Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար
Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1861 |
բարձրություն | 18,2 սանտիմետր |
լայնություն | 15,8 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
գտնվում է | Ֆիցվիլյամ թանգարան |
հավաքածու | Ֆիցվիլյամ թանգարան |
հիմնական թեմա | Ալջերնոն Չարլզ Սուինբեռն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար» (անգլ.՝ Algernon Charles Swinburne), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1861 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուում[1]։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է Ռոսսետտիի մտերիմ ընկերը՝ բանաստեղծ և դրամատուրգ Ալջերնոն Չառլզ Սուինբյորնը[2]։ Բանաստեղծն ու նկարիչն իրար հանդիպել են Օքսֆորդում, որտեղ Ռոսսետտին այլ պրեռաֆայելիտների հետ զբաղվում էր որմնանկարչությամբ[2]։ Ռոսսետտին հիացած էր իր «փոքրիկ նորթումբերլենդցի ընկերոջով» (հնարավոր է, որ մականունն առաջացել է Սուինբյորնի ցածր հասակի պատճառով)[3]։ Ռոսսետտին կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո Սուինբյորնի հետ որոշ ժամանակ ապրել է նույն տանը[2]։
Սուինբյորնի դիմանկարն ստեղծվել է որպես Ռոբերտ Բրաունինգի դիմանկարի լրացում, որը ևս կատարվել է խառը տեխնիկայով և համանման գունային գամմայով[1]։ Վերին աջ անկյունում գտնվում են Ռոսսետտիի անվանատառերը և ստեղծման տարեթիվը[4]։ Ռոսսետտին նկարը նվիրել է Ֆաննի Կորնֆորտին, իսկ նա ավելի ուշ վաճառել է այն լորդ Բաթերսին, ապա այն գնել է Չառլզ Ֆեյրֆաքս Մյուրեյը, հենց նա էլ փոխանցել է նկարը Ֆիցվիլյամի թանգարանին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Algernon Charles Swinburne» (անգլերեն). The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Glenn Everett. «A. C. Swinburne: Biography» (անգլերեն). Victorian Web.
- ↑ «Архивированная копия» (անհայտ լեզու). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Algernon Charles Swinburne». Rossetti Archive (անգլերեն).