Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Դմիտրի Կաբալևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Կաբալևսկի
Բնօրինակ անունռուս.՝ Дмитрий Борисович Кабалевский
Ծնվել էդեկտեմբերի 17 (30), 1904[1][2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Երկիր Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 14, 1987(1987-02-14)[1][2] (82 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն, կամերային երաժշտություն[5], բեմական երաժշտություն[6] և 20-րդ դարի դասական երաժշտություն
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԳԴՀ Արվեստների ակադեմիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Ստալինյան մրցանակ և Մ.Ի. Գլինկայի անվան ԽՍՀՄ պետական մրցանակ
Կայքkabalevsky.ru
 Dmitry Kabalevsky Վիքիպահեստում

Դմիտրի Բորիսովիչ Կաբալևսկի (ռուս.՝ Дмитрий Борисович, Кабалевский, դեկտեմբերի 17 (30), 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 14, 1987(1987-02-14)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)։ Արվեստագիտության դոկտոր (1965), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1971 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1930 թվականին՝ դաշնամուրի բաժինները, 1939 թվականից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1952 թվականից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար է։

Գրել է օպերաներ («Կոլա Բրյունոն», 1937, 2-րդ խմբ.՝ 1968, լենինյան մրցանակ, 1972, «Տարասի ընտանիքը», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951, «Կրակի մեջ», 1943, «Նիկիտա Վերշինին», 1955, «Քույրեր», 1969), 4 սիմֆոնիա (1932, 1933, 1934, 1956), կոնցերտներ, սյուիտներ, կանտատներ, «Ռեքվիեմ» մենակատարների, 2 երգչախմբի և նվագախմբի համար (Ռ. Ռոժդեստվենսկու խոսքերով, 1963, Գլինկայի անվ. ՌՍՖՍՀ պետ. մրցանակ, 1966), 2 լարային կվարտետ (№2, 1945, ԽՍՀՄ պետ. մրցանակ, 1946), դաշնամուրային պրելյուդներ, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 148
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կաբալևսկի» հոդվածին։