Բրայան Հերբերտ
Բրայան Հերբերտ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Brian Patrick Herbert |
Ծնվել է | հունիսի 29, 1947[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ավազաբլրի ժամանակագրությունը |
Կայք | brianherbertnovels.com |
Brian Herbert Վիքիպահեստում |
Բրայան Հերբերտ (անգլ.՝ Brian Patrick Herbert, հունիսի 29, 1947[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։
Ֆանտաստ գրող Ֆրենկ Հերբերտի ավագ որդին է[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բերկլիի համալսարանը, մասնագիտությամբ սոցիոլոգ է։ Բրայանն աշխատել է տարաբնույթ մասնագիտություններով` գրող, խմբագիր, մենեջեր, սեղանի խաղերի մշակող, սեղանի խաղերի հավաքածուներ մշակելու գծով խորհրդատու։ Որպես գրող իր գործունեությունը սկսել է 30 տարեկանից հետո։
Բրայան Հերբերտը հրատարակել է շուրջ տասը վեպ («Sidney’s Comet», «The Garbage Chronicles», «Sudanna Sudanna», «Prisoners of Arionn», «The Race for God», (որը 1990 թվականին ներկայացվել է Նեբյուլա մրցանակի), «Memorymakers» (Մարի Լենդիսի համահեղինակությամբ), «Blood on the Sun» (Մարի Լենդիսի համահեղինակությամբ), այդ թվում՝ նաև «Man of Two Worlds» վեպը, որը գրել է հոր` Ֆրենկ Հերբերտի համահեղինակությամբ։
2003 թվականին լույս տեսավ նրա «Ավազաբլրի երազողը» (անգլ.՝ Dreamer of Dune) գիրքը, որն իր հոր կենսագրությունն է։ Այդ գրքի աշխատանքներն սկսվեցին այն բանից հետո, երբ Բրայանը տարիներ շարունակ թերթ էր վարում, որում գրառում էր Հերբերտների ընտանիքի ամենանշանակալից իրադարձությունները։ Ավելի ուշ այդ նշումների հիման վրա կազմեց հոր կենսագրականը[5]։
1999 թվականին Բրայան Հերբերտը Քևին Ջեյմ Անդերսոնի համահեղինակությամբ հրատարակեց «Ավազաբլուր. Ատրեյդեսների տունը» վեպը (անգլ.՝ Dune: House Atreides), որը դարձավ «Ավազաբլրի աշխարհի» մասին եռերգության առաջին գիրքը։ «Ավազաբլրի նախերգանք» եռերգության գործողությունները ծավալվում են Ավազաբլրի մասին առաջին վեպում նկարագրվող իրադարձություններից 40 տարի առաջ։
Եռերգության երկրորդ և երրորդ վեպերը կրում են «Հարկոնենների տուն» (անգլ.՝ Dune: House Harkonnen) և «Կորրինոների տուն» (անգլ.՝ Dune: House Corrino) անվանումները։ Նախքան Ավազաբլրի մասին նոր գրքեր գրելը Բրայանը մանրակրկիտ ուսումնասիրել է Ավազաբլրի մասին բոլոր 6 գրքերը և կազմել մեծածավալ «Ավազաբլրի տեղեկատու» (անգլ.՝ Dune Concordance):
«Ավազաբլրի նախերգանք» վիպաշարին հաջորդեց նոր եռերգություն` «Ավազաբլրի լեգենդները» («Ավազաբլուր. Բատլերիանյան Ջիհադ», «Խաչակրաց արշավանք ընդդեմ մեքենաների», «Մարտ Կորրինոների համար» վեպեր), որը տեղափոխում է ընթերցողին բնօրինակ վեպի իրադարձություններից 10 000 տարի հետ՝ Բատլերիանյան Ջիհադի` մարդկանց և արհեստական ինտելեկտի միջև ահեղ պատերազմի ժամանակաշրջան։
2006-2007 թվականներին Բրայան Հերբերտը և Քևին Անդերսոնը, հիմնվելով Ֆրենկ Հերբերտի սևագրերի վրա, լույս ընծայեցին մի երկերգություն, որը հանդիսանում էր «Ավազաբլրի կապիտուլը» վեպի շարունակությունը և ամփոփում «Ավազաբլրի ժամանակագրությունը»։ Այդ վեպերն են՝ «Ավազաբլրի որսորդները» և «Ավազաբլրի ավազե որդերը»։ Հեղինակները նախատեսում են գրել նաև նոր շարք՝ «Ավազաբլրի հերոսները»[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ NooSFere
- ↑ www.isfdb.org
- ↑ www.noosfere.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Հերբերտ» հոդվածին։ |
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ֆանտաստ գրողներ