Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ակցիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1871 ԱՄՆ-ի եկամուտների նամականիշ 1/6 բարել գարեջրի համար:

Ակցիզ, անուղղակի հարկման տեսակ՝ գերազանցապես զանգվածային սպառման առարկաների, ինչպես նաև ձեռնարկությունների վրա։

Հայաստանում 1992 թվականից կիրառվում է ակցիզային հարկ՝ ոչ առաջային պահանջարկ առարկաներից։ Մտնում է համապատասխան ապրանքների գնի կամ ծառայությունների սակագնի մեջ։ Այն համարվում է պետական բյուջեի կարևոր աղբյուր[1]։

Ակցիզային հարկ վճարողներ են համարվում`

  • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները
  • ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք)

Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ բնեղեն չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ։

  • առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող։

Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ բնեղեն չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, շարժիչային յուղերը։

ԽՍՀՄ–ում ակցիզների համակարգը վերացվել է 1930-ի, նախկին սոցիալիստական մյուս երկրներում՝ 1948–49-ի հարկային ռեֆորմներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ․ Խ․ Չոբանյան, Բիզնեսի համառոտ բառարան, Երևան, ««Վահան» ՍՊԸ», 1992 — 95, էջեր 95 — 95 էջ. — 10.000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 235