Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ադելի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ադելի երկիր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքFrench Southern and Antarctic Lands? և Անտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մակերես432 000 կմ²
Բնակչություն33 մարդ (հունվարի 12, 1956)
Ադելի երկիր (Ֆրանսիա)##
Ադելի երկիր (Ֆրանսիա)

Ադելի երկիր (ֆր.՝ Terre Adélie), անմարդաբնակ տարածք Անտարկտիդայում[1]։ Պատկանում է Ֆրանսիային։ Հյուսիսում Ադելի երկրի ափերը ողողվում են Դյուրվիլի ծովի ջրերով։ Հայտնագործել է ֆրանսիացի ծովագնաց Ժյուլ Դյումոն դ'Յուրվիլը (Դյուրվիլ) 1837 թվականին և իր կնոջ պատվին անվանել Terre Adelie (ֆրանս. terre «երկիր»)[2]։ Տեղանքում մշտապես գործում են ֆրանսիական հետազոտական կայանները։ Ադելի երկրի ափագծերի ընդհանուր երկարությունը 350 կմ է, իսկ ընդհանուր տարածքը՝ 432.000 կմ2։ Տարածքի 95%-ը սառցապատ է։ Այստեղ տարածված է պինգվինների մի տարատեսակ, որին տրվել է Ադելի պինգվին անվանումը։

Ադելի երկրում ֆրանսիական առաջին հետազոտական կայանն ստեղծվել է 1950 թվականի ապրիլի 9-ին և անվանվել Պորտ Մարտին (66°49′04″ հվ. լ. 141°23′39″ ավ. ե.HGЯO): 1950-1951 տարեշրջանում այդտեղ ապրել ու աշխատել է 11, 1951-1952 տարեշրջանում՝ 17 հետազոտող գիտնականներից բաղկացած անձնակազմ[3]։ 1952 թվականի հունվարի 22-23-ին այն դարձել է հրո ճարակ։

Ադելի երկրում գործող հետազոտական կայանների մասին է պատմում 2005 թվականին նկարահանված «Պինգվինների քայլերթը» («March of the Penguins») վավերագրական կինոնկարը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Official nomination». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  2. Dunmore, John (2007). From Venus to Antarctica: The Life of Dumont D'Urville. Auckland: Exisle Publ. էջ 209. ISBN 9780908988716.
  3. «Fire destroys station in Antarctica, French expedition's loss». The Times. 1952 թ․ հունվարի 26.
  4. «The Emperor's Close-Up». National Geographic's Adventure. National Geographic Society. 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելի երկիր» հոդվածին։