Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Անտոն Արենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Արենսկի
Բնօրինակ անունռուս.՝ Антон Аренский
Ծնվել էհուլիսի 12 (24), 1861[1]
Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][3]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 25 (մարտի 10), 1906[3][4][5][…] (44 տարեկան)
Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա[6]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[7]
ԱմուսինYelizaveta Lachinova?
 Anton Arensky Վիքիպահեստում

Անտոն Ստեպանովիչ Արենսկի (հուլիսի 12 (24), 1861[1], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][3] - փետրվարի 25 (մարտի 10), 1906[3][4][5][…], Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ։

1882 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Ռիմսկի-Կորսակովի դասարանը և դարձել Մոսկվայի կոնսերվատորիայի դասատու (1889 թվականից՝ պրոֆեսոր)։ 1888-1895 թվականներին ղեկավարել է Ռուսական երգչախմբային ընկերության (Մոսկվա) համերգները, 1895-1901 թվականներին եղել է Պալատական երգչախմբի տնօրենը։ Գրել է «Երազ Վոլգայի վրա» (1890 թ.), «Ռաֆայել» (1894 թ.), «Նալ և Գամայանտի» (1904 թ.) օպերաները, «Գիշերը Եգիպտոսում» բալետը (1900 թ.) և այլ ստեղծագործություններ։ Ժամանակին մեծ տարածում գտան հարմոնիայի նրա դասագրքերը, որոնցից մասամբ օգտվել է Կոմիտասը երիտասարդ տարիներին։ Արենսկին ստեղծագործական սերտ բարեկամությամբ կապված էր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Аренский, Антон Степанович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 61.
  2. 2,0 2,1 2,2 Риман Г. Аренский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 48—49.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Arensky, Anton Stephanovitch // The Encyclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXX Abbe to English History. — P. 191.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
  6. Who's Who in Music: A Biographical Record of Contemporary Musicians — 2 — London, NYC: 1915. — 6 p.
  7. Who's Who in Music: A Biographical Record of Contemporary Musicians — 2 — London, NYC: 1915. — P. 6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Արենսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23