Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Դիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիդի
պորտ.՝ Didi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վալդիր Պերեյրա
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը ԲրազիլիաԲրազիլիա
Մականուն Եթովպական արքայազն,Պարոն ֆուտբոլ, Սև արքայազն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1928(1928-10-08)[1] կամ հոկտեմբերի 8, 1929(1929-10-08)[2][3]
Ծննդավայր Կամպուս դուս Գոյտակազիս
Մահվան ամսաթիվ 12 մայիս, 2001
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո
Հասակ 174 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1944 ԲրազիլիաՍան Կրոստովան
1945 ԲրազիլիաԻնդուստրալ (Ռիո դե Ժանեյրո)
1945 ԲրազիլիաՌիո Բրանկո
1945-1946 ԲրազիլիաԳոյտակաս
1946 ԲրազիլիաԱմերիկանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1946 ԲրազիլիաԱմերիկանո
1946-1947 ԲրազիլիաԼենսոէնսե
1947-1949 ԲրազիլիաՄադուրեյրա 32 (8)
1949-1956 ԲրազիլիաՖլումինենսե 287 (94)
1956-1959 ԲրազիլիաԲոտաֆոգո 64 (40)
1959-1960 ԻսպանիաՌեալ Մադրիդ 19 (6)
1960-1962 ԲրազիլիաԲոտաֆոգո 44 (19)
1962-1963 ՉիլիՍպորտինգ Քրիստալ
1964 ԲրազիլիաԲոտաֆոգո 11 (1)
1964 ԲրազիլիաՍան Պաուլու
1964-1965 ԲրազիլիաԲոտաֆոգո
1965-1966 ՄեքսիկաՎերակրուս 29 (4)
1966 ԲրազիլիաՍան Պաուլու 4 (0)
Ազգային հավաքական
1952-1962 ԲրազիլիաԲրազիլիա 74 (21)
Մարզչական կարիերա
1962-1963 ՉիլիՍպորտինգ Քրիստալ
1964 ԲրազիլիաԲոտաֆոգո
1965-1966 ՄեքսիկաՎերակրուս
1966 ԲրազիլիաՍան Պաուլու
1967-1968 ՉիլիՍպորտինգ Քրիստալ
1969-1970 ՊերուՊերու
1969-1970 ՊերուՌիվեր Փլեյթ
1972-1975 ԹուրքիաՖեներբահչե
1975 ԲրազիլիաՖլումինենսե
1977 ԲրազիլիաԿրուզեյրո
1977-1981 Սաուդյան ԱրաբիաԱլ Ահլի
1981 ԲրազիլիաԲոտաֆոգո
1982 ԲրազիլիաԿրուզեյրո
1985 ԲրազիլիաՖորտալեզա
1986 ԲրազիլիաՍան Պաուլու
1986 ՊերուԱլյանսա Լիմա
1989-1990 ԲրազիլիաԲանգու
? Սաուդյան ԱրաբիաՇեբբադ
? ՔուվեյթՔուվեյթ Սպորտինգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վալդիր Պերեյրա (բրազ.-պորտ.՝ Valdir (Waldyr) Pereira, հոկտեմբերի 8, 1928(1928-10-08)[1] կամ հոկտեմբերի 8, 1929(1929-10-08)[2][3], Campos dos Goytacazes, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] - մայիսի 12, 2001(2001-05-12), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), առավել հայտնի է Դիդի անունով (բրազ.-պորտ.՝ Didi), բրազիլացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 74 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ[6]։ Աշխարհի կրկնակի չեմպիոն է (1958, 1962), «Չոր տերև» (Folha Seca) անվանմամբ հարվածի հեղինակը։ Հեղինակել է «Մարականա» մարզադաշտի պատմության առաջին գոլը` 1950 թվականի հունիսի 15-ին` Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլու նահանգների հավաքականների միջև խաղի ժամանակ. հանդիպումը ավարտվել է 3:1 հաշվով` Սան Պաուլուի հաղթանակով[7]։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դիդին աշխատել է որպես մարզիչ։

