ ամբողջ օբյեկտիվ իրականությունը (կյանքը)»[15]։

Սուբյեկտիվ իրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության մեջ դիալեկտիկական մատերիալիզմն է՝ իդեալի իրականություն, այսինքն մտածողական գործընթացների պարունակությունը։ Սուբյեկտիվ իրականության մասին պատկերացումներն առաջացել են մատերիայի լենինյան սահմանման հիման վրա, որպես օբյեկտիվ իրականություն։ Եթե կա օբյեկտիվ իրականություն, ապա տրամաբանական քայլ դարձավ սուբյեկտիվ իրականության գոյության մասին ենթադրությունները։ Սակայն խորհրդային փիլիսոփայության մեջ առաջացավ խնդիրների շարան կապված օբյեկտիվ իրականության գոյության հետ։ Այսպես, օրինակ, վիճաբանական էր կենդանիների մոտ այդպիսի իրականության գոյության հարցը, ինչպես նաև սուբյեկտիվ իրականության կառուցվածքը։

Իրականության մեկնաբանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի իրականության երկու հիմնական մեկնաբանություն․ ռեալիզմ՝ օբյեկտիվ իրականության գոյության հաստատում, որը միայն բացահայտվում է մարդու մոտ, ով գտնվում է իմացության գործընթացի մեջ, և ֆենոմենալիզմ՝ հաստատում է, որ իրականությունը կախված է մարդու իմացական ակտիվությունց և նախագծվում է վերջինիս մեջ։ Օրինակ, հակառեալիզմի տեսանկյունից օլիմպիական աստվածները հին հույների համար եղել են այնպես իրական, ինչպես հիմա ժամանակակից գիտնականների համար էլեկտրոնը։

Փիլիսոփայական տերմին է, որն օգտագործվում է ուղղության նշանակման համար, կանխադրում է իրականության գոյությունը, անկախ սուբյեկտի ճանաչումից։ Փիլիսոփայության մեջ ռեալիզմ տերմինը օգտագործվում է երեք իմաստով․

  1. Միջնադարյան փիլիսոփայության մեջ ռեալիզմը ինչպես հակառակ ուղղություն նոմինալիզմին և կոնցեպտուալիզմին (չափավոր իրականություն) (բազմակողմանիության խնդիր)
  2. Ռեալիզմը ծառայում է նոր ժամանակների փիլիսոփայության ուղղության նշանակության պարզաբանման համար, հակասում է իդեալիզմին։ Այդ տեսակի ռեալիզմի արտահայտող է եղել Հերբարթը իր հետևորդների հետ։ Էպիստեմոլոգիական ռեալիզմը կամ օբյեկտիվիզմը դիտարկում է իրական գիտելիքները անկախ իմացության աստիճանից, ներկայացված և նշանակած ճանաչող սուբյեկտից առանձին[16]։ Էպիստեմոլոգիական ռեալիզմը պնդում է այն միտքը, որ մեր զգայական փորձը ապահովում է ուղիղ, անմիջական հասանելիություն շրջապատող աշխարհի օբյեկտներին[17]։
  3. 20֊րդ դարի երկրորդ կեսում ժամանակակից փիլիսփայություն գիտության մեջ ռեալիզմը հակասական ուղղություն էր հակառեալիզմին

Ֆենոմենալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական գիտություն է այն մասին, որ մենք ճանաչում ենք ոչ թե իրերի էությունը, այլ միայն հայտնագործումը։ Ֆենոմենալիզմի հիմքում ընկած է օբյեկտների ճանաչողական ուսումնասիրումը օնտոլոգիական (անհատական) և իմացաբանական տեսանկյունից։ Առաջին դեպքում օբյեկտները ուսումնասիրվում են անկախ գիտակցության մեջ վերարտադրված հարցերից, բացառությամբ փոխկապակցվածության տեսանկյունից և իր հայտնի ձևերի և կյանքի ցուցաբերման հատկությունների համեմատական իմաստից։ Միաժամանակ գտնում են, որ որոշ հատկություններ կարող են ընդունվել որպես մշտական և առաջնային, ուրիշները՝ փոփոխական և ածանցյալ։ Այսպես, օրինակ, խտությունը և քաշը ներկայացնում են բոլոր մատերիալ օբյեկտների հիմնական հատկությունները՝ գույնի, ձևի և ուրիշ զգայական հատկությունների ընդունման հետ համեմատած։ Վերջինները կարող են ընդունել ընդամենը քաշի տարբեր դրսևորումներից՝ հայտնի տեսանկյունից ելնելով։

