Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Բլայ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:28, 7 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բլայ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺիրոնդ
ՎարչկենտրոնBlaye?
Բնակչություն94 930 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք69 600 կմ²

Բլայի շրջան (ֆր.՝ arrondissement de Blaye, վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Սահմանակից է նույն երկրամասի Լիբուռնի, Բորդոյի, Լեսպառ-Մեդոկի շրջաններին, ինչպես նաև Ծովամերձ Շարանտ դեպարտամենտի Ժոնզակի շրջանին։ Բլայի շրջանում ձևավորվել է ընտրական երկու կանտոն՝ Լ'Էստուերը և Նորդ Ժիրոնդը։

Ունի 62 համայնք։ Զբաղեցնում է 782,4 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 90․090[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Բլայ քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Բլայի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2006 թվականի մայիսին նրան է փոխանցվել Բորդոյի շրջանի Սենտ Անդրե դը Կյուբզակ կանտոնը[3][4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Բլայի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]

  1. Բլայ
  2. Բուր
  3. Սենտ Անդրե դը Կյուբզակ
  4. Սեն Սիե սյուր Ժիրոնդ
  5. Սեն Սավեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 Historique de la Gironde
  4. «Arrêté préfectoral, 22 March 2006» (PDF). էջ 48. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Populations légales 2012: 33 Gironde» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]