Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

ArmIGF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArmIGF
Տեսակամենամյա միջոցառում և համաժողով
Երկիր Հայաստան
Հիմնադրված2014

ArmIGF (ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով), երկխոսության ու համագործակցության հայաստանյան բաց հարթակ, որտեղ քննարկվում են ինտերնետի կառավարման մասին հարցեր, փոխանակվում է տեղեկատվություն, ներկայացվում է փորձի փոխանակում։

Համաժողովին մասնակցում են պետական, հասարակական, մասնավոր հատվածների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ[1]։

«ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողովը» կազմավորվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2014 թվականին, ինտերնետ կառավարմանը վերաբերվող խնդիրների լուծման համար առաջարկություններ մշակելու և ներկայացնելու նպատակով՝

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը

1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏի ՈՐՈՇՈՒՄ[2]

Ինտերնետ կառավարման համաժողովի կազմում ընդգրկված են պետական, մասնավոր ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Խմբի քարտուղարության գործառույթները կատարվում են «Ինտերնետ հանրություն» հասաարակական կազմակերպությունը։

Հայաստանյան համաժողովները կազմակերպվում են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասաարակական կազմակերպությունների համագործակցությամբ[3]։

Համաժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 7-8-ին, Երևանում, որից հետո ամեն տարի տեղի է ունենում հայկական Ինտերնետ կառավարման համաժողով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով |». armigf.am. Վերցված է 2024-09-17-ին.
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]