Իրականությունը որպես ըմբռնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առօրյա խոսքի մեջ «իրականությունը» կարող է նշանակել «իրականության վերաբերմունք, համոզմունք և ըմբռնում», ինչպես անհատի սուբյեկտիվ հայացքները շրջապատող աշխարհի վերաբերյալ ըստ «իմ իրականությունը չի համարվում ձեր իրականությունը» սկզբունքով։ Այս արտահայտությունը երբեմն օգտագործվում է վիճելի հարցերի շուրջ քննարկումների ժամանակ, թե ինչն է իրական, ինչը՝ ոչ, երբ բանավիճող կողմերը չեն կարողանում գալ համաձայնության։ Օրինակ, ընկերների միջև կրոնական գիտական վեճի ժամանակ կարող են կատակել․ «Դուք կարող եք չհամաձայնվել, բայց իմ իրականության մեջ բոլորը գնում են դրախտ»։

Այս ձևով իրականությունը կարող է բաժանվել հայացքների, որոնք կապված են աշխարհայացքի կամ նրա մասի հետ (կոնցեպտուալ հիմքերով), այստեղից, իրականությունը բոլոր իրերի, կառուցվածքների (փաստացի և կոնցեպտուալ), իրադարձությունների (անցյալում և ներկայում) և հայտնագործումների, նկատելիի և ոչ նկատելիի ամբողջությունն է։ Դա այն է, որ աշխարհայացքը (կարծես անհատական կամ ընդհանուր մարդկային փորձի հիման վրա) վերջնական հաշվով փորձում է նկարագրել կամ ուրվագծել։

Ֆիզիկայից, փիլիսոփայությունից, հասարակագիտությունից, գրականագիտությունից և ուրիշ ոլորտներից որոշ մտքեր ձևավորում են իրականության վերաբերյալ տարբեր թեորեմներ։ Այդպիսի համոզմունքներից համարվում է պատկերացումները, որ գոյություն չունի այլ իրականություն յուրաքանչյուրիս ընկալման և համոզմունքի սահմաններից դուրս։ Արևմուտքում իրականությանը տրված է յուրօրինակ վերաբերմունք այսպիսի արտահայտությամբ․ «Իրականությունը, դա ըմբռնում է» կամ «Կյանքը այն է, ինչը դուք ընդունում եք որպես իրականություն»։ Այս արտահայտւթյունները ուղղված են դեպի հակառեալիզմը, այսինքն, համարվում է, որ չկա ոչ մի օբյեկտի իրականություն, ընդունված է այն բացահայտ, թե՝ ոչ։

Գիտության և փիլիսոփայության շատ կոնցեպցիաներ հաճախ որոշվում են մշակութային և հասարակական տեսանյունից։ Այդ միտքը մշակվել է Թոմաս Կունի կողմից 1962 թվականին «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը» գրքում, իսկ 1966 թվականին լույս տեսավ սոցիոլոգիական գիտելիքների մասին գիրք․ «Իրականության սոցիալական հիմնում»(«The Social Construction of Reality»), որի հեղինակներն են Փիթեր Բերգերը և Թոմաս Լուկմանը։

Փիլիսոփայության պատմության մեջ իրականության վերաբերյալ հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականության սահմանումը կարևոր դեր է խաղացել դեռևս անտիկ փիլիսոփայոււթյունում։ Ըստ Դեմոկրիտեսի ուսմունքի, միայն ընդհանուրի կարծիքի մեջ կա գույն, քաղցրություն, դառնություն, իսկ իրականությունում կան միայն ատոմներ և դատարկություն։ «Ընդհանուրի կարծիքով» դա նշանակում է այն, ինչը «համաձայն հասարակական կարծիքի» և «մեզ համար» ընդհանուր իրերի բնույթի չէ։ Հենց իրերի բնույթը, նա, իր հերթին, արտահայտում է «իրականություն» հասկացութամբ։ Դեմոկրիտեսի մոտ այդ տարբերակումը համընկնում է՝ «իրեր բնույթի» տարբերակմամբ, որը գոյություն ունի օբյեկտիվորեն և նրա սուբյեկտի ձևերի զգայական ընկալմամբ։

