Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ II Ադոլֆ (դեկտեմբերի 9 (19), 1594[1], Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Շվեդիա[1] - նոյեմբերի 6 (16), 1632[1], Լյուտցեն, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), թագավոր 1611-ից, Վասա դինաստիայից, նշանավոր զորավար։
Գահակալության սկզբում զիջումներ է արել հօգուտ ազնվականության, հովանավորել արդյունաբերության զարգացումը։ Երկրի արտաքին քաղաքականությունը նպատակամղել է Բալթիկ ծովում շվեդական տիրապետություն հաստատելուն։ Միապետական կարգերը ամրապնդելու համար կատարել է բարեփոխումներ (պետական կառավարման, դատական, ռազմական ևն)։ Ավարտել է Դանիայի դեմ հոր՝ Կառլոս IX-ի սկսած պատերազմը (1611—1613)։ 1617-ին Ռուսաստանի հետ կնքել է Շվեդիայի համար ձեռնտու Ստոլբովյան հաշտության պայմանագիրը։ 1630-ից հակահաբսբուրգյան կոալիցիայի կազմում մասնակցել է Երեսնամյա պատերազմին (1618—1648)։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Gustav II Adolf (շվեդերեն) — 1917.
- ↑ Olsson M. GUSTAVIANSKA GHAVKORET — 1937. — P. 391.
- ↑ 3,0 3,1 Kindred Britain
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 254)։
|