Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Թողթամիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թողթամիշ
Դիմանկար
Ծնվել է1342
Մահացել է1406
Մահվան վայրChimgi-Tura, Khanate of Tyumen
Մասնագիտությունզորավար
ԱմուսինTogaybek?
Ծնողներհայր՝ Tui Khoja?
Զբաղեցրած պաշտոններխան, խան և starosta of Lida?
ԵրեխաներSalladin Jalal al-Din Sultan ibn Tokhtamysh?, Yeremferden?, Kerimberdi?, Kibak Khan?, Kadirberdi?, Tjekre Khan?, Sayid Ahmad I? և Canike?
 Tokhtamysh Վիքիպահեստում

Թողթամիշ (թաթ.՝ Тухтамыш/Tuqtamış, պարս.՝ توقتمش), Ոսկե Հորդայի խան 1380-1396 թվականներին։

Կուլիկովոյի ճակատամարտում (1380) թաթար մոնղոլների պարտությունից հետո ձգտել է վերականգնել Ոսկե Հորդայի հզորությունը և հպատակեցնել Ռուսաստանը։ 1382-ին արշավել է հյուսիս–արևելյան Ռուսիա, խաբեությամբ գրավել Մոսկվան և հիմնահատակ ավերել այն։ 1384 թվականին Թողթամիշի զորքերը ներխուժել են Հարավային Կովկաս։ Սյունիքով անցնելիս (1385) գրավել Որոտան ամրոցը, մեծ ավերածություններ գործել Վայոց ձորում։ Թողթամիշի երկու մասից բաղկացած զորքը միավորվել է Արցախում, ապա Շիրվանի վրայով վերադարձել Դաշտ–ի Ղփչաղ, իր հետ տանելով 200 հազար գերի, որոնց մեջ տասնյակ հազարավոր հայեր՝ Պարսկահայքից, Սյունիքից, Արցախից։ 1395 թվականին Թողթամիշը պարտվել է Լենկթեմուրից և կորցրել Վոլգայից արևելք ընկած տիրույթները։ Կյանքի վերջին տարիներին իշխանության համար պայքարել է Թեմիր–Խութլուղի (Անդրվոլգյան խան) դեմ։ Թողթամիշին սպանել է Սիբիրի խան Շադիբեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 197
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թողթամիշ» հոդվածին։