2000 թվականին, մահից 1 տարի առաջ, ներառվել է ՖԻՖԱ-ի Փառքի Սրահում[8], նույն տարում արժանացել է հուշատախտակի Մարականա մարզադաշտի դարպասների վրա[9]։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հետազոտությունում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ World Soccer թերթի վարկածով 39-րդ տեղն է զբաղեցնում 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 29-րդ հորիզոնականում է Guerin Sportivo թերթի վարկածով[10]։ 13-րդ տեղն է զբաղեցում ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում` Placar թերթի վարկածով[11]։

Ես ոչինչ եմ Դիդիի համեմատ։ Ես երբեք չեմ լինի ինչ-որ կերպ ավելի լավը, քան նա։ Նա իմ իդեալն է, նա տղա է, որին ես նայում եմ ներքևից վերև։ Ամենաառաջին նկարները, որը ես գնել եմ, եղել են հենց նրա պատկերով
- Պելե

Դիդին ծնվել է Կամպուս դուս Գոյտակազիսի Ակիբադան փողոցում[12]`«Գոյտակազ» ակումբի ֆուտբոլիստ Արթուր Օսկարի[13], ով իր տղայի ապագան կապում էր ֆուտբոլի հետ[13], և նրա կնոջ` Մարիայի ընտանիքում[12]։ 14 տարեկանում Դիդին լուրջ հիվանդացավ`աջ ծնկի բորբոքման հետևանքով[9], ինչը գոյացել էր «Պելադու» ակումբի դեմ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքի արդյունքում. նրա ոտքը կարող էին անդամահատել, բայց Դիդին շուտով ապաքինվեց` մի քանի ամիս հաշմանդամի սայլակին անցկացնելուց հետո[9] և վերսկսեց ֆուտբոլիստի կարիերան[13]։ Նրա ապաքինման գործում մեծ ներդրում ունեցավ նաև տատը` Կրեոզոլինան, ով բուժման ողջ ընթացքում նրա կողքին էր, և մշակում էր նրա ոտքը ժողովրդական միջոցներով` ոչխարի երիկամից պատրաստված թուրմով[12]։

Ապաքինվելուց հետո Դիդին սկսեց խաղալ Լապա մարզի սիրողական թիմի կազմում, որը հովանավորվում էր տեղի տեքստիլ գործարանի կողմից[12]։ Հետո նա տեղափոխվեց «Սան Քրիստովան» ակումբի պատանեկան կազմ, ապա «Լենսոէնսե»[12]։ Դրանից հետո նա պայմանագիր ստորագրեց «Ռիո Բրանկո» ակումբի հետ, որտեղից տեղափոխվեց մեկ այլ տեղի ակումբ` «Ամերիկանո»[12]։ Ապա նա տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրոյի «Մադուրեյրա» ակումբ, որտեղ սկզբնական շրջանում ելույթ ունեցավ պատանեկան կազմում, իսկ հետո ներառվեց հիմնական կազմի մեջ, որտեղ հիանալի կերպով անցկացրեց 1948 թվականի նահանգի առաջնությունը[12]։

Դիդին ելույթ է ունեցել բազմաթիվ ակումբներում, նրա կարիերայի առավել հաջող շրջանը սկսվել է Ֆլումինենսե ակումբում, ուր նա տեղափոխվեց 1949 թվականի վերջին 500 հզ կրուզեյրոյի դիմաց[12]։ «Ֆլուի» կազմում Դիդին 1949-ից 1956 թվականները անցկացրեց 298 հանդիպում` դառնալով 91 գոլի հեղինակ։ Այդ ժամանակահատվածում լրագրող Նելսոն Ռոդրիգեսը Դիդիին անվանեց Եթովպիական արքայազն` այն բանի համար, որ Դիդին միշտ կրում էր խիստ դասական կոստյում և փողկապ[7]։ Հենց «Ֆլուի» կազմում խաղերից մեկի ընթացքում Դիդին հորինեց իր հայտնի «folha seca» («չոր տերև»)[14][15] հարվածը, որը նա հեղինակեց 1956 թվականին «Ամերիկայի» դարպասը[12]. 1958 թվականին Վալդիրը դարձավ «Մարականա» մարզադաշտի պատմության առաջին գոլի հեղինակը` ելույթ ունենալով Ռիո նահանգի հավաքականի կազմում` Սան Պաուլուի հավաքականի դեմ պայքարում(3:1)[12][16]։ Դիդին հեռացավ թիմից նախապաշարմունքների պատճառով, որոնք տիրում էին բրազիլական ֆուտբոլում` սևամորթ ֆուտբոլիստների նկատմամբ[17][18]։ Վալդիրի վերջին հանդիպումը «Ֆլուի» կազմում եղավ 1956 թվականի փետրվարի 5-ին «Վասկո դա Գամայի» դեմ, որն ավարտվեց 3:1 հաշվով` «Ֆլուի» հաղթանակով։ Ընդամենը «Ֆլուի» կազմում նա անցկացրեց 287 խաղ` դառնալով 94 գոլի հեղինակ[19]։

Հեռանալով «Ֆլումինենսեից»` Դիդին 1956 թվականի ապրիլի 23-ին տեղափոխվեց «Բոտաֆոգա»[12]. վերջինիս համար նրա տրանսֆերը արժեցավ 1,850 միլիոն կրուզեյրո, ինչն այդ ժամանակ ռեկորդային էր բրազիլական ֆուտբոլի համար։ Այդ գումարը կուտակել էին ամբողջ ակումբով` վերցնելով բազմաթիվ վարկեր, ինչպես նաև ներդնելով ակումբի ղեկավարության անձնական միջոցներից[20]։ Ակումբի կազմում նա իր նորամուտը նշեց 1956 թվականի մարտի 11-ին «Ամերիկանո» ակումբի հետ դիմակայության ժամանակ, որն ավարտվեց Բոտաֆոգոյի հաղթանակով` 3:1 հաշվով (Դիդին հեղինակեց երկրորդ գոլը)[13]։ Ակումբը այդ տարիներին բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ ամենաուժեղներից մեկն էր. այնտեղ էին խաղում Գարինչան, Նիլտոն Սանտոսը, Մարիո Զագալլոն, Կուարենտինիան, Ժերսոնը, Մանգան և Ամարիլդոն։ Սան Պաուլու նահանգի 1957 թվականի առաջնության եզրափակիչ խաղից առաջ, որում Դիդիի թիմը խաղում էր «Ֆլումինենսեի» դեմ, Դիդին խոստացավ երկրպագուներին, որ եթե իր թիմը հաղթանակ տանի, ապա նա ոտքով կանցնի «Մարականայից» «Բոտաֆոգոյի» ակումբային գրասենյակն ընկած ողջ ճանապարհը։ Հաղթանակից հետո նա կատարեց իր խոստումը, որի ընթացքում նրան ուղեկցում էին ակումբի 5000 երկրպագուներ։ «Բոտաֆոգոյի» կազմում Դիդոն անցկացրեց ընդհանուր 313 հանդիպում և դարձավ 114 գոլի հեղինակ։

1959 թվականի հուլիսից մինչև 1960 թվականը Դիդին ելույթ է ունեցել իսպանական «Ռեալ Մադրիդի» կազմում. վերջինս նրա տեղափոխության համար վճարել էր 80 հազար դոլար[21]։ Դիդիին իր թիմի կազմում ցանկանում էր տեսնել հենց ակումբի նախագահը` Սանտիագո Բերնաբեուն[22]։ Սկզբնական շրջանում բրազիլացուն շատ էր դուր գալիս Մադրիդում. նա անգամ ակումբ էր հրավիրում իր ընկեր Պելեին[21]։ Բայց շուտով «Ռեալում» Դիդիի գործերը վատ ընթացան. ակումբի գլխավոր աստղեր Ալֆրեդո Դի Ստեֆանոն և Ֆերենց Պուշկաշը նրան փոխանցումներ գրեթե չէին կատարում այն պատճառով, որ բրազիլացի նորեկը միանգամից նրանցից խլել էր երկրպագուների մի մասին։ Բացի դրանից, Դիդոն ամենաբարձր աշխատավարձն էր ստանում ակումբում[20]։ «Արքայական ակումբում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Դիդին վերադարձավ Բրազիլիա` ասելով, որ դա իր ակումբը չէր[21]։ Ընդհանուր նա Ռեալում անցկացրեց 58 հանդիպում` դառնալով 31 գոլի հեղինակ[23]։ Հետաքրքրական է, որ հեռանալուց առաջ նա սեղմեց Արքայական ակումբի բոլոր ֆուտբոլիստների ձեռքը, բացի Ալֆրեդոյից, որին նա ուղղակի ուշադիր նայեց։ Հասնելով դռան մոտ նա բացականչեց Ալֆրեդոյին. «Իսկ քեզ հետ մենք դեռ կհանդիպենք Չիլիում», բայց պատասխան ստացավ. «Իսկ դու չես գնա ոչ մի Չիլի։ Դու ծեր ես, քո կարիերան ավարտված է»։

