Կենտավրոսներ (աստերոիդների խումբ)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
‡ Տրանսնեպտունային գաճաճ մոլորակները "պլուտոիդներն" են |
Կենտավրոսներ, աստերոիդների խումբ, որը գտնվում է Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերի միջև, իրենց հատկություններով զբաղեցնում են միջանկյալ դիրք հիմնական գոտու աստերոիդների և Կոյպերի գոտու մարմինների միջև (ինչպես նաև որոշ հատկանիշներով մոտ են գիսաստղերին)։
Այս խմբի մարմիններին տրվում են անտիկ դիցաբանության կենտավրոսների անուններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայտնաբերված կենտավրոսն էր Քիրոնը (1977). Պերիհելիին մոտենալու պահին նրա մոտ դիտարկվում է կոմա, որը հատկանշական է գիսաստղերի համար, այդ պատճառով Քիրոնը համարվում է դասակարգմամբ միաժամանակ և գիսաստղ (95P/Chiron), և աստերոիդ (2060 Chiron), չնայած նա զգալիորեն մեծ է տիպային գիսաստղից։
Առավել հայտնի կենտավրոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համար | Անվանումը | Հասարակածային տրամագիծ, կմ | Մեծ կիսաառանցք, ա. մ. | Պերիհելի, ա. մ. | Ապոհելի, ա. մ. | Հայտնաբերվել է |
---|---|---|---|---|---|---|
2060 | Քիրոն (Chiron) | 137 ± 5 | 13,670 | 8,449 | 18,891 | 1977 |
5145 | Ֆոլուս (Pholus) | 185 ± 16 | 20,431 | 8,720 | 32,142 | 1992 |
7066 | Նեսսուս (Nessus) | մոտ 58 | 24,558 | 11,786 | 37,330 | 1993 |
8405 | Ասբոլուս (Asbolus) | 66 ± 4 | 17,942 | 6,834 | 29,049 | 1995 |
10199 | Քարիկլո (Chariclo) | 258,6 ± 10,3 | 15,87 | 13,08 | 18,66 | 1997 |
|