Թվիգգի
Թվիգգի անգլ.՝ Lesley Hornby | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1949[1][1][2][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Neasden, Բրենտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Mountview թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Լի Լոսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Twiggy Վիքիպահեստում |
Լեսլի Լոուսոն (անգլ.՝ Lesley Lawson, ծննդյան ազգանունը՝ Հորնբի, անգլ.՝ Hornby, սեպտեմբերի 19, 1949[1][1][2][…], Neasden, Բրենտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սուպերմոդել, դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է Թվիգգի կեղծանունով (Twiggy բառացի նշանակում է «բարակ, նրբին», անգլերեն twig՝ «ոստ» բառից)։ Բրիտանական կայսրության միաբանության կին կոմանդոր է (DBE, 2018)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեսլի Հորնբին ծնվել է Լոնդոնի արվարձանում, միջին կարողությունների տեր ընտանիքում։ 16 տարեկանում նա ծանոթացել է լոնդոնցի նորաձևության վարսավիր Լեոնարդոյի հետ և դարձել նրա գեղեցկության սրահի դեմքը։ Լեսլիի կարճ սանրվածքով առաջին լուսանկարները արել է լուսանկարիչ Բարրի Լատեգանը։ Նա էլ աղջկա համար հիշվող կեղծանուն է մտածել՝ Թվիգգի։
1966 թվականին Թվիգգին «Daily Express»-ի վարկածով ճանաչվել է Տարվա դեմք։ Կարճ ժամանակ անց աղջիկը դարձել է 1960-ական թվականների Լոնդոնի նորաձևության դեմքը։ Նրան նկարել են լավագույն լուսանկարիչները՝ Հելմուտ Նյուտոն, Սեսիլ Բիթոն։ Նորաձևության որոշ պատմաբանների կարծիքով հենց Թվիգգիին կարելի է անվանել առաջին սուպերմոդել։ Ամբողջ աշխարհում աղջիկները հյուծվածության աստիճան նիհարում էին («Թվիգգիի համախտանիշ»), կրկնօրինակում էին մեծ աչքերով մոդելի դիմահարդարումը և անսովոր կարճ սանրվածքը։ Նա դարձել է տասնամյակի իսկական այցեքարտը։
1970 թվականին Թվիգգին անսպասելիորեն հայտարարել է, որ ավարտում է մոդելային գործունեությունը։
1971 թվականին Թվիգգին արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի «Բոյֆրենդ» մյուզիքլի էկրանավորման մեջ դերակատարման համար, ապա բեմ է բարձրացել «Պիգմալիոնում» Էլիզա Դուլիթլի դերակատարման համար։ 1990-ական թվականներին հանդես է եկել նորաձևության արտադրության մեջ բնական մորթու կիրառման դեմ։ Թվիգգին որպես ժյուրի հանդես է եկել «Թոփ մոդել ամերիկյան ձևով» հաղորդման 5-ից մինչև 9-րդ եթերաշրջաններում։
1971 թվականին թողարկվել է Թվիգգիի առաջին ալբոմը։
2011 թվականին թողարկվել է Romantically Yours բալլադի բանաքաղությունը։ Հավաքածուում ներառվել են մոդելի սիրելի ստեղծագործությունները՝ Նիլ Յանգի «Only Love Can Break Your Heart» և The Kinks-ի «Waterloo Sunset», ինչպես նաև երգեր, որոնք Թվիգգին գրել է դստեր և Բրայան Ադամսի հետ։
2018 թվականին Թվիգգին դարձել է Բրիտանական կայսրության միաբանության կին կոմանդոր (թագավորական կոչումների ցանկը Նոր տարվա առթիվ) նորաձևության, արվեստի և բարեգործության ոլորտում ներդրումների համար։
2019 թվականի մարտին Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում արարողության ժամանակ Լեսլի Լոուսոնին շնորհվել է Բրիտանական կայսրության միաբանության կին կոմանդորի տիտղոս[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ամուսնացել է դերասան Մայքլ Ուիթնիի հետ։ 1978 թվականին ծնվել է նրանց դուստր Կառլին[4]։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև 1983 թվականին սրտի նոպայից Ուիթնիի մահը[5]։ 1988 թվականին ամուսնացել է դերասան Լի Լոուսոնի (անգլ.՝ Leigh Lawson) հետ և վերցրել նրա ազգանունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ «Принц Чарльз вручил орден Британской империи легендарной Твигги».
- ↑ «Twiggy at 60: 'It's amazing I didn't go bonkers'». the Guardian (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Gainesville Sun - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Икона и обыкновенная женщина. Худышка с неидеальными формами. Как появилась легендарная Твигги // Аргументы и факты
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվիգգի» հոդվածին։ |
|