Ոչ մի կասկած չկար, որ նա տիրապետում է հրաշալի տեխնիկայի և ունի գնդակի հետ վարվելու մեծ շնորհ, բայց մենք ավելի շատ ավերող խաղացողի կարիք ունեինք, ով կարող էր քանդել մրցակիցների հարձակումները, իսկ նա ամենաքիչն էր հարմար այդ դերի համար։ Դիդին փոխանցող խաղացող է, որից սկսվում են հարձակվողական գործողությունները։ Նա հարձակումների կազմակերպման վարպետ է, այլ ոչ թե սև գործ անող։ Նա չկարողացավ հարմարվել իսպանական ակումբների խաղի արագ տեմպին
- Ալֆրեդո Դի Ստեֆանոն

Դրանից հետո նա վերադարձավ «Բոտաֆոգո». ակումբը նրան հետ գնեց 27,5 հազար դոլարով[24]։ Այնտեղ ֆուտբոլիստը որոշակի ընդմիջումներով անցկացրեց 5 տարի (վերջին հանդիպումը եղավ 1965 թվականի փետրվարի 24-ին «Մոնտեռեյ» ակումբի դեմ, որն ավարտվեց 3:0 հաշվով[13]): Ընդհանուր առմամբ կիսապաշտպանը այս ակումբի կազմում անցկացրեց 313 խաղ և դարձավ 114 գոլի հեղինակ[12]։ Հետո նա ելույթները շարունակեց «Սան Պաուլու» ակումբում (առաջին շրջանը 3 ամիս[25]), որի կազմում մասնակցեց 4 խաղի, որոնցից երեքում նրա թիմը պարտություն կրեց[26] պերուական «Սպորտինգ Քրիստալ» և մեքսիկական «Վերակրուս» ակումբներից։

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան` Դիդին սկսեց աշխատել որպես մարզիչ «Սպորտինգ Քրիստալ» ակումբում, իսկ հետո 1968 թվականին գլխավորեց Պերուի հավաքականը։ Դիդիին հաջողվեց թիմին դուրս բերել 1970 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ շրջան, որտեղ պերուացիները հասան մինչև քառորդ եզրափակիչ և դուրս մնացին պայքարից բրազիլացիներին պարտվելուց հետո։ Տեոֆիլո Կուբիլյասը ավելիուշ հիշում էր. «Դիդին այն մարդն էր, ով ինձ սովորեցրեց` ինչպես հարվածել տուգանայիններից։ Նաև նրա շնորհիվ, չնայած նրան, որ ես աջլիկ էի, ես քրտնաջան աշխատեցի այնքան ժամանակ, մինչև կարողացա երկու ոտքս էլ հավասարապես օգտագործել»[27]։ Ավելի ուշ նա աշխատեց Քուվեյթում, Թուրքիայում և Արգենտինայում, որտեղ նա Ռիվեր Փլեյթին վերածեց առաջնության առաջատարի, բայց չկարողացավ շարունակել աշխատանքը մարզչական գործունեության մասին վկայող հավաստագրի բացակայության պատճառով[18]։ Նա ավարտեց մարզչական կարիերան 1990 թվականին՝ ողնաշարի վիրահատությունից հետո առաջացած մեջքի ցավերի պատճառով[13]։