Ըստ Պլատոնի իրական են միայն գաղափարները (էյդոս)։ Այն ամենը ինչը գտնվում էր գաղափարների աշխարհից դուրս, Պլատոնը հայտարարում էր ընդամենը ստվեր, պատրանք։ Արիստոտելը նույնպես ընդունում էր գաղափարների իրականությունը, բայց միայն իրերի։ Այդպիսի մտքերը բնութագրական են նաև հնդակական փիլիսոփայության դասական դպրոցի համար, որտեղ պնդվում էր, որ իրականության իմաստ ունի միայն Բրահման, միևնույն ժամանակ մարդկանց հայտնի աշխարհը և նույնիսկ աստվածները պատրանք են։

Միջնադարյան փիլիսոփայության մեջ կարևոր հարցերի մեջ առանձնանում են վեճերը ռեալիստների և նոմինալիստների մեջ։ Ռեալիստները պնդում էին այն տեսանկյունը, որ ընդհանուր հասկացությունները իրականությունում գոյություն ունեն, այսինքն համարվում են իրական։ Նոմինալիստերը համարում են, որ ընդհանուր հասկացությունները գոյություն ունեն միայն որպես անվանումներ, անուններ։

Ռենե Դեկարդը, ով գլխավորելով ունիվերսալ կասկածների սկզբունքները, եկավ այն եզրակացության, որ միակ բանը, որ պետք չէ կասկածել դրա գոյությանը, հենց հետազոտողի իրական լինելն է՝ cogito ergo sum (մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ)։ Բազմաթիվ փիլիսոփաներ և փիլիսոփայական դպրոցներ Դեկարդից հետո սկսեցին դիտարկել աշխարհի իրականությունները զգայությունից դուրս լինելու հարցը, տեղափոխելով հիմնական շեշտադրումը իմացաբանական ոլորտ (էպիստոմոլոգիա), փիլիսոփայության ոլորտ, որն ուսումնասիրում է ճանաչողական խնդիրները։ Մարքսիստ֊լենինյան փիլիսոփայությունը այս փիլիսոփաներին և փիլիսոփայական դպրոցներին դասում է սուբյեկտիվ իդեալիստերի շարքին, չնայած նրանք իրենց այդպես չեն անվանում։ Մասնավորապես, դա վերաբերվում էր Ջորջ Բերկլիին և Դևիդ Յումին։ Սուբյեկտիվ իդեալիստները պարտադիր չէ, որ ժխտեն աշխարհի իրականությունները զգայությունից դուրս լինելը, նրանք կամ հայտարարում են այդ հարցը մետաֆիզիկական, կամ ինչպես Իմանուիլ Կանտը, համարում են, որ այս հարցի պատասխանը պահանջում է տրանսցենզուս՝ փորձարարական սահմաններից դուրս։

Գեգելը իր հայացքները զարգացնելով պլատոնյան և միջնադարյան ռեալիզմի ոգով, հայտարարեց, որ առաջնային իրականությունը ունի բացարձակ գաղափար, որը ծնունդ է տալիս փորձարարական զգայության իրականությանը։ Մարքսիստ֊լենինյան փիլիսոփայությունը նմանատիպ հայացքները դասակարգեց որպես օբյեկտիվ֊իդեալիստական։

