Դևիդ Ջենսեն
Դևիդ Ջենսեն անգլ.՝ David Janssen | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1931[1] |
Ծննդավայր | Naponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ կամ Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 13, 1980[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դրամատուրգ |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Harold Edward Meyer?, մայր՝ Berniece Janssen? |
Ամուսին(ներ) | Dani Crayne? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դևիդ Ջենսեն (անգլ.՝ David Janssen, մարտի 27, 1931[1], Naponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ և Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 13, 1980[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Ճանաչման է արժանացել «Փախստական» սերիալում դոկտոր Քիմբլի դերի շնորհիվ, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստատեսությամբ 1963-1967 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Հարոլդ Մեյերը ծնվել է 1931 թվականի մարտի 27-ին Նեբրասկա նահանգի Նապոն քաղաքում, բանկիր Հարոլդ Էդվարդ Մեյերի (1906 թվականի մայիսի 12-ին - 1990 թվականի նոյեմբերի 4-ին) իռլանդա-հրեական ընտանիքում[2]։
1935 թվականին ծնողների բաժանվելուց հետո Դևիդը և նրա մայրը տեղափոխվել են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)։ Հինգ տարի անց նրա մայրն ամուսնացել է Յուջին Յանսենի հետ (1918 թվականի փետրվարի 18 - 1996 թվականի մարտի 30)։ Դերասանը խորթ հոր անունն օգտագործել է որպես կեղծանուն, երբ սկսել է իր կարիերան շոու բիզնեսում։
Ջենսենը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսնությունը եղել է դիզայներ և ինտերիերի ձևավորող Էլլի Գրեմի հետ, ում հետ ամուսնացել է Լաս Վեգասում 1958 թվականի օգոստոսի 25-ին[3]։ Նրանք բաժանվեցին 1968 թվականին[4]։ 1975 թվականին նա ամուսնացել է դերասանուհի և մոդել Դենի Քրեյնի հետ (ծնվ․՝ 1934 թվականին)։ Ամուսնությունը տևել է մինչև Դևիդի մահը 1980 թվականի փետրվարին սրտի կաթվածից[5]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենսենը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1966)։ Դրանից բացի նա երկու անգամ առաջադրվել է այդ մրցանակի 1961 և 1965 թվականներին[6][7]։ Դերասանը նաև ունի «Էմմիի» երեք անվանակարգ (1964, 1966, 1967)։
1995 թվականին TV Guide-ը Ջենսենին դասել է բոլոր ժամանակների լավագույն 50 աստղերի շարքում՝ 36 համարի ներքո[8]։
Հեռուստատեսային արդյունաբերության ոլորտում ունեցած ներդրման համար Դևիդ Ջենսենն ստացել է աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Eder, Shirley (1980 թ․ փետրվարի 20). «'Angels' Will Be Back – Without Shelly Hack». The Evening Independent. էջ 12-B.
- ↑ «Private Eye Caught». The Miami News. 1958 թ․ օգոստոսի 25. էջ 3A.(չաշխատող հղում)
- ↑ Arar, Yardena (1980 թ․ փետրվարի 14). «Actor David Janssen Dies of Heart Attack at Age 38». Sarasota Herald-Tribune. էջ 3-A.
- ↑ Gliatto, Tom (1993 թ․ սեպտեմբերի 13). «The First Fugitive». people.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Goldenglobes.com. Winners & nominees: David Janssen
- ↑ IMDb 1961 Golden Globe Awards
- ↑ «TV Guide's 50 Greatest TV Stars of All Time [1996]». Am I annoying.
- ↑ «David Janssen» (անգլերեն). latimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ջենսեն» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1980 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի