Էլեկտրոփոփ
Էլեկտրոփոփ անգլ.՝ Electropop | |
---|---|
Ոճային հիմքեր | |
Մշակութային հիմքեր | Վաղ 1980-ական թվականներ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Արևմտյան Գերմանիա |
Ծագման ժամանակ | 1978 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Հատուկ գործիքներ |
|
Բխող ժանրեր | |
Տես նաև | |
Էլեկտրոփոփ (անգլ.՝ Electropop), երաժշտական ժանր, որը միավորում է էլեկտրոնային և փոփ ժանրերի տարրերը։ Որպես կանոն, այն նկարագրվում է որպես սինթի փոփի տարբերակ՝ մեծ շեշտադրմամբ իր էլեկտրոնային հնչեղության վրա։ Այս ժանրը սկսել է ժողովրդականություն վայելել 2000-ական թվականներից ի վեր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ 1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականների ընթացքում այնպիսի բրիտանացի արտիստներ, ինչպիսիք են Գարի Նյումանը, The Human League-ը, Soft Cell-ը, Ջոն Ֆոքսը և Visage-ը, օգնել են նոր սինթի փոփ ոճի զարգացմանը, որն ավելի շատ հենվում էր էլեկտրոնային երաժշտության վրա և ընդգծում էր սինթեզատորների հիմնական օգտագործումը[4], այն ժամանակ, երբ էլեկտրո ոճը առավել զարգացվել է Afrika Bambaataa-յի կողմից, ով գտնվում էր Yellow Magic Orchestra-յի և Kraftwerk-ի ազդեցության տակ, և ինքն էլ, իր հերթին, ազդել է Մադոննայի 1980-ական թվականների փոփ երաժշտական ոճի վրա[5]։
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին ԶԼՄ-ներում ի հայտ են եկել հոդվածներ, որոնք հռչակում էին տարբեր էլեկտրոփոփ աստղերի նոր դարաշրջանը, և, իրոք, նկատվում էր մի շարք էլեկտրոփոփ արտիստների ժողովրդականության աճ։ 130 երաժշտական փորձագետների հարցման ընթացքում, որն անցկացվել Է BBC-ի համար 2009 թվականին, լավագույն տասնհինգ կատարողներից 10-ը պատկանում էին էլեկտրոփոփ ժանրին[6]։ Լեդի Գագան խոշոր առևտրային հաջողություն է ունեցել իր 2008 թվականի «The Fame» ալբոմի շնորհիվ։ Երաժշտության հեղինակ Սայմոն Ռեյնոլդսը նշում է, որ «Այն ամենը, ինչ կապված էր Գագայի հետ, եկել է էլեկտրոքլեշից, բացառությամբ երաժշտության, որը 1980-ական թվականներից չէր»[7]։ Կորեական փոփ երաժշտական բեմում նույնպես տիրում է էլեկտրոփոփ ժանրը, հատկապես բոյ բենդերի և այնպիսի գըրլ բենդերի ստեղծագործության մեջ, ինչպիսիք են Super Junior, SHINee, f(x) և Girls' Generation խմբերը[8]։
Երգիչ Մայքլ Անգելակոսը Passion Pit-ից ասել է 2009 թվականի հարցազրույցում, որ էլեկտրոփոփ նվագելն իր մտադրությունը չէր, սակայն հանրակացարանում ապրելու սահմանափակումները դարձրել են այդ ժանրը ավելի մատչելի»[9]։
2009 թվականին Ջեյմս Օլդհեմը՝ A&M Records-ի արտիստների և ռեպերտուարի նախագահն ասել է, որ «Բոլոր A&R բաժիններն ասում էին մենեջերներին և իրավաբաններին․ 'Մի տվեք մեզ այլ երաժշտական խմբերի, քանի որ մենք չենք ուզում պայմանագիր կնքել նրանց հետ, նրանք չեն ուզում ձայնագրություններ վաճառել'։ Այն ամենը, ինչին մեզ միացրել են, էլեկտրոնային բնույթ է կրում»[10][11]։
Ըստ Քենեթ Ուոմաքի, երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշը «ամրապնդել է էլեկտրոփոփի իշխող թագուհու տիտղոսը» իր «When We All Fall Asleep, Where Do We Go?» քննադատական և առևտրային հիթ ալբոմով[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Jones, 2006, էջ 107
- ↑ Jon Pareles (2010 թ․ մարտի 21). «Spilling Beyond a Festival's Main Courses». The New York Times.
- ↑ «Spilling Beyond a Festival's Main Courses». The New York Times. 2010 թ․ մարտի 22 – via New York Times.
- ↑ Reynolds, 2005, էջեր 296-308
- ↑ David Toop (1996 թ․ մարտ), «A-Z Of Electro», The Wire, no. 145, Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին
- ↑ UK gaga for electro-pop, guitar bands fight back Արխիվացված 2009-07-23 Wayback Machine, The Kuwait Times, January 28, 2009
- ↑ The 1980s revival that lasted an entire decade by Simon Reynolds for The Guardian 22 January 2010
- ↑ Mullins, Michelle (2012 թ․ հունվարի 15). «K-pop splashes into the west». The Purdue University Calumet Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Interview: Michael Angelakos of Passion Pit Boston Phoenix October 1, 2009».
- ↑ «Gaga for girl power». smh.com.au.
- ↑ Neil McCormick (2009 թ․ օգոստոսի 5). «La Roux, Lady Gaga, Mika, Little Boots: the 80s are back». Telegraph.co.uk.
- ↑ Womack, Kenneth (2019 թ․ մայիսի 10). «Billie Eilish is the new pop intelligentsia». Salon. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
Մատենագրություն
- Ջոնս, Հոլին (2006). Երաժշտական նախագծեր Propellerhead Reason-ի հետ․ Գրուվեր, բիթեր և ոճ. PC Publishing. ISBN 978-1-870775-14-4.