Էնդրյու Ռենելս
Էնդրյու Ռենելս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 23, 1978[1][2][3] (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և երգիչ |
IMDb։ | ID 0710330 |
Էնդրյու Սքոթ Ռենելս (անգլ.՝ Andrew Scott Rannells, օգոստոսի 23, 1978[1][2][3], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ, առավել հայտնի է Բրոդվեյի թատրոնում կատարած դերերով։ «Թոնի» մրցանակաբաշխության կրկնակի անվանակիր և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նեբրասկայի Օմահա քաղաքում։ Ունի իռլանդական և լեհական ծագում, իսկ ծնողները՝ Ռոնալդ և Շարլոտա Ռենելսները ունեն բազմազավակ ընտանիք։ Էնդրյուն երկրորդն է հինգ երեխաներից, ունի երեք քույր և ավագ եղբայր[4][5]։
Հաճախել է տեղի Լեդի Լորդ դպրոց և նախապատրաստական Քրեյթոնի դպրոց։ Նաև սովորել է Օմահայի տղաների համար կաթոլիկ դպրոցում[5][6]։ Նրա ընտանիքը ապրել է Օմահայի Հենսքոմ Փարք շրջանում։
Երեխա ժամանակ սովորել է Էմմի Գիֆորդի անվան մանկական թատրոնում և ելույթ է ունեցել տարբեր թատրոններում և խմբերում[5][6]։ 11 տարեկան հասակում կատարել է առաջին դերը։ Քրեյթոնի այլ շրջանավարտների հետ ստեղծել է համայնքային թատրոն[7]։ Նաև հնչյունավորել է գովազդային հոլովակներ, օրինակ՝ 1996 թվականին Էմի Ադամսի հետ գովազդել է Grease քսուկը[5]։
Միջին դպրոցն ավարտելուց հետո՝ 1997 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և երկու տարի Մերիմանության քոլեջում ուսումնասիրել է դերասանական արվեստ, հետո հաճախել է լսումների և ստացել է առաջին դերեր[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-ից 2004 թվականներին համագործակցել է 4Kids Entertainment-ի հետ և հնչյունավորել է տարբեր կերպարների։ Դրանով իսկ իր համար ստեղծել է հնչյունավորման դերասանի կարիերա։ Նաև ղեկավարել է որոշակի քանակով տեսախաղեր, օրինակ՝ «Kirby» և «Sonic the Hedgehog»: Որպես հնչյունավորման դերասան, հայտնվել է 4Kids և DiC հեռուստատեսային նախագծերում, նաև տեսախաղերում, օրինակ՝ Yu-Gi-Oh!:
Մինչ Բրոդվեյի թատրոն ընունվելը հայտնվել է տարածաշրջանային մի քանի ներկայցումներում, ինչպիսիք են «Միսս Սայգոնը», «Շատ ժամանակակից Միլլին» և «Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը»[9]։
Տեխաս նահանգի Օստին քաղաքում Զաքարի Սքոթի թատրոնում կատարել է Հեդվիգի դերը, իսկ 2002 թվականին անվանակարգվել և ստացել է Իդեն Փեյնի մրցանակ «մյուզիքլում լավագույն դերասան» անվանակարգում։ Օստինում մինչ օրս էլ մարդիկ հպարտանում են նմանատիպ հաջողությամբ։
2006 թվականին ստացել է Լինք Լարքինի դերը, բրոդվեյյան «Մազերի լաք» մյուզիքլում[10]։ Դա եղել է նրա առաջին բրոդվեյյան դերը, որը նա համարել է իր համար մեծ հաջողություն։
Կատարել է Բոբ Գաուդիոյի դերը առաջին ազգային «Ջերսիից տղաները» շրջագայության ժամանակ։ Շրջագայության ժամանակ նրա վերջին ելույթը կայացել է 2008 թվականի դեկտեմբերի 6-ին Տորոնտոյում, 2009 թվականի հունվարին կրկնել է Գաուդիոյի դերը բրոդվեյյան մյուզիքլի ներկայացումներում[11]։
Կատարել է եկեղեցական ավագ Փրայսի դերը «Մորմոնի գիրքը» մյուզիքլում, որի հեղինակներն են «Հարավային այգի» մյուզիքլի ստեղծողներ Թրեյ Փարքերը և Մեթ Սթոունը և Avenue Q-ի կոմպոզիտոր Ռոբերտ Լոպեսը։ Իր ելույթի համար անվանակարգվել է «Թոնի» մրցանակի որպես մյուզիքլի լավագույն առաջատար դերասան[12]։ Նաև ստացել է «Գրեմմի» մրցանակ երաժշտական թատրոնի լավագույն ալբոմի համար։ Նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 10-ին[13]։
