Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Վինչենցո Յակվինտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Յակվինտա
իտալ.՝ Vincenzo Iaquinta
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1979(1979-11-21)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Կրոտոնե, Կալաբրիա, Իտալիա
Հասակ 189 սանտիմետր[3]
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Վինչենցո Յակվինտա (իտալ.՝ Vincenzo Iaquinta, նոյեմբերի 21, 1979(1979-11-21)[1][2], Կրոտոնե, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է եկել Իտալիայի հավաքականում, որի կազմում հաղթել է 2006 թվականի աշխարհի առաջնությունում։

Յակվինտան ծնվել է Կրոտոնե Կուտրո արվարձանում։ Նրա ընտանիքը, ինչպես շատ այլ կալաբրացիներ 1980-ական թվականներին, ավելի լավ կյանք փնտրելու համար տեղափոխվեց Հյուսիսային Իտալիա՝ Էմիլիա Ռոմանիա նահանգ։ Յակվինտան եղբոր հետ խաղացել է D Սերիայի «Ռեջոլո» ակումբում՝ 1996-1997 մրցաշրջանում նրա կազմում անցկացնելով 33 հանդիպում և դառնալով 6 գոլի հեղինակ։ 1998 թվականի սկզբին Յակվինտայի խաղը գրավեց ավելի լուրջ ակումբների ուշադրությունը, և նա տեղափոխվեց Սերիա В-ի «Պադովա» ակումբ։ Ակումբին միացել է 1998 թվականի հունվարին, սակայն 6 ամիս անց վաճառվել է Սերիա С «Կաստել դի Սանգրոյի» ակումբին, որտեղ խաղացել է 1998-2000 թվականներին։ Այդ ընթացքում դարձել է ակումբի առանցքային խաղացող, նրա կազմում անցկացրել է 52 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ 2000 թվականի ամռանը տեղափոխվել է A Սերիայի «Ուդինեզե» ակումբ։

Առաջին երկու մրցաշրջանները հիմնական խաղացող չեն եղել և հիմնականում փոխարինման են դուրս եկել։ Այս ընթացքում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։ Երրորդ մրցաշրջանում Յակվինտան արդեն դարձել է «Ուդինեզեի» լիիրավ խաղացող՝ անցկացնելով 28 հանդիպում, դառնալով 8 գոլի հեղինակ և այդպիսով օգնելով իր ակումբին հայտնվել եվրոգավաթներում։

2003/04 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանն էլ ավելի հաջող էր՝ 39 խաղում 15 գոլով։ «Ուդինեզեում» իր 6-րդ մրցաշրջանում Յակվինտան անցկացրած 34 խաղում խփել է 17 գոլ, այդ թվում ձևակերպել է իր միակ հեթ-տրիկը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այս մրցաշրջանի ընթացքում Յակվինտան կոնֆլիկտ է ունեցել ակումբի ղեկավարության հետ, որը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի համար շահավետ պայմաններով։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, և ստորագրվեց նոր եռամյա պայմանագիր։ 2006/07 մրցաշրջանում Յակվինտան 30 անգամ դուրս է եկել խաղադաշտ և խփել 14 գնդակ։ Յակվինտայի կողմից Անտոնիո Դի Նատալեի հետ կազմավորված կապոցը ահռելի զենք էր և ակումբի հիմնական հարվածային ուժը։

Երկար ժամանակ հաջող ելույթից հետո Յակվինտայի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել Իտալիայի ֆուտբոլի գրանդների մոտ։ Առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերել «Յուվենտուսը», որն էլ արդյունքում գնել է հարձակվողին[5]։

«Յուվենտուս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 19-ին Յակվինտան 5 տարվա պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ, ով հարձակվողի տրանսֆերի համար վճարել է 11,3 միլիոն եվրո։ 2007/08 մրցաշրջանում Յակվինտան հաճախ էր մնում պահեստայինների նստարանին՝ առանցքում տեղ զբաղեցնելու համար պարտվելով թուրինյան ակումբի մյուս երկու հարձակվողներ Դավիդ Տրեզեգեին և Ալեսանդրո Դել Պիեռոյին, որոնք մրցաշրջանի ընթացքում երկուսի համար 41 գոլ են խփել։ Իսկ Յակվինտան 29 խաղում մրցակիցների դարպասը գրավել է ընդամենը 9 անգամ։ 2008/09 մրցաշրջանը նորից սկսեց պահեստայինների նստարանին, սակայն երբ հերթով վնասվածքներով դուրս մնացին Տրեզեգեն և Ամաուրին, Յակվինտան փոխարինեց նրանց։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 38 խաղերում նա խփել է 16 գոլ, այդ թվում՝ «Յուվենտուսի» հոբելյանական 600-րդ գոլը եվրոգավաթների պատմության մեջ։