Մատերիալիզմի գաղափարակիցները պնդում են ոչ միայն իրականությունը, այլ նաև ներքին մատերիալ աշխարհի առաջնայնությունը, դրա պատճառով նրանց համար իրականությանը վերաբերվող հարցերի շեշտադրումը խառնվում է իդեալի իրականության, գիտակցության հարցի հետ։ Գռեհիկ մատերիալիզմը այդ հարցը լուծել է արմատապես, պնդելով, որ գիտակցությունը ոչ միայն գոյություն ունի, այլ նաև ունի մատերիալ բնություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. * Реальность
      • // Михельсон А. Д. Объяснение 25000 иностранных слов, вошедших в употребление в русский язык, с означением их корней. 1865
      • // Попов М. Полный словарь иностранных слов, вошедших в употребление в русском языке. 1907.
      • // Чудинов А. Н. Словарь иностранных слов, вошедших в состав русского языка. 1910.
      • // Большой словарь иностранных слов. — Издательство «ИДДК», 2007.
  2. * Реальность
      • // Михельсон А. Д. Объяснение 25000 иностранных слов, вошедших в употребление в русский язык, с означением их корней. 1865
      • // Попов М. Полный словарь иностранных слов, вошедших в употребление в русском языке. 1907.
      • // Чудинов А. Н. Словарь иностранных слов, вошедших в состав русского языка. 1910.
      • // Большой словарь иностранных слов. — Издательство «ИДДК», 2007.
  3. Реальность Արխիվացված 2012-05-12 Wayback Machine // Современный толковый словарь
  4. Рыбаков В. А. , Покрышкин А. Л. . Совместима ли психология И естественнонаучная парадигма? Արխիվացված 2011-12-24 Wayback Machine — Томск: «Дельтаплан», 2005
  5. Реальность // Философия: Энциклопедический словарь / Под ред. А. А. Ивина. — М.: Гардарики, 2004. — 1072 с. — ISBN 5-8297-0050-6
  6. http://iph.ras.ru/elib/3147.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Text "Никифоров А. Л." ignored (օգնություն)
  7. Введение. «Что такое философия» Արխիվացված 2013-03-17 Wayback Machine // Фролов И. Т. «Введение в философию» Учеб. пособие для вузов / Авт. колл.: Фролов И. Т. и др. - 3-е изд., перераб. и доп. - М.: Республика, 2003.
  8. * Виртуальная реальность. Философские и психологические проблемы. — М., 1997.
    • Виртуальная реальность как феномен науки, техники и культуры. — СПб., 1996.
    • Лефевр В. А. Космический субъект. — М.: Ин-кварто, 1996.
    • Лосев А. Ф. Эллинистически-римская эстетика I—II вв. н. э. — М.: Изд-во МГУ, 1979.
    • Носов Н. А. Виртуальная философия // Философский век. Вып.7. Между физикой и метафизикой: наука и философия. СПб, 1998.
    • Опенков М. Ю. Виртуальная реальность диалога / Л. А. Микешина, М. Ю. Опенков. Новые образы познания и реальности.- М., 1997.
    • Хоружий С. С. Род или недород? Заметки к онтологии виртуальности // Вопросы философии. — 1997. — № 6.
  9. «Definition of Life». California Academy of Sciences. 2006. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
  10. Brian X. Chen (2009 թ․ օգոստոսի 25). «If You're Not Seeing Data, You're Not Seeing» (անգլերեն). Wired. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. R. Azuma, A Survey of Augmented Reality Presence: Teleoperators and Virtual Environments, pp. 355—385, August 1997.
  12. P. Milgram and A. F. Kishino, Taxonomy of Mixed Reality Visual Displays Արխիվացված 2009-11-03 Wayback Machine IEICE Transactions on Information and Systems, E77-D(12), pp. 1321—1329, 1994.
  13. Киселёв А. Своеобразие языка Арнольда Минделла. Предисловие переводчика. // Минделл А. Сила безмолвия: Как симптомы обогащают жизнь. — М.: АСТ, 2004. — ISBN 5-17-021066-3.
  14. Медиареальность. Медиасубъект. Медиафилософия
  15. Объективная реальность // Философский словарь / Под ред. И. Т. Фролова. / 4-е изд. — М.: Политиздат, 1981. —445 с.
  16. Realism // Encyclopædia Britannica. .
  17. Realism // Interdisciplinary Encyclopedia of Religion and Science ISSN: 2037—2329
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրականություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 442