Կատարել է ստրիպտիզ պարողի դեր «Ամուրի կանայք» ֆիլմում[14] և կատարել է Բրայան Քոլինզի գլխավոր դերը «Նոր նորմա» հեռուստասերիալում[15][16]։
Նա նաև կատարել է Էլայջայի կրկնվող դերը «Աղջիկները» հեռուստասերիալում[17]։
Ժամանակավորապես փոխարինել է Ջոնաթան Գրոֆին թագավոր Գեորգ III-ի դերում, որը նա կատարել է Բրոդվեյում 2015 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 29-ը ընկած հատվածում, իսկ այդ ժամանակ Գրոֆը կատարել է ֆիլմի նախօրոք պատրաստված նկարահանումները[18]։
Կատարել է Ուիզեր Բրաունի դերը «Ֆալցետներ» ներկայացման ժամանակ։ Մյուզիքլը անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում[19][20]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենելսը բացահայտ գեյ է[21]։ 18 տարեկան հասակում քամինգ աութ է կատարել իր ընտանիքի առաջ, բայց այդ ժամանակ նրանք արդեն ինքնին հասկացել էինք[22]։ 2011-ից 2016 թվականներին հանդիպել է դերասան Մայք Դոյլի հետ[23][24]։
2019 թվականից հարաբերությունների մեջ է Թաք Ուոթքինսի հետ։ Նրանք ծանոթացել է դրանից մեկ տարի առաջ, երբ կատարել են զույգի դեր «Նվագախմբի մասնակիցները» ներկայացման ժամանակ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Սեքսը մեծ քաղաքում 2 | Sex and the City 2 | հարսանիքի երգիչ |
2012 | Ամուրի կանայք | Bachelorette | Մեննի |
2015 | Ստաժյորը | The Intern | Քեմերոն |
2016 | Ինչո՞ւ նա | Why Him? | Բլեյն Փեդերման |
2018 | Պարզ խնդրանք | A Simple Favor | Դարեն |
2020 | Տղաները խմբում | The Boys in the Band | Լարի |
Ավարտական երեկոն | The Prom | Թրենթ Օլիվեր | |
Կրկնորդուհին | The Stand In | Նիկո |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2012-17 | Աղջիկները | Girls | Էլայջա Քրանց | Կրկնվող դեր (1-3 եթերաշրջաններ)
Գլխավոր դեր (4-6 եթերաշրջաններ) |
2012-13 | Նոր նորմա | The New Normal | Բրայան Քոլինս | Գլխավոր դեր |
2013 | Բիգ Բենք Քոմեդի | Comedy Bang! Bang! | Քուին Աբերնատի | Էպիզոդ՝ «Clark Gregg Wears a Navy Blazer & White Collared Shirt» |
2013-14 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Դարեն | 2 էպիզոդ |
2015 | Glee | Glee | ինքն իրեն (կամեո) | Էպիզոդ՝ «Dreams Come True» |
2015 | Նիքերբոքեր հիվանդանոց | The Knick | Ֆրեյզեր Վինգո | 4 էպիզոդ |
2016 | Նեխած ժամանակներ | Another Period | Բերթամ հարիսոն Ֆասելֆորթ VII | 3 էպիզոդ |
Արբած պատմություն | Drunk History | Ջոն Ռյոբլինգ | Էպիզոդ՝ «Dreams Come True» | |
2017 | Ուիլ և Գրեյս | Will & Grace | Ռեջի | Էպիզոդ՝ «Grandpa Jack» |
2018 | Ռու Փոլի թագավորական մրցարշավերը | RuPaul’s Drag Race | ինքն իրեն (հրավիրված դերասան) | Էպիզոդ՝ «The Unauthorized Rusical»[25] |
2018 | Ռոմանովներ | The Romanoffs | Դեյվիդ Փեթոն | Էպիզոդ՝ "Bright and High Circle" |
2018 | Live from Lincoln Center | Live from Lincoln Center | ինքն իրեն | Էպիզոդ՝ "Andrew Rannells in Concert" (Season 1)[26] |
2019-ներկա | Սև երկուշաբթի | Black Monday | Բլեր Փֆաֆ | 30 էպիզոդ |
2021 | Girls5eva | Girls5eva | Քև | 3 էպիզոդ |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2000-01 | Պոկեմոնի կյանք | Pokémon Live! | Ջեյմս | Բարիտոն / Թենոր |
2005 | Մազերի լաք | Hairspray | Ֆենդեր, լինկ Լարքին | Փոխարինող |
2006 | 60-ականների նախագիծ | The 60’s Project | վարող | Տարածաշրջանային ելույթներ |
2007 | Ջերսի տղաները | Jersey Boys | Բոբ Գաուդիո | ԱՄՆ-ի տարածքում ազգային շրջագայություն[27][28][29] |
2010 | Լիսիստրատա Ջոնս | Lysistrata Jones | Միքելանջելո «Միք» Ջեքսոն | Ծագող դեր |
