Զանգակ (նվագարան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակ (այլ կիրառումներ)
Զանգակ | |
---|---|
Որակավորում | mallet percussion instrument? և metallophone? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 111.212 |
Զանգակը հարվածային երաժշտական գործիք է[1]։ Այն պատկանում է հարվածային գործիքների իդիոֆոնների ընտանիքին։ Տեսքով շատ նման է քսիլոֆոնին, սակայն դրանից տարբերվում է իր մետաղական ստեղներով։
Կազմված է խրոմատիկ կերպով դասավորված մետաղյա թիթեղներից (ինչպես դաշնամուրը) և նվագվում է փայտյա կամ կաուչուկե փայտիկներով։ Այսպիսով, զանգանվագը նմանվում է քսիլոֆոնին, սակայն քսիլոֆոնը կազմված է փայտյա թիթեղներից։ Այսուամենայնիվ, զանգականվագը ավելի փոքր է և ունի ավելի բարձր ձայնաստիճան։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգակի ստեղծման ստույգ թվականը հայտնի չէ, բայց համարվում է, որ այն ստեղծվել է 1763-ին Պիեռ-Ժոսեֆ Լըբլանի կողմից։ Զանգակը կարող է լինել տարբեր չափերի։ Այն կազմված է խրոմատիկ հերթականությամբ դասավորված մետաղյա բարակ թիթեղներից։ Դասավորությունը նման է դաշնամուրի դասավորությանը։ Հիմնականում զանգակները ունեն 3 օկտավա։ Զանգակը նվագում են հատուկ փայտիկներով՝ փայտե կամ կաուչուկե։ Այն ունի շատ լայն օգտագործում։
Զանգակը շատ հաճախ հանդիպում է սիմֆոնիկ նվագախմբում և երաժշտությանը տալիս շատ հետաքրքիր և թևավոր տեմբր։ Առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է Վոլֆգանգ Մոցարտն իր «Կախարդական սրինգը» օպերայում։ Զանգակը հիմնականում հանդիպում է մեծ նվագախմբերում, որտեղ կարելի է հանդիպել շատ հարվածային գործիքների։ Սիմֆոնիկ նվագախմբում զանգակը դնում են հատուկ հենակների վրա։ Բացի դասական երաժշտությունից, զանգակը կարող է նաև հանդիպել ֆոլկլորային երաժշտությունում, ինչպես նաև տարբեր ազգերի տոնակատարություններում։ Զանգակը լայն օգտագործում ունի նաև ռոք երաժշտությունում։
Տոնակատարությունների ժամանակ զանգակը հատուկ կախիչներով ամրացնում են նվագողին, որպեսզի վերջինս կարողանա այն նվագել քայլելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nayiri.com». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 655)։ |