Բոսֆորի ճակատամարտ (1915)
Թվական | 27 Ապրիլի (10 Մայիսի) [[Script error: The function "bs" does not exist. թվական|1915 թվական]] |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Սև ծով |
Արդյունք | Սևծովյան նավատորմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Գերմանական կայսրություն Կայսրական ռազմածովային ուժեր Օսմանյան կայսրություն Օսմանյան ռազմաճակատ | Ռուսական կայսրություն Սևծովյան ռազմաճակատ |
Հրամանատարներ | |
Կոնտր-ծովակալ Վիլհելմ Սուշոն | Ծովակալ Անդրեյ Զբերգարդ |
Կողմերի ուժեր | |
«Գեբեն» գծային հածանավ | Զրահակիրներ «Եվստաթեոս» «Իոնն Զլատոուստ» «Պանտելեյմոն» «Երեք նվիրապետեր» «Ռոստիսլավ» |
Ռազմական կորուստներ | |
Գծային հածանավի կործանում | Չկա |
Ընդհանուր կորուստներ |
Բոսֆորի ճակատամարտ զինված բախում Սևծովյան նավատորմի և գերմանա-թուրքական ծովային ուժերի միջև, որը տեղի է ունեցել 1915 թվականի ապրիլի 27-ին (մայիսի 10) ռուսական նավատորմի կողմից Բոսֆորյան ամրությունների ռմբակոծության ընթացքում։
Բոսֆորից դուրս եկած «Գեբեն»-ը, 3 հարված ստանալով[1],վերադարձավ նեղուց։ Ռուսական նավերը կորուստներ և վնասներ չունեցան։
Ճակատամարտի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 10-ի լուսաբացին ռուսական էսկադրան, որը Սևաստոպոլից դուրս էր եկել մայիսի 7-ին, բաժանվեց (Սևծովյան ռազմաճակատի հրամանատարությունը տեղյակ չէր Սև ծովում Goeben-ի, որն այդ ժամանակ գտնվում էր Էրեգլիի շրջանում առկայության մասին)՝ «Երեք նվիրապետեր»-ը և «Պանտելեյմոն»-ը նախատեսեցին ռմբակոծել Բոսֆորի ամրությունները, «Հովհան Ոսկեբերան»-ը և «Ռոստիսլավ»-ը մնացին նեղուցից 20-25 մղոնի վրա գտնվող պաշտպանական զորամասում։
Գծային հածանավի հրամանատարը (Սուշոնը այս անգամ մնացել էր Կոստանդնուպոլսում), ենթադրելով հակառակորդի ուժերի բաժանման մասին, որոշեց հարձակվել։
Այն բանից հետո, երբ հայտնաբերվեց Goeben-ը, Էբերգրդը «Երեք նվիրապետեր»-ին և «Պանտելեյմոն»-ին հրամայեց դադարեցնել ամրությունների ռմբակոծությունը և միանալ էսկադրային, իսկ ինքը երեք նավերով դուրս եկավ նրանց ընդառաջ։
«Եվստաթեոս»ը և «Հովհան Ոսկեբերան»ը կենտրոնացված կրակահերթ բացեցին ժամը 7 անց 53 րոպեին 94 կաբ հեռավորությունից, Goeben-ը իր հերթին հիմնական տրամաչափի հրանոթներից կրակ բացեց՝ այն ուղղելով դեպի «Եվստաթեոս»ը։ Ճակատամարտի ընթացքում բեկում մտցրեց «Պանտելեյմոն»-ը, որը 8 անց 05 րոպեին առաջ անցավ «Ռոստիսլավ»-ից՝ ձգտելով ռուսական էսկադրայի կազմում զբաղեցնել երրորդ տեղը։ Ավելի քան 100 կաբ. հեռավորությունից արված երկրորդ համազարկով նա անվրեպ հարված հասցրեց Goeben-ի ուղիղ միջնամասին. ռումբը պայթեց գլխավոր զրահապատ գոտու ներքին եզրաշերտի մոտ, կողային միջանցքը խորտակվեց և շարքից հանեց N 2 հրետանախցի 150-մմ զենք։
Շուտով Goeben-ի վրա ևս երկու արկեր ընկան։ Դրանցից մեկը բաքի վրայով անցավ բնակելի տախտակամած, հարվածեց ստորին տախտակամածին, բայց լուրջ վնաս չհասցրեց։ Մյուսն ընկավ հակատորպեդային ցանցի մեջ այնպես, որ սա կախվեց նավակողից։ Անձնակազմը կորուստներ չունեցավ։
Այնուհետև պայքարի հեռավորությունը նվազեց մինչև 73 կաբ, և Goeben-ի դրությունը դարձավ վտանգավոր:Տեսնելով, որ «ռուսական եռյակը» կրկին կազմ ու պատրաստ է, նա փոխեց իր ուղղությունը և դուրս եկավ կռվից, որի տևողությունը կազմեց ընդամենը 23 րոպե։ 8 անց 16 րոպեին 110 կաբ հեռավորության վրա հրաձգությունը դադարեց։
Goeben-ը մոտ 160 ապարդյուն կրակոցներ արձակեց գլխավոր տրամաչափի զենքերից, նրա հակառակորդները՝ 169305-մմ և 36 203 մմ արկեր։ Ռուսական նավերը կորուստներ և վնասներ չունեցան[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Флот в Первой мировой войне — Т. 1. М., 1964
- ↑ ««Գեբեն» գծային հածանավը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Флот в Первой мировой войне — Т. 1. М., 1964
- Боевая летопись русского флота: Хроника важнейших событий военной истории русского флота с IX в. по 1917 г. — М.: Воениздат МВС СССР, 1948. — 492 с. / Под редакцией доктора военно-морских наук капитана 1 ранга Н. В. Новикова. // Академия Наук Союза ССР. Институт истории.