2011 | Մորմոնի գիրքը | The Book of Mormon | ավագ Քեվին Փրայս | Ծագող դեր |
2014 | Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը | Hedwig and the Angry Inch | Հեդվիգ | Փոխարինող |
2015 | Հեմիլթոն | Hamilton | Գեորգ 3-րդ | Փոխարինող դեր 5 շաբաթ |
2016 | Ֆալցետներ | Falsettos | Ուիզեր Բրաուն | Վերածնունդ Բրոդվեյում |
2018 | Նվագախմբի մասնակիցները | The Boys in the Band | Լարի | Բրոդվեյ[30] |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | «Թոնի» մրցանակաբաշխություն | Մյուզիքլում տղամարդու լավագույն դեր | Մորմոնի գիրքը | Առաջադրված |
«Դրամա Դեսք» մրցանակաբաշխություն | Մյուզիքլի լավագույն դերասան | Առաջադրված | ||
2012 | «Գրեմմի» մրցանակաբաշխություն | Թատերական մյուզիքլի հիման վրա լավագույն ալբոմ | Հաղթանակ | |
2013 | «OFTA» մրցանակաբաշխություն | Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան | Աղջիկներ | Առաջադրված |
«Gold Derby» մրցանակաբաշխություն | Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան | Առաջադրված | ||
«Դորիան» մրցանակաբաշխություն | Ծագող աստղ | Առաջադրված | ||
2014 | «Gold Derby» մրցանակաբաշխություն | Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան | Աղջիկներ | Առաջադրված |
«Հեռուստաքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն | Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան | Առաջադրված | ||
2015 | «Broadway.com» կայքի լսարանի ընտրություն | Սիրված փոխարինում (տղամարդկանց շրջանում) | Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը | Առաջադրված |
2016 | Հեմիլթոն | Առաջադրված | ||
2017 | Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասան | Ֆալցետներ | Հաղթանակ | |
«Թոնի» մրցանակաբաշխություն | Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր | Առաջադրված | ||
2021 | «Հեռուստաքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն | Կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան | Սև երկուշաբթի | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Fischbach, Bob (2011 թ․ մայիսի 1). «He has drive — and now Broadway». Omaha World-Herald. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Taylor, Aisha (2014 թ․ փետրվարի 11). «girl on guy 126: andrew rannells» (audio podcast). girl on guy. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 6,0 6,1 Miller, Bruce R. (2011). «'Nebraska native finds stardom in 'Book of Mormon'». Sioux City Journal. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Rapkin, Mickey (2011 թ․ հունիսի 9). «Q&A: The Book of Mormon's Andrew Rannells». GQ. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Yi, David (2011 թ․ հունիսի 9). «'The Book of Mormon' star Andrew Rannells: college dropout turned actor gets suited up for the Tonys». NY Daily News. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Broadway.com Staff (2008 թ․ դեկտեմբերի 30). «Andrew Rannells Tapped to Play Bob Gaudio in Jersey Boys». Broadway Buzz. Broadway.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Truitt, Brian (2011 թ․ հունիսի 9). «Rannells relishes first Tony nomination». USA Today. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ BWW News Desk. «Andrew Rannells Is New Bob Gaudio In 'JERSEY BOYS' Starting 1/13». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Tietjen, Alexa (2017 թ․ հունիսի 11). «Andrew Rannells on Coming Full Circle at the 2017 Tony Awards». WWD. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Hetrick, Adam (2012 թ․ հունիսի 6). «'Two By Two': Josh Gad and Andrew Rannells Will Be Succeeded By Jared Gertner and Nic Rouleau in Book of Mormon». Playbill. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Gans, Andrew (2012 թ․ օգոստոսի 10). «Book of Mormon's Andrew Rannells Takes It Off in "Bachelorette" Film; Comedy Available on VOD Aug. 10». Playbill. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Goldberg, Lesley (2012 թ․ փետրվարի 22). «'The Hangover Star Joins NBC's Ryan Murphy Comedy». The Hollywood Reporter. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Miller, Bruce (2012 թ․ նոյեմբերի 24). «Andrew Rannells sends up boss in 'New Normal'». Sioux City Journal. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Lynch, Matthew (2011 թ․ ապրիլի 28). «Andrew Rannells: Keeping the Faith». Women's Wear Daily. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Webber, Imogen Lloyd (2015 թ․ հոկտեմբերի 8). «Tony Nominee Andrew Rannells Will Step In for Jonathan Groff in Hamilton on Broadway». Broadway.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Gans, Andrew (2016 թ․ հոկտեմբերի 27). «Falsettos Revival, Starring Christian Borle, Stephanie J. Block, Andrew Rannells, Opens». Playbill.
- ↑ Hetrick, Adam (2016 թ․ դեկտեմբերի 29). «13 Shows Close as Broadway Gears Up for a Packed Spring». Playbill.
- ↑ Siegel, Miranda (29 мая 2012). «Andrew Rannells on His Girls Character, Slapping Marnie, and His New Ryan Murphy Show». Vulture (անգլերեն).
- ↑ Martin, Denise (29 января 2013). «Andrew Rannells: The Boy Scout With the Dirty Mouth». Vulture (անգլերեն).
- ↑ «Andrew Rannells & Boyfriend Mike Doyle Celebrate HBO's 'Suited' Premiere!». Just Jared. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Conversations on Broadway: Andrew Rannells». SAG-AFTRA Foundation. 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Rudolph, Christopher (2018 թ․ մարտի 8). «Shania Twain, "Broad City" Stars And More Join The Judges' Panel On "Drag Race" Season 10». www.newnownext.com.
- ↑ «Andrew Rannells in Concert». Live from Lincoln Center: Stars in Concert. Season 1. 2018. PBS. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ Aradi, Cathi (2008 թ․ մարտի 3). «JBB EXCLUSIVE: Interview With Andrew Rannells!». jerseyboysblog.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Hernandez, Ernio (2007 թ․ նոյեմբերի 8). «Jersey Boys Cast Announced for San Francisco Return». Playbill. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Gans, Andrew (2008 թ․ հոկտեմբերի 20). «Jersey Boys Extends Toronto Run Through February 2009; New Canadian Cast Expected». Playbill. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Clement, Olivia (2017 թ․ դեկտեմբերի 15). «The Leftovers Charlie Carver Joins Matt Bomer, Andrew Rannells, and More for Broadway's The Boys in the Band». Playbill. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ռենելս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օմահա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Երեխա դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- ԼԳԲՏ անձինք