Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Գերաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերաս
Գերաս, ատտիկական կարմիր պատկերի դետալ, գ. 480–470 մ.թ.ա., Լուվր
ՏեսակԱստված
ԵնթատեսակՏարիքի աստված
ԴիցաբանությունՀին հունական դիցաբանություն
Սեռարական
Հունական գրաձևΓῆρας
Երևի համընկնում էՍենեկտուս
ՀայրՆիքս[1] կամ Էրեբուս[2]
ՄայրՆիքս[3]
 Geras Վիքիպահեստում

Հին հունական դիցաբանությունում Գերաս /ˈɪərəs/ (հին հունարեն՝ Γῆρας), ծերության աստվածն էր։ Նրան պատկերում էին որպես փոքրիկ, կնճռոտ ծերուկ։ Գերասի հակառակը Հեբեն էր՝ երիտասարդության աստվածուհին։ Նրա Հռոմեական համարժեքը Սենեկտուսն էր։ Նա հայտնի է հիմնականում ծաղկամանների պատկերներից, որոնք ցույց են տալիս նրան հերոսի Հերակլեսի հետ. առասպելական պատմությունը, որը ոգեշնչել է այս պատկերները, կորել է։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հեսիոդոսի՝ Գերասը այն բազմաթիվ որդիներից ու դուստրերից մեկն է, որոնց Նիքսը ծնել է պարթենոգենետիկ ճանապարհով[1]։ Այնուամենայնիվ, և՛ Հիգինուսը, և՛ Ցիցերոնը որպես հայր համարում են նաև Էրեբուսին՝ Նիքսի կնոջը[4][5]։

Տիտոնոսի առասպելում մահկանացու արքայազնը աստվածներից ստացել է անմահություն, բայց ոչ մշտական երիտասարդություն, ուստի, երբ ծերությունը հասավ նրան, նա շարունակում էր ծերանալ և փոքրանալ, բայց երբեք չմեռնել։ Ի վերջո Էոսը Տիթոնոսին վերածեց ցիկադայի[6]։ Հին հունական մի քանի ծաղկամաններում Գերասը պատկերված է կռվող Հերակլեսի հետ, թեև համապատասխան գրավոր առասպել չի պահպանվել։ Գերասը ներկայացված է որպես ծեր, կնճռոտ ճաղատ մարդ, ով ողորմություն է խնդրում[7]։

Փիլոստրատոսը պնդում էր, որ Կադիսի ժողովուրդը զոհասեղաններ է կանգնեցրել Գերասի և Թանատոսի համար[8]։

Գերասը, ինչպես մարմնավորված էր մարդկանց մեջ, ներկայացնում էր առաքինություն. որքան շատ «գերաս» էր ձեռք բերում մարդը, այնքան ավելի շատ «կլեոս» (փառք) և «արետե» (գերազանցություն և քաջություն) էր ձեռք բերում։ Հին հունական գրականության մեջ առնչվող «գերաս» (γέρας) բառը կարող է կրել նաև ազդեցության կամ իշխանության իմաստը. հատկապես այն, որ բխում է փառքից, գեղեցիկ արտաքինից և ուժից, որոնք ձեռք են բերվել մարտերում կամ մրցումներում հաջողությամբ։ Այս նշանակության նման կիրառությունները կարելի է գտնել Հոմերոսի «Ոդիսականում», որի ընթացքում տարբեր թագավորների կողմից ակնհայտ մտահոգություն կա այն «գերասների» վերաբերյալ, որոնք նրանք կփոխանցեն իրենց որդիներին իրենց անուններով[9]։ Մտահոգությունը զգալի է, քանի որ ենթադրվում է, որ այս ժամանակաշրջանում արքաները (օրինակ՝ Ոդիսևսը) կառավարել են ընդհանուր համաձայնությամբ՝ ճանաչելով իրենց հզոր ազդեցությունը, այլ ոչ թե ժառանգական միջոցներով[10][11]։ Հունարեն «γῆρας» («գերաս») բառը նշանակում է «ծերություն» կամ այլ գրականության մեջ «մեռած մաշկ» կամ «օձի շլամ»; այս բառը անգլերեն բառերի արմատն է, ինչպիսին է «geriatric»[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Hesiod, Theogony 225
  2. Hyginus, Fabulae Preface; Cicero, De Natura Deorum 3.17
  3. Hesiod Θεογονία — 0700.
  4. Hyginus, Fabulae Preface
  5. Cicero, De Natura Deorum 3.17
  6. Homeric Hymn to Aphrodite 218 ff; Scholia on the Odyssey 5.1 Արխիվացված 2023-01-03 Wayback Machine
  7. Williams, Mark E., M.D (2016 թ․ հունիսի 22). The Art and Science of Aging Well: A Physician's Guide to a Healthy Body. University of North Carolina Press. էջ 137. ISBN 9781469627403.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Philostratus, Life of Apollonius of Tyana 5.4
  9. «The Internet Classics Archive | The Odyssey by Homer». classics.mit.edu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  10. For an example of this, see Homer, The Odyssey, 24.33-34
  11. Thomas, C. G. (1966). «The Roots of Homeric Kingship». Historia: Zeitschrift für Alte Geschichte. 15 (4): 387–407. ISSN 0018-2311. JSTOR 4434948.
  12. «Definition of GERIATRIC». Merriam-webster.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.