Ավարտելով մարզչի կարիերան` Դիդին պլանավորել էր աշխատել Կանադայում` մշակելով 7-12 տարեկան ֆուտբոլիստների դաստիարակման իր մեթոդը[20][28]։ 2001 թվականի մայիսի 12-ին Դիդին մահացավ Գովերնադոր կղզու Պերդրու Էրնեստու հիվանդանոցում` աղիների և միզապարկի մի մասի հեռացման վիրահատությունից երկու օր անց[12]` կապված մի տվյալներով ուղիղ աղիքի, մյուս տվյալներով լյարդի քաղցկեղի սրացումներով[16], որի պատճառով նա երկար ժամանակ չէր լքում տան տարածքը[22]։ Հաջորդ օրը Ռեալը առաջնության խաղի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը[13]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիդին՝ Բրազիլիայի հավաքականի կազմում

Բրազիլիայի հավաքականի կազմում Դիդին սկսեց հանդես գալ 1952 թվականի ապրիլի 6-ից, երբ նա իր նորամուտը նշեց Մեքսիկայի դեմ հանդիպման ժամանակ[23]` Պանամերիկյան խաղերում, որտեղ բրազիլացիները չեմպիոն դարձան։ Նույն տարվա ապրիլի 16-ին Դիդին հեղինակեց իր առաջին գոլը հավաքականի կազմում` գրավելով Ուրուգվայի դարպասը։ Հաջորդ տարի նա մասնակցեց Հարավային Ամերիկայի գավաթի մրցաշարին, որտեղ բրազիլացիները զբաղեցրին երկրորդ հորիզոնականը։ Մրցաշարում Դիդին աչքի ընկավ Պերուի դեմ խաղի ժամանակ, երբ հեռացվեց խաղից և փորձեց հարձակվել մրցավարի վրա. մարզադաշտում գտնվող ոստիկանները նրան դուրս տարան[20]։

1954 թվականին Դիդին մասնակցեց իր առաջին աշխարհի առաջնությանը. այնտեղ 3 հանդիպման ընթացքում դարձավ 2 գոլի հեղինակ[29]։ Քառորդ եզրափակչում բրազիլացիները հանդիպեցին Հունգարիայի հետ։ Հունիսի 27-ին տեղի ունեցած դիմակայությունը ստացավ «Մարտ Բեռնում» անվանումը` ֆուտբոլիստների կողմից բազմաթիվ ոչ սպորտային գործողությունների պատճառով[30], նրանց մեջ էր նաև Դիդին, ով կռվի մասնակից դարձավ[20]։ Times թերթի լրագրող իր ռեպորտաժում նշեց. «երբեք չէի տեսել այսքան դաժան պայքար»[31]։ Բրազիլիան խաղը պարտվեց 2:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

1958 թվականին Դիդին մասնակցեց իր երկրորդ աշխարհի առաջնությանը, որտեղ նա հեղինակեց մեկ գոլ` կատարելով «չոր տերև» հարվածը Ֆրանսիայի դարպասին` 25 մետր հեռավորությունից. դրանից հետո «չոր տերևի» մասին իմացավ ամբողջ աշխարհը[21]։ Մինչ այդ, առաջնության որակավորման փուլում, նա նույնպիսի գոլ հեղինակել էր Պերուի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ[7]` խաղից 8 րոպե առաջ[32]. այդ գնդակը բրազիլացիներին դուրս բերեց առաջնության եզրափակիչ մրցաշար[13]։ «Ոտքիս կոճի հատվածը վնասված էր, ուստի որոշեցի փոխել հարվածիս ձևը, որպեսզի ցավը շատ ուժեղ չլինի։ Գնդակը ընթանում էր հրեշի պես»[33]։ Նույն մրցաշարում Դիդին մի քանի գոլային փոխանցում կատարեց, հատկապես հաճախ երկար փոխանցումներ էր կատարում Գարինչային` ցույց տալով գնդակի հետ վարման տեխնիկա. եզրափակիչ խաղում նրան անգամ հաջողվեց գնդակն անցկացնել Գուննար Գրենի ոտքերի արանքով, ով համարվում էր բրազիլացիների մրցակից շվեդների գլխավոր դիսպետչերը[7]։ Թիմակիցները Դիդիի մասին ասում էին, որ «նա կարող է անգամ կոպեկին հարվածել` դաշտի ցանկացած կետից» և որ նա «կարող է ստիպել գնդակին խոսել»[34]։ Աշխարհի այս առաջնությունում Դիդին ստացավ «Պարոն ֆուտբոլ» մականունը` ֆրանսիացի լրագրող Գաբրիելիա Անոյի կողմից, ով հաշվարկել էր, որ եզրափակիչ խաղում Դիդոն կատարել է 52 փոխանցում, որոնք բոլորը ճշգրիտ են եղել[20][22]։ Մարիո Զագալլոյի խոսքերով` եզրափակիչ խաղի ժամանակ, որտեղ բրազիլացիները պարտվում էին, նա ասել է Դիդիին.

