Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ալկանտարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալկանտարա
իսպ.՝ Alcántara[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքԿասարես
Մակերես552 կմ²
ԲԾՄ291±1 մետր
Բնակչություն1348 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10980
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքalcantara.es
Ալկանտարա (Իսպանիա)##
Ալկանտարա (Իսպանիա)

Ալկանտարա (իսպ.՝ Alcántara), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի նույնանուն շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 552 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1630։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 63 կիլոմետր է։ Գտնվում է Տախո գետի ափին՝ Ալագոն վտակի հետ նրա միախառնվելու մերձակայքում, Պորտուգալիայի հետ Իսպանիայի սահմանի մոտ։

Այս բնակավայրը մի ժամանակ եղել է Ալկանտարա պատմական երկրամասի մայրաքաղաքը։ Անվանումն արաբական ծագում ունի. արաբերեն القنطرة (al-Qanṭarah) նշանակում է կամուրջ։ Այդպես են կոչել՝ նկատի առնելով Տրայանոս կայսեր կարգադրությամբ Տախո գետի վրա գցված նշանավոր հին հռոմեական կամուրջը, որ այսօր էլ համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան պատմական հուշարձանը։ Վեստգոթերն այն անվանել են Օլիբա[3]։

Բացի կամրջից, ալկանտարացիների հպարտությունն են Ալկանտարա ֆրանցիսկյան ռազմակրոնական օրդենը (հիմնվել է 12-րդ դարի կեսերին), «Ալկանտարայի բրոնզ» անվանումով հայտնի բրոնզե տախտակը՝ մեր թվականության առաջին դարի կեսերի լատինատառ արձանագրությամբ, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին դասված միջնադարյան ֆրանցիսկյան եկեղեցական Պեդրո դե Ալկանտարան, որը եղել է այդ օրդենում ասկետական բարեփոխումներ նախաձեռնողներից մեկը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալկանտարայի Սուրբ Բենիտո կուսանոցը /16-րդ դար/
  • Ալկանտարայի կամուրջ - վեց սիմետրիկ կամարներով, 194 մետր երկարությամբ, 71 մետր բարձրությամբ կամուրջ. կառուցվել է 103-106 թվականներին, ի պատիվ Տրայանոս կայսեր։ Ունի մակագրություն, որտեղ հիշատակված է կամրջի ճարտարապետի անունը՝ C. Iulius Lacer:
  • Սան Բենիտո վանք - (16-րդ դար)
  • Ալկոմբարի սուրբ Մոր եկեղեցի (13-րդ դար)
  • Մավրերի կառուցած պարսպի ավերակներ
  • Սբ. Ֆրենսիսի վանք (15-17-րդ դարեր)
  • Սբ. կույսերի վանք Los Remedios, որից պահպանվել է միայն բարոկկո ոճով կառուցված մատուռը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Según el capítulo del programa de TV documental de viajes titulado Viajar por España: Extremadura desde el aire.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Alcántara Bridge, Alcántara, Cáceres, Extremadura, Spain». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 5-ին.
  • Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2020-11-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկանտարա» հոդվածին։