Կլաուդիո Ռանիերիի հեռացումից և Չիրո Ֆերարայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Յակվինտան 2009/10 մրցաշրջանը սկսեց որպես «Յուվենտուսի» հիմնական հարձակվող և նա էր մինչև այն պահը, երբ հոկտեմբերին վնասվածք ստացավ և կես տարի դուրս մնաց։ Խաղադաշտ է վերադարձել 2010 թվականի մարտին։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակվինտան 2006 թվականի աշխարհի առաջնության հաղթող հավաքականի անդամ էր։ Երկրորդ գնդակն է խփել Գանայի հավաքականի դարպասն իտալացիների առաջին խաղում։ Նա մասնակցել է Իտալիայի մրցաշարի յոթ խաղերից հինգին, ներառյալ կիսաեզրափակիչը և եզրափակիչը։ Եվրո 2008 Յակվինտան բաց է թողել վնասվածքի պատճառով։

ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում Յակվինտան եղել է հիմնական խաղացող, անցկացրել է բոլոր երեք հանդիպումներն ու դարձել մեկ գոլի հեղինակ՝ 11 մետրանոցից գրավելով Նոր Զելանդիայի հավաքականի դարպասը։

Բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ հարձակվող[6]։ Ուներ լավ բեմադրված, ուժեղ հարված[7]։ Կարող էր խաղալ վինգերի դիրքում[8]։

Քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Յակվինտեին մեղադրանք է առաջադրվել հրազեն պահելու և կալաբրիական նդրանգետա մաֆիայի հետ կապ ունենալու համար։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար. մաֆիային օգնելու մեղադրանքները հանվել են։ Ֆուտբոլիստի հայրը՝ Ջուզեպե Յակվիտան, ձերբակալվել է 19 տարի ազատազրկմամաբ[9]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[10] Եվրոգավաթներ[11] Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտալիա Ռեջոլո 1996-1997 14 1 - - - - - - 14 1
1997-փետրվար 1998 19 5 - - - - - - 19 5
Ընդամենը 33 6  —  —  —  —  —  — 33 6
Իտալիա Պադովա փետրվար-հունիս 1998 13 3 - - - - - - 13 3
Ընդամենը 13 3  —  —  —  —  —  — 13 3
Իտալիա Կաստել դի Սանգրո 1998-1999 25 3 3 0 - - - - 28 3
1999-2000 27 5 - - - - - - 27 5
Ընդամենը 52 8 3 0  —  —  —  — 55 8
Իտալիա Ուդինեզե 2000-2001 14 2 2 0 - - - - 16 2
2001-2002 22 2 4 1 - - - - 26 3
2002-2003 26 7 2 1 - - - - 28 8
2003-2004 29 11 2 0 1 0 - - 32 11
2004-2005 31 13 6 2 2 0 - - 39 15
2005-2006 24 9 1 1 9 7 - - 34 17
2006-2007 30 14 - - - - - - 30 14
Ընդամենը 176 58 17 5 12 7  —  — 205 70
Իտալիա Յուվենտուս 2007-2008 24 8 5 4 - - - - 29 12
2008-2009 28 12 3 0 7 3 - - 38 15
2009-2010 15 6 - - 3 1 - - 18 7
2010-2011 19 4 1 - 3 2 - - 23 6
Ընդամենը 86 30 9 4 13 6  —  — 108 40
Ընդամենը կարիերայի ընթացքում 360 104 29 9 25 13  —  — 414 127

(սրբագրված է 2011 թվականի մայիսի 31-ի դրությամբ)

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Յուվենտուս

Իտալիա Իտալիայի հավաքական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. http://www.tuttocalciatori.net/Iaquinta_Vincenzo
  4. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198623
  5. Яквинта перейдет в «Ювентус»(չաշխատող հղում)
  6. Липпи хвалит «Юве» за покупку Яквинты.
  7. Марчелло Липпи о Буффоне, Трезеге и Яквинте.
  8. «Винченцо Яквинта: «Липпи попросил меня играть на фланге»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  9. Экс-форвард «Ювентуса» Яквинта приговорен к двум годам тюрьмы за незаконное хранение оружия
  10. Кубок Италии, Кубок Италии по футболу Серии С
  11. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Յակվինտա» հոդվածին։