Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Թբիլիսիի քաղաքային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի քաղաքային ժողովի շենքը, 2006:

Թբիլիսիի սակրեբուլո (վրաց.՝ თბილისის საკრებულო), ներկայացուցչական մարմին քաղաքային Թբիլիսի կառավարությունում, Վրաստան։ Այն անգլերենով հայտնի է նաև Թբիլիսի քաղաքի խորհուրդ կամ Թբիլիսի Ասամբլեա անուններով: Սակրեբուլոն ստեղծվել է որպես օրենսդրական տեղական ինքնակառավարման մարմին է ոչ միայն Թբիլիսիում, այլև ամբողջ Վրաստանում բարեփոխումների ճանապարհով, երբ 1991 թվականին երկիրը անկախացավ Խորհրդային Միությունից[1]։

Ասամբլեայի շենքը 19-րդ դարում:

Սակրեբուլոյի անդամները ընտրվում են խառը ընտրական համակարգով։ 37 տեղից 25-ը զբաղեցվում է քաղաքի տեղական շրջանների կողմից ուղղակի ընտրությունների ճանապարհով։ Մնացած 12 անդամները ընտրվում են քաղաքական կուսակցությունների շնորհիվ և բաշխվում են ըստ իրենց համաքաղաքային աջակցության[2][3]։ 2006 թվականին ընտրված Սակրեբուլոն ունի 34 անդամ գործող Ազգային շարժման դեմոկրատներից, մեկը Վրաստանի լեյբորիստական կուսակցությունից, մեկը Արդյունաբերույունը կփրկի Վրաստանը կուսակցությունից և մեկն էլ Վրաստանի հանրապետական և պահպանողական կուսակցության կոալիցիայից[4]։

Ներկայիս 37 կանանցից չորսը հանդիսանում են Միասնական ազգային շարժում կուսակցության անդամ[5]։

Գլխավոր դահլիճը, 19-րդ դար

Լիազորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակրեբուկոն իրավասու է սահմանել քաղաքային բյուջեն և փոփոխություններ կատարել դրանում[6], ընտրել Թբիկիսիի քաղաքապետին և տեղական հարկեր սահմանել։ Քաղաքապետն ու պաշտոնատար մյուս անձիք հաշվետու են Սակրեբուլոյին և կարող են հետ կանչվել կամ ասենք ազատվել աշխատանքից ճնշող մեծամասնության կողմից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Losaberidze, Joseph (June 1998). «The problem of nationalism in Georgia» (PDF). NATO Office of Information and Press. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  2. Jibladze, Kakha (2006 թ․ սեպտեմբերի 20). «The upcoming Georgian local elections: Turnout is the issue». The CACI Analyst. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «DRAFT ORGANIC LAW OF GEORGIA ON "MAKING AMENDMENTS AND ADDITIONS INTO THE ORGANIC LAW – ELECTIONS CODE OF GEORGIA"». Council of Europe, Venice Commission. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Final results for election of the municipal council in Tbilisi» (PDF). Decentralization in Georgia. National Association of Local Authorities of Georgia. 2006 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  5. «Women in Sakrebulo» (PDF). Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  6. «Tbilisi Sakrebulo session to be held». MediaNews: Georgian News Agency. 2007 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «The Law on the Capital of Georgia - Tbilisi» (PDF). Council of Europe, Venice Commission. 2005 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.