Գորդոն Սոյեր
Գորդոն Սոյեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 27, 1905 |
Ծննդավայր՝ | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մարտի 15, 1980 (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հնչյունային օպերատոր և ճարտարագետ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0768167 |
Գորդոն Է. Սոյեր (անգլ.՝ Gordon E. Sawyer, օգոստոսի 27, 1905, Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 15, 1980, Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունային օպերատոր, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորդոն Սոյերը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում։ Իր գրեթե ողջ կյանքում Գորդոն Սոյերն աշխատել է որպես հնչյունային օպերատոր և ղեկավար Սեմյուել Գոլդուինի ձայնագրման ստուդիայում (Samuel Goldwyn Studio Sound Department)[1]։ «Եպիսկոպոսի կինը» (1947), «Ֆորտ Ալամո» (1960) և «Վեսթսայդյան պատմություն» (1961) ֆիլմերի ստեղծմանը մասնակցելու համար երեք անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև 1946-1967 թվականներին ևս 13 անգամ ներկայացվել է նույն մրցանակի։
Գորդոն Սոյերի մահվանից հետո, ի հիշատակ կինոարտադրության ոլորտում նրա ունեցած բացառիկ ներդրման, Կինոարվեստի և գիտության ակադեմիան սահմանել է Գորդոն Սոյերի անվան մրցանակ, որը շնորհվում է ինժեներ-գյուտարարներին կինոտեխնիկայի զարգացման ու կատարելագործման բնագավառում ունեցած ներդրման համար։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 | Հրաշք մարդը (Wonder Man)[3] | Առաջադրված |
1947 | Մեր կյանքի լավագույն տարիները[4] | Առաջադրված |
1948 | Եպիսկոպոսի կինը[5] | Հաղթանակ |
1951 | Շատ անձնական գործ[6] | Առաջադրված |
1952 | Ես ուզում եմ քեզ[7] | Առաջադրված |
1953 | Հանս Քրիստիան Անդերսեն[8] | Առաջադրված |
1957 | Ընկերական հորդոր[9] | |
1958 | Մեղադրող կողմի վկա[10] | Առաջադրված |
1959 | Ես ուզում եմ ապրել[11] | Առաջադրված |
1960 | Պորգի և Բես[12] | |
1961 | Ֆորտ Ալամո[13] | |
Բնակարան[13] | Առաջադրված | |
1962 | Վեսթսայդյան պատմություն[14] | |
Մանկական ժամ[14] | Առաջադրված | |
1964 | Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է[15] | Առաջադրված |
1967 | Հավայի[16] | Առաջադրված |
- 1978 թվականին Ամերիկյան կինոակադեմիան Գորդոն Սոյերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով (Medal of Commendation) որպես երախտագիտության նշան ակնառու ավանդի և Կինեմատոգրաֆական արվեստների ու գիտությունների ակադեմիայի բարձր չափանիշների պահպանման գործում նվիրվածության համար[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sound-On-Film by Vincent LoBrutto (1994)
- ↑ Academy Awards Database: Samuel Goldwyn Studio Sound Department, Gordon Sawyer, Sound Director(չաշխատող հղում)
- ↑ «The 18th Academy Awards (1946) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «The 19th Academy Awards (1947) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «The 20th Academy Awards (1948) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «The 23rd Academy Awards (1951) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «The 24th Academy Awards (1952) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «The 25th Academy Awards (1953) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «The 29th Academy Awards (1957) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «The 30th Academy Awards (1958) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «The 31st Academy Awards (1959) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «The 32nd Academy Awards (1960) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 13,0 13,1 «The 33rd Academy Awards (1961) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 14,0 14,1 «The 34th Academy Awards (1962) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «The 36th Academy Awards (1964) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «The 39th Academy Awards (1967) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Academy Awards Database: Gordon E. Sawyer(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գորդոն Սոյերն Internet Movie Database կայքում
|