Բուզա
Բուզա | |
---|---|
Ենթատեսակ | ըմպելիք և ալկոհոլային խմիչք |
Ծագման երկիր | Եգիպտոս |
Boza Վիքիպահեստում |
Բուզա (թուրքերեն՝ boza[1][2]), ցածր ալկոհոլային թանձր և քաղցր մակարդելի խմիչք։ Այն պատրաստվում է թեթևակի եփած կորեկից կամ եգիպտացորենից։ Արտադրվում է ցորենի, եգիպտացորենի կամ կորեկի խմորման մեթոդով։ Այն հայտնի էր նաև Ռուսիայում, որտեղ պատրաստվել էր վարսակի, վայրի կորեկի կամ հնդկացորենի ալյուրից, ինչպես գարեջուրը, սակայն առանց գայլուկի օգտագործման։ Այն հիշատակվել է տասնյոթերորդ դարի թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի գրքում[3]։
Բուզան պարունակում է 4-6 % սպիրտ[4][5]։ Այն ծառայում է որպես աղանդեր և հանդիսանում է հյուրերի նկատմանբ հատուկ հարգանքի նշան[6]։
Թաթարերեն «բուզա» բառն ունի մեկ այլ նշանակություն՝ սկանդալ, աղմկոտ խառնաշփոթ։ Այդ բառից, օրինակ, ծագել է ռուսերեն «աղմկել» բառը։ Դժվար չէ հասկանալ իմաստը՝ ոգելից խմիչք → գինարբուք → սկանդալ։ Գոյություն ունի «բուզոտյոր» բառի այլ բացատրություն։ Հնում մեղսագործները տոնի նախօրեին նախքան նոր տոնը ստիպված էին խմիչք պատրաստելու համար տրորել հացահատիկը։ Աշխատանքը այնքան էլ ծանր չէր, որքան որ այն առաջացնում էր ձեռքի վնասվածքներ, որը հետագայում հանգեցրեց ծեծկռտուքի։
Տարածման աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայում և Բալկաններում։ Այն Ասիայում տարածվել է մոնղոլ-թաթարների ներխուժմամբ։ Կենցաղում այդպես էր կոչվում ցանկացած քաղցրահյութ, նորահաս գարեջուր կամ բրագա։ Տարբեր երկրներում բաղղատրատոմսը միանգամայն տարբեր է։
Բուզան Օսմանյան կայսրության ժամանակ շատ տարածված էր, բայց 16-րդ դարի կեսից սկսեց արգելվել, ի սկզբանե Սելիմ II-ի ժամանակաշրջանում, քանի որ նրա մեջ ավելացվել էր ափիոն, այնուհետև Մեհմեդ IV-ի ժամանակ արդեն ընդհանուր արգելք դրվեց ալկոհոլային խմիչքների դեմ։ Այնուամենայնիվ, թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբին բուզան բնութագրում էր որպես հայտնի խմիչք, նշելով, որ Ստամբուլում իր սննդային արժեքի համար այն վաճառվում է մոտ 300 խանութներում, շուկայում և լայնորեն օգտագործվում է թուրքական բանակում։ 20-րդ դարում Ստամբուլում հիմնական բուզա արտադրողները ալբանացիներն էին և 1876 թվականին Հաջի Իբրահիմի և Հաջի Սադիկի կողմից հիմնադրված խանութը դեռևս գոյություն ունի։ 2009 թվականի հունվարին Իլինոյս նահանգում բացվել է բուզայի առաջին արտադրամասը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "bosa." Webster's Third New International Dictionary, Unabridged. Merriam-Webster. 2002.
- ↑ "bosa." Oxford English Dictionary. 2nd edition. 1989.
- ↑ Эвлия Челеби. Книга путешествия, с.47
- ↑ «Буза (напиток)». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Буза // БСЭ, 3-е издание
- ↑ Татарская кухня, Татарские блюда. Ю. А. Ахметзянов (1961 г.), с.82
- ↑ «Чудодейственный напиток боза». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
Գրականություն և արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рецепт бузы (татарская кухня) Արխիվացված 2014-08-27 Wayback Machine
- Буза (татарская кухня)
- «Буза (напиток)». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուզա» հոդվածին։ |
|