Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Էսէռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն
Партия социалистов-революционеров
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ռուսական կայսրություն
ԱռաջնորդՎիկտոր Չեռնով
Հիմնադրված1902[1]
Լուծարված1940
Գաղափարախոսությունագրարային սոցիալիզմ, դեմոկրատական սոցիալիզմ և Ֆեդերալիզմ
ՕրհներգԲանվորական Մարսելիեզ
ՇտաբՄոսկվա, ԽՍՀՄ
Միջազգային պատկանելությունՍոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ և Second International?
ՀաջորդՏրուդովիկներ
 Socialist-Revolutionary Party Վիքիպահեստում

Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն (ռուս.՝ Партия социалистов-революционеров, СР - социалисты-революционеры` սոցիալիստ հեղափոխականներ, ԷսէռներՌուսական կայսրության, հետագայում՝ Ռուսաստանի հանրապետության և Խորհրդային միության վաղ շրջանում հանդես եկած խոշոր քաղաքական կուսակցություն։

Կազմավորվել է ժողովրդական կազմակերպությունների համախմբումով 1902 թվականին, իսկ հետագայում ռուսական քաղաքական կուսակցությունների մեջ զբաղեցրել է առաջատար դիրք։ Կուսակցության ղեկավար գործիչներն էին Վիկտոր Չեռնովը, Նիկոլայ Ավկսենտևը, Գրիգորի Գերշունին, Բորիս Սավնիկովը և ուրիշներ։ Էսէռների ծրագիրը պահանջում էր. դաշնային սկզբունքների հիման վրա ժողովրդավարական հանրապետության ստեղծում, համընդհանուր ընտրական իրավունք, խոսքի, մամուլի, խղճի, ժողովների, միությունների ազատություն, եկեղեցու անջատում պետությունից, համընդհանուր անվճար կրթություն, մշտական բանակի ոչնչացում։ Բանվորական հարցում էսէռները պահանջում էին ութժամյա աշխատանքային օր, արհմիությունների ստեղծում, սոցիալական ապահովություն` ի հաշիվ պետության և գործատերերի, իսկ ագրարային հարցում` «հողի սոցիալիզացիայի» լոզունգի հիման վրա հողը, հավասար օգտագործման հիմունքով, պետք է վերաբաշխվեր գյուղացիությանը։ Ռուսական հեղափոխություններին նախորդող տարիների ընթացքում Էսէռներին հաջողվեց ձեռք բերել զանգվածների սատարումը՝ ցարական իշխանությունը տապալելուն և հողի վերաբաշխմանը կողմ արտահայտվելու շնորհիվ։ 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխությանը հաջորդած ընտրություններում Էսէռները ստացան գյուղացիությանը հատկացված մի քանի տեղերի մեծամասնությունը։ 1907 թվականի Հունիսերեքյան հեղաշրջումից մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը Էսէռները բոյկոտում էին ձևավավորվող բոլոր կայսերական պետական դումաները։ Հակասականորեն, կուսակցության ղեկավարությունը հավանություն տվեց 1917 թ. Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ստեղծմանը, ուստիև լիբերալ և սոցիալ-դեմոկրատական թևերի կուսակցությունների հետ մտավ կոալիցիաների մեջ։ Կուսակցության որոշ անդամներ մտան Ժամանակավոր կառավարության կազմի մեջ (Ալեքսանդր Կերենսկի, Նիկոլայ Ավկսենտև, Վիկտոր Չեռնով)։ Որոշ ժամանակ անց Էսէռները սկսեցին անվստահություն հայնել ժամանակավոր կառավարությանը և բոլշևիկների ու մենշևիկների հետ սկսեցին հանդես գալ ձևավորված խորհուրդներում (սովետներ)[2]։ Հետագայում կուսակցության ներսում խորացան ֆրակցիաները։ 1917 թվականի ամռանը կուսակցությունը տրոհվեց «ձախ» և «աջ» թևերի։

1917 թվականի հոկտեմբերին, Ժամանակավոր կառավարությունը հետզհետե դիրքերը զիջեց սովետներին։ Շուտով կառավարման ասպարեզում գերակա դիրք գրավեցին բոլշևիկները։ Ձախ Էսէռները 1917-ի նոյեմբերից մինչև 1918-ի հուլիս բոլշևիկների հետ մտան կոալիցիոն կառավարության մեջ, իսկ աջ Էսէռները դատապարտեցին իրենց պնդմամբ՝ բոլորովին անհիմն և անօրինական հեղաշրջումը՝ բոյկոտելով սովետների համագումարը։ Ռուսաստանի սահմանադիր խորհրդարանի ընտրություններում (նոյեմբերի 25, 1917) Էսէռները ստացան քվեների մեծամասնությունը, սակայն սովետները գլխավորող բոլշևիկներն արդեն հաջողվել էր իրենց ազդեցությունը ողջ երկրի վրա տարածել։ Տեղերի մեծ մասը բաժին ընկավ աջ Էսէռական խմբակցությանը։ Վկայակոչելով հնացած ընտրացուցակները, որոնցում չէր նշվում կուսակցության պառակտման և սովետների համագումարի հետ սահմանադիր ժողովի ունեցած տարաձայնությունների մասին, 1918 թվականի հունվարին բոլշևիկներին հաջողվեց խորհրդարանը լուծարել[3]։

Դեմ արտահայտվելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրմանը (մարտի 3, 1918), ձախ Էսէռականները 1918 թվականի հուլիսին դուրս եկան բոլշևիկների հետ կոալիցիայից։ Ձախերի ղեկավարության կողմից բոլշևիկների դեմ կազմակերպած ապստամբությունը հանգեցրեց կուսակցության անդամների մեծ մասի շուտափույթ ձերբակալմանը։ Ձախ Էսէռների մեծ մասը, ովքեր դեմ էին ընդվզմանը, աստիճանաբար ազատվեցին, և նրանց թույլ տրվեց պահպանել իրենց կառավարական դիրքերը, չնայած այլևս չէին կարող նոր կենտրոնական օրգան ձևավորել։ Աստիճանաբար բաժանվելով բազմաթիվ բոլշևիկամետ ֆրակցիաների, ի վերջո, մինչև 1921 թվականը, բոլորը դարձան մտան Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (ՌԿ(բ)Կ) անդամ։

Աջ Էսէռները քաղաքացիական պատերազմի ժամանակ միացան Սպիտակ շարժմանը։ Սպիտակ շարժման հակասոցիալիստական ղեկավարությունը գնալով կղզիանում էր և, իսկ դրա շարքերն՝ անընդատ նոսրանում։ Շարժումն ի վերջո տեղի տվեց։ Աջերի մի փոքր մնացորդ, որն իրեն դեռ անվանում էր «Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն», 1923-1940 թվականներին շարունակում էր աշխատել վտարանդիության մեջ՝ որպես Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Эсеры (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. Hildermeier, M., Die Sozilrevolutionäre Partei Russlands. Cologne 1978.
  3. Թոնի Քլիֆ (1978). «Սահմանադիր ժողովի լուծարումը». Marxists.org.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսէռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 76