Թոմաս Վուլֆ
Թոմաս Վուլֆ անգլ.՝ Thomas Wolfe | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1938[1][2][3][…] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Բալթիմոր, ԱՄՆ[5] |
Գերեզման | Riverside Cemetery[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, արձակագիր, ակնարկագիր, դրամատուրգ և դրամատուրգ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան[4] և Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Նայիր տանը քո, հրեշտակ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան[4] |
Պարգևներ | |
Thomas Wolfe Վիքիպահեստում |
Թոմաս Վուլֆ (անգլ.՝ Thomas Clayton Wolfe, հոկտեմբերի 3, 1900[1][2][3][…], Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 15, 1938[1][2][3][…], Բալթիմոր, ԱՄՆ[5])՝ ամերիկացի նշանավոր գրող, «Նայիր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Հայերեն թարգմանվել է հեղինակի «Երկրի ոստայնը» վիպակը[7]։
Վուլֆը գրել է չորս մեծածավալ վեպ, բազմաթիվ պատմվածքներ, նորավեպեր, ինչպես նաև թատերգություններ։ Նա հայտնի է իբրև մի գրող, որ իր ստեղծագործություններում բանաստեղծական, իմպրեսիոնիստական, զգացմունքային, տպավորիչ արձակը միահյուսել է ինքնակենսագրական տարրի հետ։ Նրա 1920-1940- ական թվականներին գրած ու հրատարակած գրքերը կենսական ազդեցություն են գործել այդ ժամանակաշրջանի ամերիկյան մշակույթի վրա։ Վուլֆի մահից հետո նրա ժամանակակից հեղինակներից Ուիլյամ Ֆոլկները գրեց, որ Վուլֆին կարելի է համարել իրենց սերնդի մեծագույն գրողը, քանզի նա ավելի բարձր նպատակակետեր էր նշել իր համար, քան մյուս գրողները։ Վուլֆի ազդեցությունը զգալի է հատկապես Ջեք Քերուաքի, Ռեյ Բրեդբերիի, Ֆիլիպ Ռոթի գրվածքների վրա։ Այսօր էլ նրան հիշատակում են որպես ամերիկյան ժամանակակից գրականության կարևորագույն ներկայացուցչի, ինքնակենսագրական արձակի առաջնակարգ վարպետի, և նա համարվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի ամենահռչակավոր գրողը։ Սակայն Էռնեստ Հեմինգուեյը, որն իր սեղմ գրելաոճով և առնական ձայնով Վուլֆի հակապատկերն էր, մի կողմ է «գցում» նրան՝ ծաղրանքով բնութագրելով որպես «ամերիկյան գրի չափից դուրս փքված Լի լ՛Աբներ»-ի։
Թոմաս Քլեյթոն Վուլֆը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում։ Ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն էր։ Հայրը՝ Ուիլյամ Օլիվեր Վուլֆը, հմուտ քարագործ վարպետ էր, որը հիանալի փորագրում էր քարի վրա, տապանաքարերի պատրաստման բիզնես էր ձեռնարկել ու հաջողությամբ առաջ էր տանում գործը։ Ուիլյամ Վուլֆի մայրը՝ Ջուլիան, նույնպես հաջողակ գործարար էր /անշարժ գույքի առուվաճառքի բնագավառում/:
Թոմասը Հյուսիսային Կարոլինայի համալսարան ընդունվեց, երբ ընդամենը տասնհինգ տարեկան էր։ Նպատակադրվելով դառնալ թատերագիր՝ 1919 թ.-ին փոխադրվեց թատերագրության կուրս։ Նրա առաջին՝ ,,Բըք Գեյվինի վերադարձը,, մեկ գործողությամբ պիեսը հաջողությամբ բեմականացվեց նոր-նոր հիմնադրված ,,Կարոլինա փլեյմեյքերս,, թատերախմբի, կարճ ժամանակ անց՝ նաև Վուլֆի ու իր համակուրսեցիների կողմից, ընդ որում՝ հենց Վուլֆն էր գլխավոր դերակատարը։ ,,Կարոլինա փլեյմեյքերս,,-ը այդ նույն՝ 1919 թվականի դեկտեմբերին բեմադրեց Վուլֆի թատերգություններից ևս մեկը՝ ,,Երրորդ գիշերը,,։ Միաժամանակ՝ Թոմասը խմբագրում էր համալսարանի ուսանողների ,,The Daily Tar Hill,, թերթը և այդտեղ տպագրած ,,Արդյունաբերության ճգնաժամը,, էսսեի համար պարգևատրվեց արժեքավոր մրցանակով։
1920 թվականի հունիսին որպես բակալավր ավարտելով Հյուսիսային Կարոլինայի համալսարանը՝ Վուլֆը երեք ամիս անց ընդունվում է Հարվարդի համալսարանի արվեստների ու գիտությունների շրջանավարտային դպրոցը, որտեղ կատարելագործվում է թատերագրության մեջ Ջորջ Փիրս Բեյքերի ղեկավարությամբ:Վերջինիս արվեստանոցն էլ հենց իրականացրեց Վուլֆի ,,Լեռները,, թատերգության բեմադրությունը։
1922 թ.-ին Թոմասն ավարտեց Հարվարդը՝ ստանալով մագիստրական աստիճան։ Այդ նույն տարվա հունիսին մահացավ հայրը։ Հոր վախճանը խորապես ազդել էր երիտասարդի վրա, և դա զգացվեց նաև նրա գրվածքներում։ Վուլֆը ևս մեկ տարի սովորեց Բեյքերի արվեստանոցում, որը բեմականացրեց նրա ,,Բարի գալուստ մեր քաղաք,, տասը գործողությամբ թատերգությունը։
1923 թ. -ի նոյեմբերին Վուլֆը տեղափոխվեց Նյու Յորք, փորձեց իր թատերգությունները վաճառել Բրոդվեյում։ Հաջորդ տարվա փետրվարից սկսեց անգլերեն դասավանդել Նյու Յուրքի համալսարանում, որտեղ դասախոսել է յոթ տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118769936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Թոմաս Վուլֆ, Երկրի ոստայնը, թարգմ. Ա. Ջիվանյանի, Հինգ վիպակ, Երևան, 1991։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Վուլֆ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 1938 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