Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Էմիլի Ռատակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Ռատակովսկի
անգլ.՝ Emily O'Hara Ratajkowski
Ծնվել էհունիսի 7, 1991(1991-06-07) (33 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Dieguito Academy?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրՖորդ Մոդելս
Կայքemrata.com
 Emily Ratajkowski Վիքիպահեստում

Էմիլի Օ’Հարա Ռատակովսկի (Ռատակոուսկի)[2] (անգլ.՝ Emily O'Hara Ratajkowski[3], հունիսի 7, 1991(1991-06-07), Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), հայտնի է նաև որպես Էմրատա (անգլ.՝ Emrata)), ամերիկացի մոդել և դերասանուհի։ Լայնորեն հայտնի է դարձել Ռոբին Թիքի «Blurred Lines» երգի տեսահոլովակում հանդես գալուց հետո։

Էմիլի Ռատակովսկին ծնվել է 1991 թվականի հունիսի 7-ին Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում։ Ծնողները՝ Քաթլին Բալգլին (անգլ.՝ Kathleen Balgley) և Ջոն Դեյվիդ «Ջեյ Դի» Ռատակովսկին (Ռատակոուսկի) (անգլ.՝ John David «J.D.» Ratajkowski), ամերիկացի են։ Մայրը Ֆուլբրայթի ծրագրի շրջանակներում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ և ծանոթացել նկարչի հետ, ումից սովորել է նկարչություն Սան Դիեգոյի Ակադեմիայում։ Դստեր՝ Էմիլիի լույս աշխարհ գալու ժամանակ մայրը 39 տարեկան էր, իսկ հայրը՝ 45: Նրանք ամուսնացած չեն եղել, Էմիլին նրանց միակ երեխան է։ Էմիլին մորը բնութագրել է որպես «ֆեմինիստ և ինտելեկտուալ»։

Ընտանիքն ապրել է Արևմտյան Քենսինգթոնում և Բլումսբերիում։ Երբ Էմիլին 5 տարեկան էր, նրանք տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Կալիֆոռնիայի շրջանի Սան Դիեգո քաղաքում։ Աղջկա մանկությունը հիմնականում անցել է հարևան Էնսինիթաս քաղաքում՝ օվկիանոսի մոտ գտնվող փոքրիկ տանը։ Մանուկ հասակում Էմիլին եղել է Եվրոպայի տարբեր վայրերում, երկար ժամանակ ապրել է Իռլանդիայի Բանթրի քաղաքում և Իսպանիայի Մալյորկա կղզում։ Հետագայում՝ մինչև լիարժեք զբաղվածությամբ մոդել աշխատելը, նա տևական ժամանակ ամեն ամառ ապրել է Իռլանդիայում։

14 տարեկանում Էմիլին պայմանագիր է կնքել «Ford Models» մոդելային գործակալության հետ։ Նա համատեղել է ուսումը (Սան Դիեգո) մոդելի աշխատանքի հետ (Լոս Անջելես)։ Դպրոցից հետո Էմիլին ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, որտեղ մեկ տարի ուսումնասիրել է կերպարվեստ, որից հետո որոշել ամբողջովին նվիրվել մոդելային գործունեությանը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ford Models»-ի հետ պայմանագրի ավարտից հետո Էմիլի Ռատակովսկին աշխատել է «Forever 21» և «Nordstom» հագուստի ապրանքանիշների հետ, բայց որպես մոդել հայտնի է դարձել լուսանկարիչ Թոնի Դյուրանի հետ մի քանի ֆոտոշարքի նկարահանումներից հետո[5]։ 2009-2010 թվականներին Էմիլին նկարահանվել է «Nickelodeon» հեռուստաալիքի «iCarly» սերիալում[6]՝ կատարելով Թաշիի դերը։

2012 թվականի օգոստոսին Սառա Ջին Անդերվուդի հետ միասին նկարահանվել է «Carl's Jr.» արագ սննդի ցանցի գովազդում։ 2013 թվականին նկարահանվել է Ռոբին Թիքի «Blurred Lines» և Maroon 5 խմբի «Love Somebody» տեսահոլովակներում[7]։ «Blurred Lines»-ում նկարահանումը նրան մեծ ճանաչում բերեց։ YouTube պորտալը ի սկզբանե արգելել էր տեսահոլովակի բաց տարբերակի ցուցադրությունը, սակայն հետո վերադարձրեց այն[8]։

Դրանից հետո Ռատակովսկին սկսեց ավելի շատ նկարահանվել և մերկ հայտնվեց «treats!» ամսագրի շապիկին, որը նա կապում է աղմուկ հանած երկու տեսահոլովակի նկարահանումների հետ[8][9]։ Էմիլին աշխատել է լուսանկարիչ Թոնի Քելլիի հետ, որը լուսանկարել է նրան «GQ» ամսագրի թուրքական տարբերակի շապիկի համար[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 23-ին՝ մի քանի շաբաթվա շփումից հետո, Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է դերասան և պրոդյուսեր Սեբաստիան Բեար-ՄաքՔլարդի հետ[11][12][13]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
2005 «Տարի և օր»
2014 «Կորածը» Էնդի գլխավոր հերոսի՝ Նիքի սիրուհին
2015 «Միջավայր» կամեո
2015 «Րոպեում սրտի 128 զարկ» Սոֆի
2018 «Ծովագնացություն»
2018 «Ես ինձ գեղեցիկ եմ զգում» Մելլորի
2018 «Սուտ և գողություն»
2018 «Անտեսանելին» Վերոնիկա
2018 «Բարի գալուստ տուն»
Տարի Անվանում Դեր
2009-2010 «iCarly» Թաշա
2015 «Զինադրվագներ մահից առաջ»
2016 «Պարզից էլ պարզ» Էլիսոն Լիզովսկա

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Կատարող Անվանում
2013 Maroon 5 «Love Somebody»
2013 Ռոբին Թիք «Blurred Lines»
2016 Դիմա Բիլան «Неделимые»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.nowmagazine.co.uk/gallery/celebrity-news/36421/1/0/top-10-sexy-emily-ratajkowski-pictures-robin-thicke-s-blurred-lines-model-is-topless-and-naked/1
  2. «10 Things You Don't Know About 'Blurred Lines' Model Emily Ratajkowski». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  3. https://www.allure.com/story/gone-girl-emily-ratajkowski
  4. «Twitter / realemrata: 21 at last!». Twitter.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Who's that girl?». Dailymail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  6. IMDb.com profile
  7. «Robin Thicke - Blurred Lines ft. T.I., Pharrell». YouTube. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  8. 8,0 8,1 Ayers, Mike (2013 թ․ հուլիսի 22). «Q&A: Emily Ratajkowski on 'Blurred Lines' and Her Song of the Summer». Esquire.
  9. «Issue 3». Treats! Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Fotoğraf | GQ'nun doğum günü sürprizi: Emily Ratajkowski». GQ. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  11. «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  12. «[[:Կաղապար:Metadata.og.title]]». www.glamour.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  13. «HELLO! Russia». ru.hellomagazine.com. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Ռատակովսկի» հոդվածին։