Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ամադեուս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամադեուս
անգլ.՝ Amadeus
Երկիր ԱՄՆ[1][2]
 Չեխոսլովակիա
Ժանրկենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա[3][4][5][…], ֆլեշբեք ֆիլմ և զգեստավորված դրամա
ՀիմքԱմադեուս
Թվական1984, հոկտեմբերի 26, 1984[6], հուլիսի 19, 2013[7], սեպտեմբերի 6, 1984[8], սեպտեմբերի 12, 1984[8] և սեպտեմբերի 19, 1984[8]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՄիլոշ Ֆորման[9]
ՊրոդյուսերՍոլ Զենց և Մայքլ Հաուսման
Սցենարի հեղինակՊիտեր Շաֆեր
ԴերակատարներՖարիդ Մյուրեյ Աբրահամ[9][10][11][…], Թոմ Հալս[9][10][4][…], Էլիզաբեթ Բերիջ[10][11][12][…], Սայմոն Քելոու[10][11][13][…], Ռոյ Դոթրիս[10][11][14], Քրիստին Էբերսոուլ[10][11][14] և Ջեֆրի Ջոնս[9][10][11][…]
ՕպերատորՄիրոսլավ Օնդրժիչեկ
ԵրաժշտությունՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Անտոնիո Սալիերի
ՄոնտաժՄայքլ Չանդլեր
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրԱվստրիա, Վիեննա, Praha?, Հաշմանդամների տուն[15], Վալենշտայնի պալատ[15], St. Giles' Church?[15], Valdštejnská zahrada?[15] և Դասային թատրոն[15]
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն161 րոպե և 160 րոպե
Բյուջե18 000 000 $[16]
Շահույթ90 000 000 $ և 51 973 029 $[17]

«Ամադեուս» (անգլ.՝ Amadeus), ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984 թվականին նկարահանված կինոնկար[18]՝ ըստ Փիթեր Շեֆերի նույնանուն պիեսի։ Արժանացել է 8 Օսկար կինոմրցանակի, այդ թվում Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Ֆիլմի հիմքում դրված է երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունը։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընտրված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի շարքում դասվել է 53-րդ տեղում։

Դերասան Դեր
Ֆ. Մյուրեյ Աբրահամ Անտոնիո Սալիերի
Թոմ Հալս Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Էլիզաբեթ Բերիջ Կոնստանցիա Մոցարտ
Ռոյ Դոթրիս Լեոպոլդ Մոցարտ
Սայմոն Քելոու Էմանուել Շիկանեդեր
Ջեֆրի Ջոնս Ջոզեֆ II
Քրիսթին Էբերսոուլ Կատերինա Կավալիերի
Չարլզ Քեյ Կոմս Օրսինի Ռոզենբերգ
Քենի Բեյքեր «Դոն Ժուանի» նմանակման թզուկը
Քարել Ֆիալա Դոն Ժուան «Դոն Ժուան»-ում

Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com կայքում:

Միլոշ Ֆորման

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում 1985 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում։ Ավարտին տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը շնորհելու համար բեմ բարձրացավ ծերունազարդ Լոուրենս Օլիվյեն. նա այնքան հուզված էր, որ թեկնածուներին հայտարարելու փոխարեն ուղղակի կարդաց՝ «Ամադեուսն է»։ Դրանից հետո բեմ բարձրացավ ֆիլմի պրոդյուսեր Սաուլ Զեյնցը, որն իր շնորհակալական խոսքում չմոռացավ հիշատակել մյուս թեկնածուներին՝ «Մահվան դաշտեր», «Զինվորի պատմություն», «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» և «Տեղեր սրտում»։

Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 8 «Օսկար» մրցանակի, 4 BAFTA մրցանակի, 4 «Ոսկե գլոբուս» մրցանակի և մի քանի այլ հեղինակավոր պարգևների։

Ստորև թվարկված են ֆիլմի հիմնական պրեմիերաները։ Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com-ում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]