Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Բենտ Լարսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենտ Լարսեն
դան․՝ Jørgen Bent Larsen
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1935(1935-03-04)[1]
ԾննդավայրTilsted Parish, Դանիա
Մահացել էսեպտեմբերի 9, 2010(2010-09-09)[2][1] (75 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունշախմատիստ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Bent Larsen Վիքիպահեստում

Բենտ Լարսեն (դան․՝ Jørgen Bent Larsen, մարտի 4, 1935(1935-03-04)[1], Tilsted Parish, Դանիա - սեպտեմբերի 9, 2010(2010-09-09)[2][1], Բուենոս Այրես, Արգենտինա), դանիացի շախմատիստ, շախմատային լրագրող, հրապարակախոս և մեկնաբան, 1960-1970-ական թվականներին համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, ինչպես նաև մինչև Մագնուս Կառլսենի ի հայտ գալն ամենահաջողակ սկանդինավցի գրոսմայստերը։ Բենտ Լարսենը համարվում է Դանիայի բոլոր ժամանակաների լավագույն շախմատիստը։ Նա աչքի է ընկել իր ագրեսիվ և ռիսկային խաղով և հաճախ է հրաժարվել ոչ-ոքիներից։

Միջազգային վարպետ (1954), գրոսմայստեր (1956)։ Եղել է առաջին Շախմատային Օսկարակիրը (1967)։ 1960-ականների վերջին մրցաշարերում ունեցած բազմաթիվ հաջողությունների համար լրագրողներից ստացել է «Աշխարհի մրցաշարային չեմպիոն» մականունը»[3].։ 1970 թվականին ԽՍՀՄ հավաքականն աշխարհի հավաքականի դեմ խաղում եղել է աշխարհի հավաքականի գլխավոր խաղացողը։

1964, 1967 և 1976 թվականներին հաղթող է ճանաչվել միջգոնային մրցաշարերում։ 1965, 1968, 1971 և 1977 թվականներին մասնակցել է հավակնորդների մրցաշարերին։ 1971 թվականին հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչում Ֆիշերից 0:6 հաշվով կրած չոր պարտությունից և 1973 թվականի միջգոնային մրցաշարերում 5-6-րդ տեղը հանդես գալուց հետո Լարսենի մարզական արդյունքները վատացել են։

1980-ական թվականներին Բենտ Լարսենը տեղափոխվել է Արգենտինա և ավելի քիչ մասնակցել հեղինակավոր մրցաշարերի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատով սկսել է զբաղվել 7 տարեկանում, նրա առաջին ուսուցիչը և խաղընկերը եղել է իր դպրոցական ընկեր։ 12 տարեկանում Լարսենը սկսել է ինքնուրույն ուսումնասիրել շախմատային գրականություն։ Դպրոցում սովորելու տարիներին եղել է իր հասակակիցների մեջ առաջինը։ Աստիճանաբար դարձել է իրենց քաղաքի, մարզի, իսկ 19 տարեկանում՝ ամբողջ Դանիայի առաջատար շախմատիստը։

1956 թվականին Մոսկվայում տեղի ունեցած համաշխարհային օլիմպիադայում Դանիայի հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա Լարսենը ցույց է տվել լավագույն արդյունք և արժանացել գրոսմայստերի կոչման։

1958 թվականի միջզոնալ մրցաշարում Լարսենը ցույց է տվել անհաջող արդյունք, որից հետո Հավակնորդների մրցաշարում որպես Ռոբերտ Ֆիշերի մարտավկա մեկնել է Հարավսլավիա։ Լարսենը երբեք մարզիչ չի ունեցել, նա շախմատով զբաղվել է ինքնուրույն։ Այդ տարիներին նա իր կնոջը՝ Լիզիին համարում էր ամենալավ օգնականը։

Լարսենը 1998 թվականին

1964 թվականին Ամստերդամի միջզոնալ մրցաշարում Լարսենը կիսել է 1-4-րդ տեղերը և առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոնի հավակնորդ։ Հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Լարսենը 4,5։5,5 հաշվով զիջել Է Միխայիլ Տալին։

1966 թվականին Սանտա Մոնիկայում տեղի ունեցած «Պյատիգորսկի գավաթ» միջազգային մրցաշարում երկու անգամ հաղթել է Տիգրան Պետրոսյանին և դարձել Միխայիլ Չիգորինի և Հարի Պիլսբերիի խորհրդանշական ակումբների անդամ[4]։

Նույն թվականին Գավրայի միջազգային մրցաշարում Լարսեը 2 միավորով առաջ անցնել խորհրդային շախմատիստներ Լև Պոլուգաևսկուց և Նիկոլայ Կրոգիուսից և գրավել առաջին տեղը։ Նրա խաղը մեծ ազդեցություն է թողել Պոլուգաևսկու վրա, որը հոդված է հրապարակել շախմատային լրահոսերից մեկում։

