Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Անատոլի Սիդորով (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անատոլի Սիդորով (այլ կիրառումներ)
Անատոլի Սիդորով
 
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 2, 1958(1958-07-02) (66 տարեկան)
Ծննդավայր Սիվա, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Ռազմական ծառայությունների համար» շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար» մեդալ «Հանուն փրկության համերաշխության համար» և Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից

Անատոլի Ալեքսեևիչ Սիդորով (հուլիսի 2, 1958(1958-07-02), Սիվա, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուսական զինվորական, 2015 թվականի նոյեմբերից հանդիսանում է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը, գեներալ-գնդապետ։

Զբաղեցրել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնը (2012 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 10-ը)։

Կենսագրությունը և զինվորական կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երկատերինբուրգի սուվորովյան ռազմական ուսումնարանը, 1979 թվականին Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը, իսկ 1991 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Ծառայության ընթացքում զբաղեցրել է հետախուզական դասակի հրամանատարի, հետախուզական վաշտի հրամանատարի, Օդեսայի ռազմական շրջանի շտաբի պետի (1979-1984), Աֆղանստանում գումարտակի շտաբի պետի (1984 հոկտեմբեր - 1986 դեկտեմբեր), Անդրկովկասի ռազմական շրջանում գումարտակի հրամանատարի (1986-1988) պաշտոնները։ Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության է անցել հրամանատարի տեղակալի, շտաբի պետի և մոտոհրաձգային գնդի հրամանատարի և այլ պաշտոններում։

Ծառայությունը Աֆղանստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային զորքերի Աֆղանստանում գործող սահմանափակ կոնտինգենտի կազմում եղել է 149-րդ գվարդիական դիվիզիայի Չենստոխոսկի 201-րդ մոտոհրաձգային գվարդիական դիվիզիայի շտաբի պետը։ Մարտական խնդիրների ժամանակ դրսևորված խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով։

Հետագա ծառայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Չեչնիայում մասնակցել է Առաջին չեչենական պատերազմին։

2000 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, ծառայության է անցել Հեռավորարևելյան ռազմական շրջանում որպես մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, հրամանատարի տեղակալ և բանակի շտաբի պետ։ 2006 թվականի հունիսի 12-ին նշանակվել է 5-րդ համազինվորական բանակի հրամանատար, 2008 թվականին դարձել է ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 22-ին էլ նշանակվել է Հեռավորարևելյան ռազմական շրջանի հրամանատարի 1-ին տեղակալ և շտաբի պետ։ Մեկ տարի անց կապված Ռուսաստանի զինված ուժերում բարեփխումների և Հեռավորարևելյան ռազմական շրջանի լուծարման հետ Սիդորովը համանման պաշտոն զբաղեցրեց Արևելյան ռազմական շրջանում, որտեղ մնաց մինչև 2012 թվականը[1]։

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Արևմտյան ռազմական շրջանի նորարարության օրվան նվիրված արարողության ժամանակ, 2014 թվական

2007 թվականին ստացել է Գեներալ-լեյտենանտի կոչում, ինչի կապակցությամբ Կրեմլյան մեծ պալատի Գեոգևյան դահլիճում մասնակցել է հանդիսավոր միջոցառման[2]։

2012 թվականի հոկտեմբերին նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի շտաբի պետ և հրամանատարի առաջին տեղակալ, այդ պաշտոնում փոխարինելով ծովակալ Նիկոլայ Մաքսիմովին[3]։

Անատոլի Սիդորովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, 26 հուլիսի 2015 թվական

2012 թվականի նոյեմբերի 9-ին ժամանակավորապես նշանակվել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնակատար[4]։

2012 թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատար[5]։ Դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Արևմտյան ռազմական շրջանի սպայական տանը Ա. Սիդորովը ներկայացվեց անձնակազմին որպես շրջանի հրամանատար։ Նա պաշտոնը ստացավ անձամբ իր նախորդից՝ այդ ժամանակ արդեն ՌԴ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինից[6]։

2013 թվականի փետրվարի 20-ին Սիդորովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում[7]։

«Bellingcat-ի» փորձագետները Սիդորովին դասում են այն ռուսների շարքին, ովքեր պատասխանատու էին «ԲՈւԿ» ԶՀՀ-ների Դոնբաս տեղափոխության և Դոնեցկի մարզում Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ին հարվածելու համար[8][9]։

2015 թվականի սեպտեմբերին ներառվել է Ուկրաինայի կողմից կիրառված պատճամիջոցների ցուցակում[10]։

Սեպտեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին միաձայն առաջադրեցին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2015 թվականի նոյեմբերի 10-ի հրամանով նա նշանակվեց այդ պաշտոնում, իսկ պաշտոնում հաստատվել է նույն թվականի նոյեմբերի 23-ին[11][11][12]։

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անատոլի Սիդորովին է հանձնում Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիրը, 2015 թվականի նոյեմբերի 23

Անատոլի Սիդորովն ամուսնացած է, ունի երկու դուստ՝ Վիկտորիան և Անաստասիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Пресс-служба Кремля сообщает — Новый облик вооружённых сил». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Высшие офицеры, присутствовавшие на торжественном мероприятии по случаю их назначения на вышестоящие должности и присвоения им высших воинских (специальных) званий — Президент России». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Кадровые изменения в Вооружённых Силах — Президент России
  4. Биография Анатолия Сидорова на сайте РИА Новости
  5. Кадровые изменения в Вооружённых Силах Российской Федерации — Президент России
  6. Новому командующему ЗВО вручили штандарт — Комсомольская правда
  7. Указ Президента Российской Федерации от 20.02.2013 № 151 «О присвоении воинских званий высших офицеров военнослужащим Вооружённых Сил Российской Федерации» — Официальный интернет-портал правовой информации
  8. Кто и как расследовал крушение рейса MH17: западные и российские отчёты
  9. Bellingcat назвал имена вероятно причастных к крушению MH17
  10. УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №549/2015
  11. 11,0 11,1 Министр обороны России представил нового командующего войсками Западного военного округа : Министерство обороны Российской Федерации
  12. Ъ-Новости - Анатолий Сидоров возглавил объединенный штаб ОДКБ
  13. Указ Президента РФ от 29.12.2010 № 1648 «О присвоении почетных званий Российской Федерации военнослужащим и гражданскому персоналу Вооружённых Сил Российской Федерации»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]