Հանգստացիր, տղաս։ Մենք առաջվա պես նրանցից առավել ենք, մի անհանգստացիր, մենք շուտով խաղը կփոխենք

, որից 5 րոպե անց Բրազիլիայի ֆուտբոլիստները հեղինակեցին պատասխան գնդակը[27]։

Դիդին հավաքականի կազմում վերջին խաղը անցկացրեց 1962 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ խաղաց Չեխոսլովակիայի դեմ և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն[18]։

Դիդին երբեք արագավազ ֆուտբոլիստ չի եղել, չնայած նրան, որ միշտ խաղացել է լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող ակումբներում։ Դիդին հաճախ կանգնում էր` կատարելով առաջին փոխանցողի դեր` ուղարկելով գնդակը առաջ` հարձակման գիծ։ Նա երկար փոխանցումներ էր կատարում` 30-40 մետր, և գրեթե միշտ ճշգրիտ[18]։ Դիդին կապում էր թիմի պաշպանությունն ու հարձակումը` լինելով գլխավոր դիսպետչերը։ Նա ասում էր. «Ինձ անհրաժեշտ չէ վազել։ Ես ուղարկում եմ գնդակը 40 մետր հեռավորության վրա, ինչու՞ պետք է վազեմ 30 մետր և 5 մետրի վրա փոխանցում կատարեմ, եթե կարող եմ վազել 5 մետր և 40 մետր փոխանցում կատարել[35]։

Բացի իր խաղով, Դիդին աչքի էր ընկնում նաև առաջնորդի տաղանդով։ Նրա կարծիքը միշտ հաշվի էր առնվում ոչ միայն թիմակիցների, այլև մարզիչների և ակումբի ղեկավարության կողմից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդին երկու անգամ ամուսնացած է եղել. առաջին կինը Մարիա Լուիզան էր, ով առավել հայտնի էր Ժոինյա անունով[36], նրանք պսակադրվել էին 1949 թվականի վերջին[13]։ Նրանց որդու անունը Բիբի էր, ով նույնպես ֆուտբոլիստ դարձավ[13]։ Մարիան շատ էր խանդում Դիդիին. երբ վերջինս հեռացավ ընտանիքից Մարիան գիշերը կերոսին լցրեց նրա տան վրա և հրդեհեց[36]։ Ավելի ուշ նա սիրավեպ ունեցավ դերասանուհի Գիյոմար Բատիստայի հետ, ով դարձավ նրա երկրորդ կինը[13]։ Դիդին և Գիյոմարը խանդում էին միմյանց[7]. մի անգամ Գիյոմարը մկրատով զայրացած կտրատել է ֆուտբոլիստի ողջ հագուստը[37]։ Գիյոմարը ամուսնու մահից 37 օր հետո վախճանվեց հենց նույն հյուրանոցում, ինչ Դիդին[13]։

Դիդին նաև տարբերվում էր կոշիկի ոչ ստանդարտ չափով. նրա մի ոտքը 40 չափի էր, իսկ մյուսը`41[38]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն
Լիգա Խաղեր Գոլեր
1947 Բրազիլիա Մադուրեյրա Կարիոկա 15 6
1948 Կարիոկա 17 2
1949 Բրազիլիա Ֆլումինենսե Կարիոկա 16 0
1950 Կարիոկա 18 7
1951 Կարիոկա 24 4
1952 Կարիոկա 20 8
1953 Կարիոկա 27 14
1954 Կարիոկա 23 12
1955 Կարիոկա 22 6
1956 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 22 17
1957 Կարիոկա 17 12
1958 Կարիոկա 25 12
1959/60 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 19 6
1960 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 17 9
1961 Կարիոկա 22 7
1962 Կարիոկա 5 3
1962 Պերու Սպորտինգ