1967 թվականը հաջողակ տարի է եղել Լարսենի համար․ շախմատիստտը երեք անընդմեջ հաղթանակ է տարել խոշոր մրցաշարում՝ Հավանայում, Վինիպեգում և Պալմա դե Մալյորկայում։ Սուսի միջզոնալ մրցաշարում հաջողություն գրանցելուց հետո Լարսենը դարձել է աշխարհի առաջնության գլխավոր հավակնորդներից մեկը։ Նույն թվականին նա դարձել է առաջին Շախմատային Օսկարակիրը։

1971 թվականին Հավակնորդների մրցաշարում Լարսենը 0:6 հաշվով պարտություն է կրել Ֆիշերից։

Լարսենը հաճախ է խուսափել ոչ-ոքիներից, նա խաղի ընթացքում չափազանց լավատես է եղել, իսկ երբեմն՝ չափից դուրս ինքնավստահ։ Իր ամենաուժեղ մրցակիցը նա համարել է Ռոբերտ Ֆիշերին, որի հետ խաղացել է 13 պարտիա, որոնցից միայն երկուսում է հաղթանակ տարել։ Շախմատի աշխարհի յոթ չեմպիոնների դեմ Լարսենն ունի հաղթանակներ։

Լարսենը հաղթող է ճանաչվել ավելի քան 40 միջազգային մրցաշարում, 1970 թվականին՝ «Դարի խաղում» եղել է աշխարհի հավաքականի գլխավոր խաղացողը՝ ԽՍՀՄ հավաքականի դեմ։

Նրա անունն է կրում b2—bЗ շախմատային սկզբնախաղը (Լարսենի սկզբնախաղ, երբեմն նաև Նիմցովիչ-Լարսենի սկզբնախաղ)։ Նույն սկզբնախաղով Լարսենը հաջողություններ է ունեցել աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ պարտիաներում։ b2-b3 քայլն օգտագործել են նաև Պյոտր Ռոմանովսկին, Մարկ Տայմանովը, Ռոբերտ Ֆիշերը և ուրիշներ։

Լարսենը տառապել է շաքարախտով, մահացել է 2010 թվականին, ուղեղի արյունազեղումից[5]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971 2660 2660 2660
1972 2625 2625 2625
1973 2620 2620 2620
1974 2630 2630 2630
1975 2625 2625 2625
1976 2625 2625 2625
1977 2615 2615 2615
1978 2620 2620 2620 2620
1979 2620 2620 2620 2620
1980 2585 2585 2585 2585
1981 2610 2610 2610 2610
1982 2605 2595 2605 2595
1983 2555 2565 2565 2555
1984 2565 2535 2565 2535
1985 2520 2565 2565 2520
1986 2575 2565 2575 2565
1987 2565 2570 2570 2565
1988 2570 2560 2570 2560
1989 2580 2530 2580 2530
1990 2550 2545 2550 2545
1991 2560 2525 2560 2525
1992 2535 2565 2565 2535
1993 2540 2555 2555 2540
1994 2560 2535 2560 2535
1995 2505 2515 2515 2505
1996 2520 2520 2520 2520
1997 2520 2520 2520 2520
1998 2515 2495 2515 2495
1999 2532 2522 2532 2522
2000 2522 2500 2500 2522 2500
2001 2500 2489 2486 2486 2500 2486
2002 2486 2486 2486 2470 2486 2470
2003 2470 2470 2470 2470 2470 2470
2004 2470 2470 2461 2461 2470 2461
2005 2461 2461 2461 2461 2461 2461
2006 2461 2461 2461 2461 2461 2461
2007 2461 2461 2461 2461 2461 2461
2008 2461 2461 2461 2461 2461 2461
2009 2415 2415 2415 2415 2415 2415 2415
2010 2415 2415 2415 2415 2415 2415


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/09/11/world/americas/11larsen.html
  3. McClain, Dylan Loeb. «Bent Larsen, Chess Grandmaster, Dies at 75» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Клуб Михаила Чигорина — В символический Клуб Михаила Чигорина объединены шахматисты всего мира, хотя бы один раз побеждавшие чемпионов мира по шахматам
  5. Barden, Leonard (2010 թ․ սեպտեմբերի 17). «Bent Larsen obituary». The Guardian. London.
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Каспаров, Гарри Кимович Мои великие предшественники. — М., 2005. — Т. 4 : Фишер и звёзды Запада. — С. 166—224. — ISBN 5-7905-3317-5.
  • Larsen. 1935—1965. (Bind I). Ed.: Jan Løfberg & Erik André Andersen. København, Løfbergs Forlag, 2014. ISBN 9788792772039

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենտ Լարսեն» հոդվածին։