Գուլպա
Գուլպա, ներքնազգեստի տեսակ, մինչև ծունկը չհասնող կարճ գուլպա։ Մարդու ոտքերին կրելու համար նախատեսված հագուստի զուգված կտոր։ Հին ժամանակներում գուլպաները պատրաստվում էին կենդանիների կաշվից կամ խճճված մազերից։ 16-րդ դարի վերջում հայտնվում են մեքենայական գործվածքի գուլպաներ։ 19-րդ դարի սկզբից մեքենայական գործվածքը դառնում է գուլպաների պատրաստման գերակշռող մեթոդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս իրն առաջին անգամ հայտնվել է արաբների մոտ։ Իսպանացիների հետ պատերազմի ժամանակ XIII-XIV դարերում ծանոթացավ գուլպայի արվեստին նաև Եվրոպան։ 1589 թ. անգործ անգլիացի Լիի կինը, որը աշխատում էր գումար գուլպա հյուսելով, ստեղծեց առաջին գուլպա հյուսող հաստոցը։ հաստոցով արված գուլպաները մրցակցության մեջ են մտնում այդ ժամանակ հայտնի թավշյա և բրդյա գուլպաների հետ։ Լյուդովիկոս XIV ժամանակ մեծ տարածում գտան բաց կապույտ և կարմիր գուլպաները։ Դե մարկիզա Պոմպադուռի հետևորդների ժամանակ մոդայում էիրն ժանյակյա գուլպաները, որի արժեքը հավասարազոր էր միջին եկամուտ ունեցող ազնվականի տարեկան եկամուտին։ XVI դարում Իսպանիայում նորից մեծ տարածում գտան հյուսված գուլպաները։ Եվ այսպես, անգլիացի թագավոր Հենրիխ VIII մի օր Իսպանիայից ստացավ մեկ զույգ հյուսված գուլպա, որպես թանկարժեք նվեր։
Այն բանից հետո, երբ երկար զգեստները ծածկում էին կանացի ոտքերը, մոդան Առաջին Համաշխարհային պատերազմից հետո բացվեց ,և գուլպան սկսեց մեծ պահանջարկ ունենալ հատկապես կանանց շրջանում։Մաշկի գույնով մետաքսյա գուլպաները ավելի գայթակղիչ էին։ Մինչ այդ գործածության մեջ էին սև, սպիտակ և շագանակագույն գուլպաներ։ Չնայած արհեստական մետաքսը սկսել էին պատրաստել 1890 թ-ին, բայց արհեստական մետաքսից գուլպա սկսեցին արտադրել 1910 թ.-ներից։ Այսպիսի գուլպաները 2 անգամ ավելի քիչ արժեին, քան ամենաքիչ արժեք ունեցող գուլպաները, որոնք պատրաստված էին բնական մետաքսից`չհամեմատելով անգամ ամենաթանկ դիզայներական մետաքսյա գուլպաների հետ, որոնց գինը հասնում էր մինչև $9։
XX դարի սկզբին գունավոր գուլպաները ավելի մեծ պահանջարկ ունեին։ Առևտրի կետերում ավելի մեծ տարածում ունեին մուգ-կապույտ, դեղին, կանաչ, կարմիր, կաթնագույն և այլ գույների։ Առևտրի կետերում հայտնվում էին գուլպաների նոր մոդելներ օձի, մկան, մողեսի, ինչպես նաև գծավոր և այլն։ Հետպատերազմյան տարիներին կանայք աչքի մատիտով նկարում էին ուղիղ գծեր ոտքերին՝ արտահայտելով գծավոր գուլպաներ։Պահանջարկի դիֆիցիտը անհետացավ, երբ 1938 թ.-ին DUPont ընկերությունը շուկա դուրս բերեց առաջին սինթետիկ նեյլոնե մանրաթելը։ Իսկ 1950 թ.-ին սկսեց նեյլոնե գուլպաների ընդհանուր արտադրություն կանաց համար։ Այդ տարիներին գովազդներում նեյլոնը ներկայացվում էր հետևյալ կերպ. «երկաթե ամրություն և սարդոստայնի նրբություն»։ Առաջին անգամ նայլոնե գուլպաները վաճառքի հանվեցին փոքրիկ Ուիլմինգտոն քաղաքի մի քանի խանութներում։
Այս նորությունը գնելու համար հաճախորդները գալիս էին անգամ Նյու Յորք-ից՝ սպասելով իրենց հերթին։ Առաջին տարում վաճառվել է 64 միլիոն զույգ գուլպա։ Կանգ չառնելով ձեռք բերված հաջողության վրա, 1959 թ.-ին DUPont ֆիրման ստեղծեց առաձգական մանրաթել, որը ձեռք բերեց լայկրա ապրանքային նշանը։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է տակավին ուրարտական շրջանից։ Հագնում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Գործում են շյուղերով և հելունով։ Լինում է բրդից, բամբակից, այծի մազի խավից նև։ Կան կարճաճիտ, երկարաճիտ, թաթով և անթաթ։ Գուլպան նախշազարդվել է խորհրդանշային իմաստներ ունեցող բուսական, կենդանական ն երկրաչափական նախշերով։ Կազմել է նորահարսի օժիտի մի մասը, եղել նվիրատվության առարկա։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 247)։ |