Գուանչի մումիա (Մադրիդ)
Արտաքին տեսք
Գուանչի մումիա | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' |
Գուանչի մումիա (իսպ.՝ Momia guanche de Madrid), գուանչերի մշակույթի (Իսպանիայի Կանարյան կղզիներից՝ Տեներիֆե կղզու բնակիչներ) մարդկային մումիա, որը գտնվում Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդու լավ պահպանված մումիա, որը թվագրվում է 12-13-րդ դարեր և պատկանել է 30-34 տարեկան տղամարդու։ Համաձայն փորձագետների սա համարվում է գուանչերի ամենալավ պահպանված մումիան։ Մումիան հայտնաբերվել է Barranco de Herques-ում, Տեներիֆեի հարավում, Ֆասնիա և Գուիմար քաղաքների միջև։ Մումիան Մադրիդ է հասել 18-րդ դարում որպես նվեր Իսպանիայի Չարլզ III թագավորին[1]։
Ի սկզբանե այն հանգրվանել է Թագավորական գրադարանում, այնուհետև Ազգային մարդաբանական թանգարանում։ 2015 թվականի դեկտեմբերից գտնվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում[2][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեռը՝ արական
- Տարիքը՝ 30-34 կամ 30
- Մշակույթ՝ Գուանչ
- Տեսակը՝ հուղարկավորության մումիա
- Թաղման տեսակը՝ հուղարկավորության քարանձավ
- Վայրը՝ Barranco Herques, Ֆասնիա և Գուիմար համայնքների միջև
- Ցուցադրվում ՝ Մադրիդի ազգային հնագիտական թանգարան
- Հետաքրքիր փաստեր՝ համարվում է մինչ օրս հայտնաբերված լավագույն Գուանչի մումիան