Ավտոպիլոտ
Ավտոպիլոտ, մեխանիկական, էլեկտրական, կամ հիդրավլիկ համակարգ է, որը օգտագործվում է առանց մարդու միջամտության՝ փոխադրամիջոցի ուղղորդման համար։
Բոինգների ավտոմատ կառավարման համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոինգների ավտոմատ կառավարումը մեխանիկական, էլեկտրական, տեխնիկական և հիդրավլիկ կառավարման համակարգերի միասնական ամբողջություն է։ Ավտոմատ կառավարման ժամանակ համակարգն ինքն է որոշում կառավարման դրույթները և փոփոխման ֆունկցիաները։
Ռազմական բոինգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական բոինգների ավտոմատ կառավարման համակարգերը հանդիսանում են ՏՀՏ-ների, տեխնիկական և ավտոմատ կառավարման համակարգերի առաջընթացի խոսուն վկաները։ Ներկայումս դեռևս քիչ չեն ձեռքով կառավարվող բոինգների կառավարման համակարգերի կիրառությունը, սակայն նրանք մեծապես զիջել են իրենց դիրքերը ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման և կիրառման նկատմամբ։
Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների շրջանակներում մեծ կիրառություն են վայելում «թռիչքը վերահսկող համակարգերը» (անգլ.՝ Flight Control Systems), որոնք նախատեսված են ինքնաթիռի թռիչքի անխափան ընթացքը կառավարելու և վերահսկելու համար։ Թռիչքի վերահսկման գործընթացն ապահովելու համար միաժամանակ աշխատեցվում են մի քանի ծրագրեր, որոնք բեռնավորված են տարբեր համակարգիչների վրա՝ հուսալի և կայուն գործունեություն ապահովելու համար։ Այն կիրառվում է «Systems Interface’s OASIS» պլատֆորմի վրա՝ օգտագործելով «Versa View», «RSView», «RSWeb Server» և «Microsoft SQL Server» տեխնոլոգիական գործիքներ։
Ներկայումս ռազմական բոինգների ներքին կառավարման ատոմատացումն իրականացվում է բոլորովին վերջերս նախագծված «ICAD» ծրագրային համակարգով, որը հանդիսանում է գիտելիքահենք ճարտարագիտական և նախագծման ծրագիր։ Այս գիտելիքահենք ծրագիրն իր լայն կիրառությունն է գտել հատկապես բոինգ 737 և 777 մոդելների շրջանակներում։ Ծրագիրն էապես կրճատում է ինքնաթիռներում կիրառվող էլեկտրական ուրվագծերի հոսքերը։ Բոինգների 777 ընտանիքի մոդելների նախագծումն իրականացվում է միմիայն թվային տարբերակով։
Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների թռիչքների կարգավորման գործընթացը համակցվում է թվային վահանակների օգտագործմամբ, որտեղ բեռնավորված է նախագծված համապատասխան ծրագրային համակարգը։ Իսկ ինքնաթիռում տեղադրված է համապատասխան թվատախտակ՝ փոխանցվող ազդանշաններն որսալու և իրագործելու համար։ Թվատախտակի սարքավորման վրա բեռնավորված է նորարաություն հանդիսացող «ICAD» գիտելիքահենք համակարգը, որն էլ վերահսկում է ավտոմատ կառավարման գործընթացը[1]։
Ինքնաթիռների ավտոմատ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունները տարեկան կտրվածքով շատ մեծ գումարներ են ծախսում «ICAD» համակարգի ծրագրային լիցենզիաներ ստանալու համար։ Տարեկան կտրվածքով հաշվարկվում է 1.75 ԱՄՆ դոլար։
Բոինգ 777-երն առաջնորդվում են առանց օդաչու իրականացվող թռիչքի համար նախագծված «Rockwell Collins AFDS-770» համակարգով, որն իր աշխատապրոցեսներում օգտագործում է FCP-2002 միկրոպրոցեսորներ։ «Rockwell Automation VersaView» թվային ծրագիրը տրամաբանությամբ և մտածելակերպով օժտված ծրագիր է, որն ունակ է վերահսկելու և թելադրելու իրավիճակային մոտեցումներ։
Այս ասպարեզում լայնատարած կիրառություն է ստացել Ավտոմատացված Ուղղորդման Համակարգը (անգլ.՝ Automated Alignment System)։ Այն ներառում է 13 ավտոմատացված սարքավորումներ, ալեհավաքների կառավարման 200 բաղադրիչներ և 700 կատարողական շարժական մեխանիզմներ։ Այս համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ այն բավականին ճկուն է և օգտագործում է այնպիսի տեխնոլոգիական գործիքներ, որոնք մեծապես կրճատում են կառավարման աշխատատարությունը։
Նմանատիպ ավտոմատացված համակարգերի կիրառումը խթանիչ գործոն է ռազմական ոլորտի լրջախոհ առաջընթացի վերաբերյալ։ Համեմատական ընդհանուր եզրերով այն բավականին աշխատատր է և ֆինանսատար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ համակարգը նախագծվում է ընդամենը մեկ անգամ և իր կիրառությունն է գտնում տարբեր սարքավորումների վրա։ Եվ որ ամենից նշանակալին է, պատերազմական գործողությունների ժամանակ առաջատար տեխնոլոգիաների կիրառման արդյունքում պարզապես բացակայում են մարդկային հնարավոր կորուստները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոպիլոտ» հոդվածին։ |
|