Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ռազմավիրական ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:39, 27 Ապրիլի 2022 տարբերակ, 95.24.11.247 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռազմավիրական ճանապարհի մաս կազմով Անանուրի կամուրջը

Ռազմավիրական ճանապարհ (ռուս.՝ Военно-Грузинская дорога, վրաց.՝ საქართველოს სამხედრო გზა, օսերեն՝ Арвыкомы фæндаг, բառացիորեն՝ «երկնային կիրճի ճանապարհ»), գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով անցնող (Խաչի լեռնանցք, 2384 մ) և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհի պատմական անվանումը։ Երկարությունը 208 կմ է։ Անցնում է Թերեքի հովտով, Դարիալի ու Բայդարկա գետի կիրճերով, իջնում Սպիտակ Արագվի գետի հովիտը և Կուրի աջ ափով մոտենում Ռազմավիրական ճանապարհի մի հատված Թբիլիսիին։

Ռազմավիրական ճանապարհը կառուցել են ռուսական զորքերը, մշտական հաղորդակցություն է հաստատվել 1799 թվականին։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց (1801) հետո սկսվեց նոր ճանապարհի կառուցումը (1863 թվականին խճապատվեց)։ Ռազմավիրական ճանապարհը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի և Անդրկովկասի միջև տնտեսական կապերի զարգացման գործում։ Խորհրդային իշխանության տարիներին ճանապարհը վերակառուցվել է։ Կա մշտական ավտոհաղորդակցություն։ Ճանապարհի երկարությամբ հանդիպում են վրացական հին հուշարձաններ, տաճարներ, բերդեր։ Ռազմավիրական ճանապարհի վրա է գտնվում Մցխեթ քաղաքը։ Զարգացած է տուրիզմը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։