Քրիստալ

Պրիմերա ? ?
1963 Պրիմերա ? ?
1964 Բրազիլիա Բոտաֆոգո Կարիոկա 11 1
1964 Բրազիլիա Սան Պաուլու Պաուլիստա ? ?
1964/65 Բրազիլիա Վերակրուս Պրիմերա 26 4
1965/66 Պրիմերա 3 0
1966 Բրազիլիա Սան Պաուլու Պաուլիստա 4 0

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կամպուս դուս Գոյտակազիս քաղաքի մրցաշարի հաղթող` 1946
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության հաղթող (4)` 1951, 1957, 1961, 1962
  • Ռիոյի գավաթի հաղթող` 1952
  • Պանամերիկյան խաղերի հաղթող` 1952
  • Պարանայի մունիցիպալիտետի գավաթի հաղթող` 1954
  • Ամերիկայի գավաթի ֆինալիստ (3)` 1953, 1957, 1959
  • Ատլանտիկայի գավաթի հաղթող (2)` 1958, 1961
  • Օսվալդո Կրուզի գավաթի հաղթող (2)` 1958, 1961
  • Աշխարհի առաջնության չեմպիոն(2)` 1958, 196 2
  • Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող` 1960
  • Ռիո-Սան Պաուլու մրցաշարի չեմպիոն (3)` 1963, 1964, 1966
  • Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ` 1958

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրազիլիայի չեմպիոն (1)` 1986 («Սան Պաուլու»)
  • Ճապոնիայի չեմպիոն (1)` 1993 («Վերդի Կավասակի»)
  • Սան Պաուլու նահանգի չեմպիոն (2)` 1973 («Սանթոս»), 1986 («Սան Պաուլու»)
  • Սեար նահանգի չեմպիոն (1)` 1985 («Ֆորտալեզա»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.rsssf.com/miscellaneous/didi-intl.html
  2. 2,0 2,1 autori vari Enciclopedia dello sport (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 2004.
  3. 3,0 3,1 http://www.futebolamadordeminas.com/craque55.htm
  4. 4,0 4,1 https://trivela.com.br/didi-90-anos-colecao-de-historias-sobre-a-lenda-do-futebol/
  5. По другим данным
  6. Профиль на brasilnacopa(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Gênios do Passado — Waldir Pereira (Didi)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  8. «Morre o ex - campeão mundial DIDI». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 Статья на futebolamadordeminas.com
  10. «Guerin' Sportivo's. 50 Grandi del Secolo by Adalberto Bortolotti». rsssf.com. 5 февраля 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  11. «Placar's 100 Craques do Século». rsssf.com. 5 февраля 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 Didi… o príncipe da folha seca
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 Didi da folha seca
  14. Диди считается автором этого удара, так как часто забивал таким образом голы. Однако первый гол подобным образом забил в 1914 году Рубенс Салес
  15. Игорь Фесуненко Бразилия, футбол, торсида. — Олма-Пресс, 2003. — 544 с. — 3000 экз. — ISBN 5-224-03297-0
  16. 16,0 16,1 Craque Imortal — Didi
  17. JS online — Maestro supera o racismo
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Мастер «сухого листа»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  19. «Профиль на fluzao.info». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Игорь Фесуненко. Бразилия, футбол, торсида…
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Затмевавший Пеле». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  22. 22,0 22,1 22,2 «100 великих футболистов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  23. 23,0 23,1 «Статья на ziconarede.com.br». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  24. Первый «сухой лист» мастер «послал» в сетку французов
  25. Figura da Semana: Didi
  26. Didi, o Folha-Seca. Ex-meia do Botafogo e Fluminense
  27. 27,0 27,1 «Статья на fifa.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  28. «Профиль на ronaldofan.net». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  29. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  30. Football: Ellis a knockout during the Battle of Berne
  31. «Ellis, Arthur Edward (1914–1999), football referee». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  32. Статья на esporte.uol.com.br
  33. Криштиану Роналду — мастер «сухого листа»
  34. Профиль на football-2000.niv.ru
  35. «Статья на capitaodunga.com.br». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  36. 36,0 36,1 Didi de frente com Bibi, o filho que não criou
  37. «Valdir Pereira, o Didi!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  38. «Сказ о «Ботафого», не помнящем родства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդի» հոդվածին։