Եղնիկը (վիպակ)
Արտաքին տեսք
Եղնիկը անգլ.՝ The Yearling | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | young adult fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Մարջորի Քինան Ռոլինգս |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Ֆլորիդա |
Հրատարակչություն | Charles Scribner's Sons |
Հրատարակվել է | 1938 |
«Եղնիկը» (անգլ.՝ The Yearling), ամերիկացի գրող Մարջորի Ռոուլինգսի պատանեկան (անգլ.՝ young-adult fiction) վիպակը, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «գեղարվեստական գրքի համար» (անգլ.՝ Pulitzer Prize for Fiction, 1939)[1]: 1938 թվականին ԱՄՆ-ում ամենաշատ վաճառված գիրքը[2]։ Վիպակը հաճախ ներառվում է ԱՄՆ-ում դեռահասների պարտադիր ընթերցանության ծրագրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]12-ամյա Ջոդին անտառում գտնում է փոքրիկ որբացած եղնիկի։ Նրանք դառնում են լավագույն ընկերներ, բայց մեկ տարի անց նրանք ստիպված են բաժանվել. եղնիկը դարձել է չափահաս անտառային կենդանի և չի կարող հետագայում ապրել մարդկանց հետ…
Հիմնական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոդի Բաքսթեր - տասներկուամյա տղա
- Էզրա «Փենի» Բաքսթեր - Ջոդիի հայրը
- Օրի Բաքսթեր - Ջոդիի մայրը
- Ֆլագ - եղջերու, որին պահում է Ջոդին
- Ֆորեստներներ (Բաք, Արկ, Լեմ, Գեբի, Փեք և այլն) — Բաքսթերների ընտանիքի հարևաններ
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941 - էկրանավորման առաջին փորձը։ Տարբեր խնդիրների պատճառով նկարահանումները չեղյալ են հայտարարվել, իզուր ծախսվել են յոթ ամիս և կես միլիոն դոլար[3]։
- 1946 - «Եղնիկ» գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Կլարենս Բրաուն, գլխավոր դերերում՝ Կլոդ Ջարման, Գրեգորի Պեք և Ջեյն Ուայման։ Ստացել է երկու «Օսկար» և մեկ «Ոսկե գլոբուս»։
- 1965 - Բրոդվեյի մյուզիքլ, երաժշտությունը՝ Մայքլ Լեոնարդի, բանաստեղծությունները և սցենարը՝ Հերբերտ Մարտինի, պրոդյուսեր և սցենարիստ՝ Լոր Նոտո, դերերում՝ Դեվիդ Ուեյն և Դոլորես Ուիլսոն։
- 1983 - «Kojika Monogatari» ճապոնական անիմացիոն տարբերակ։
- 1994 - հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Ռոդ Հարդի (գլխավոր դերերում՝ Պիտեր Շտրաուս և Ջին Սմարթ)[4]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիպակի խմբագիրը՝ Մաքսվել Պերկինսը (անգլ.՝ Maxwell Perkins), աշխատել է Էռնեստ Հեմինգուեյի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի և այլ հայտնի գրողների հետ[5]։
- Վիպակի հրապարակումից և ֆիլմի թողարկումից հետո Juniper Prairie Wilderness (Օկալա ազգային անտառ, Ֆլորիդա) արգելանոցային գոտում հայտնվել է «Եղնիկի արահետը» (անգլ.՝ The Yearling Trail), որտեղով զբոսնելով կարելի է նայել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել վիպակի և ֆիլմի գործողությունները[6]։
- ԽՍՀՄ-ում գիրքը հրատարակվել է «Հասակակիցներ» վերնագրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лауреаты Пулитцеровской премии 1939 года на сайте pulitzer.org
- ↑ См. Список бестселлеров США 1938 года по версии անգլ.՝ Publishers Weekly
- ↑ «Оленёнок» (1946) на IMDB — trivia
- ↑ «Оленёнок» (1994) на IMDB
- ↑ «Оленёнок» и другие повести Марджори Роулингс: истории создания и публикации Արխիվացված 2012-11-07 Wayback Machine на сайте recess.ufl.edu
- ↑ «Тропа Оленёнка» на сайте floridahikes.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիպակի տեքստը (անգլ.) gutenberg.net.au կայքում
- Վիպակի վերլուծությունն ու գրախոսականները goodreads.com կայքում
- Վիպակի տարբեր հրատարակություններ library.sc.edu կայքում
- On Location: The Central Florida Of «The Yearling» npr.org կայքում
- Վիպակի համառոտ բովանդակությունը, ստուգողական հարցեր penguinreaders.com կայքում
- Վիպակի համառոտ բովանդակությունը, ստուգողական հարցեր glencoe.com կայքում
|